2011
Երեց Լարի Յ. Վիլսոն
Մայիս 2011


Երեց Լարի Յ. Վիլսոն

Յոթանասունից

Elder Larry Y. Wilson

Աշխատանքի, Եկեղեցու և ընտանեկան պատասխանատվությունների պահանջները հավասարակշռելը Երեց Լարի Յանգ Վիլսոնի համար դժվար է եղել, սակայն նա միշտ հավաստիացել է, որպեսզի ընտանիքի անդամները իմանան, թե որքան կարևոր են իր համար:

«Առավել որոշիչ փորձառությունները կապված են եղել ամուսին և հայր լինելու հետ», - ասում է Երեց Վիլսոնը: «Ես հազվադեպ եմ բաց թողել սպորտային, երաժշտական կամ այլ իրադարձություն, որտեղ մասնակցել են երեխաներս: Ես նրանց քնելուց առաջ հեքիաթներ եմ կարդացել և նրանց հետ աղոթել: Այնքան կարևոր է նրանց կողքին լինելը»:

Երեց Վիլսոնը լավ գիտի, թե ինչ պահանջներ են դրվում նրա առջև, ով ղեկավար դեր ունի կյանքի բոլոր բնագավառներում: Նա ծնվել է 1949թ. դեկտեմբերին Սոլթ Լեյք Սիթիում՝ Յուտա, ԱՄՆ, Ջորջ և Իդա Վիլսոնների ընտանիքում, և մեծացել է Պոկատելլոյում՝ Այդահո, ԱՄՆ: Նա ստացել է բակալավրի կոչումը անգլիական և ամերիկյան գրականության բնագավառում Հարվարդի Համալսարանում, իսկ հետո մագիստրոսի կոչումը բիզնեսի կառավարման գծով՝ Ստենֆորդի Բիզնեսի Բարձրագույն Դպրոցում:

Երեց Վիլսոնը իր կարիերան անց է կացրել որպես խորհրդատու և գործադիր ղեկավար առողջապահության ոլորտում: Թեև կարիերան պահանջկոտ է եղել, Երեց Վիլսոնը թույլ չի տվել, որ այն իրենից խլեր իր կյանքը:

«Դուք պետք է սահմաններ դնեք ձեր աշխատանքային կյանքի շուրջը», - ասում է նա: «Այլապես այն կկլանի մնացած ամեն-ինչ: Իրատեսորեն, աշխատանքին, եկեղեցուն և ընտանիքին տրամադրվող ժամանակը պետք է հերթով ժամանակ առ ժամանակ կանգնեցվի: Աղոթեք առաջնորդության համար, և դուք կիմանաք, թե որը պետք է առաջնահերթ լինի տվյալ օրը»:

Նախքան Յոթանասունի Երկրորդ Քվորում կանչվելը, Երեց Վիլսոնը ջանասիրությամբ ծառայել է որպես միսիոներ Կենտրոնական Բրազիլիայի Միսիայում և որպես Տարածքային Յոթանասունական:

Հավասարակշռության կարևոր կետերը իր բոլոր ծառայություններում գտնելու հարցում Երեց Վիլսոնին օգնել է նրա կինը՝ Լինդա Մակքեյը, որի հետ Երեց Վիլսոնն ամուսնացել է 1974թ. հուլիսի 10-ին Լոգան Յուտա Տաճարում: Վիլսոնները մեծացրել են չորս զավակ: