Երեց Լեգռան Ռ. Քըրթիս Կրտսեր
Յոթանասունից
Երեց Լեգռան Ռեյն Քըրթիս Կրտսերը գիտի, որ «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը» (ՎևՈւ 64.34):
«Նա սիրում է ծառայել Եկեղեցում, և նա դա անում է աշխատասիրությամբ և պատրաստակամությամբ», - ասում է նրա կինը՝ Ջեյն Քովան Քըրթիսը, ում հետ նա ամուսնացել է Սոլթ Լեյք Տաճարում 1974թ. հունվարի 4-ին: «Ծառայությունը նրա մեծագույն իղձն ու ցանկությունն է»:
Երեց Քըրթիսը ծնվել է 1952թ. օգոստոսին Օգդենում՝ Յուտա, ԱՄՆ, Լեգռան Ռ. և Պատրիշա Գլեյդ Քըրթիսների ընտանիքում: Նրա հայրը ավելի ուշ դարձավ Յոթանասունի Երկրորդ Քվորումի անդամ (1990–95):
Յոթանասունի Առաջին Քվորումում ծառայության կանչվելուց առաջ Երեց Քըրթիս Կտրսերը ծառայել է Իտալիա Հյուսիսային Միսիայում և որպես եպիսկոպոս, բարձրագույն խորհրդական, ցցի նախագահ, Իտալիա Պադովա Միսիայի նախագահ և Տարածքային Յոթանասունական: Առաջին Քվորում կանչվելու ժամանակ նա ծառայում էր որպես Յոթանասունի Հինգերորդ Քվորումի անդամ՝ Յուտա Սոլթ Լեյք Սիթի Տարածքում:
Երեց Քըրթիսը ավարտել է Բրիգամ Յանգ Համալսարանը տնտեսագիտության կոչում ձեռք բերելով և իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Միչիգանի Համալսարանում: Կանչվելու ժամանակ նա աշխատում էր իրավաբանական ընկերությունում՝ որպես փաստաբան և գործընկեր: Սովորելուց և աշխատելուց բացի, Երեց Քըրթիսը և նրա կինը մեծացրել են հինգ երեխա:
Երեց Քըրթիսն ասում է, որ 2004-2011թթ. որպես Տարածքային Յոթանասունական ծառայելուց հետո նա բարձր է գնահատել Բարձրագույն Իշխանությունների հետ աշխատելու հնարավորությունը: «Ես օրհնվել եմ աշխատելու Եկեղեցու բացառիկ ղեկավարների հետ», - ասում է նա: «Նրանց հետևելը և նրանցից սովորելը մեծ պատիվ է եղել»:
Քույր Քըրթիսն ասում է, որ Երեց Քըրթիսը միշտ ունեցել է կամեցող ձեռքեր և սիրտ: «Նա միշտ ունեցել է «Ես կանեմ» մոտեցումը», - ասում է նա:
Վարդապետություն և Ուխտեր 64.34 ավարտվում է այս խոսքերով. «Պատրաստակամն ու հնազանդը կճաշակեն Սիոնի հողի բարիքն այս վերջին օրերին»: Եղբայր և Քույր Քըրթիսները ասում են, որ իրենք և իրենց երեխաներն ու թոռները մեծապես օրհնվել են՝ Տիրոջը ծառայելու համար: