Դառնալ փոքր երեխայի նման
Եթե մենք ունենք սիրտ՝ սովորելու երեխաներից և ցանկություն՝ հետևելու նրանց օրինակին, ապա նրանց աստվածային հատկանիշները կարող են բանալի հանդիսանալ, որը կբացի մեր իսկ հոգևոր աճի դուռը:
Մեր Երկնային Հայրն, Իր մեծ իմաստությամբ և սիրով, ուղարկում է Իր հոգևոր որդիներին և դուստրերին այս երկիր՝ որպես երեխաներ: Նրանք գալիս են ընտանիքներ որպես թանկարժեք նվերներ՝ աստվածային էությամբ և ճակատագրով: Մեր Երկնային Հայրը գիտի, որ երեխաները օգնում են մեզ դառնալ Իր նման: Այնքան շատ բան մենք կարող ենք սովորել երեխաներից;
Այս կարևոր ճշմարտության մի վառ դրսևվորում տեղի ունեցավ մի քանի տարի առաջ,երբ Յոթանասունի մի անդամ հանձնարարությամբ մեկնել էր Հոնգ Կոնգ: Այցելելով մի շատ համեստ ծուխ, որը տարիներ շարունակ պայքարում էր, փորձելով ապահովել իր կարիքները, ու երբ եպիսկոպոսը փորձում էր նկարագրել իրենց այդ անմխիթար իրավիճակը, բարձրագույն իշխանավորը հուշում ստացավ, որ պետք էր անդամներին սովորեցնել տասանորդ վճարել: Եպիսկոպոսը, քաջ գիտակցելով իրենց աղետալի իրավիճակը, էլ ավելի մտահոգվեց, թե ինչպես իրենք կկարողանան հետևել այդ խորհրդին: Նա մտածեց այդ մասին և որոշեց, որ կմոտենա իր ծխի ամենահավատարիմ անդամներին և կհորդորի նրանց վճարել իրենց տասանորդը: Հաջորդ կիրակի նա գնաց Երեխաների խումբ: Նա ուսուցանեց երեխաներին Տիրոջ տասանորդի օրենքը և հարցրեց, թե արդյոք նրանք պատրաստ էին վճարել տասանորդը իրենց վաստակած գումարից: Երեխաներն ասացին, որ կանեն: Եվ վճարեցին:
Հետագայում եպիսկոպոսը ծխի մեծահասակներին պատմեց, որ վեց ամիս նրանց երեխաները հավատարմորեն տասանորդ էին վճարել: Նա նրանց հարցրեց, թե արդյոք իրենք չէին ցանկանա հետևել իրենց երեխաների օրինակին և անել նույնը: Մարդիկ այնքան էին հուզված երեխաների զոհաբերությամբ, որ արեցին այն, ինչն անհրաժեշտ էր տասանորդը վճարելու համար: Եվ երկնքի պատուհանները բացվեցին: Այդ երեխաների հավատարմության օրինակով ծուխը աճեց հնազանդության և վկայության մեջ:
Հետագայում եպիսկոպոսը ծխի մեծահասակներին պատմեց, որ վեց ամիս նրանց երեխաները հավատարմորեն տասանորդ էին վճարել: Նա նրանց հարցրեց, թե արդյոք իրենք չէին ցանկանա հետևել իրենց երեխաների օրինակին և անել նույնը: Մարդիկ այնքան էին հուզված երեխաների զոհաբերությամբ, որ արեցին այն, ինչն անհրաժեշտ էր տասանորդը վճարելու համար: Եվ երկնքի պատուհանները բացվեցին: Այդ երեխաների հավատարմության օրինակով ծուխը աճեց հնազանդության և վկայության մեջ:
«Եթե դարձի չգաք և չլինիք երեխաների նման, չեք մտնիլ երկնքի արքայությունը:
Արդ ով որ իր անձը այս երեխայի նման խոնարհեցնե, նա է մեծ երկնքի արքայության մեջ» (Մատթեոս 18.3–4):
Ի՞նչ մենք պետք է սովորենք երեխաներից: Ի՞նչ հատկանիշներ ունեն նրանք և ի՞նչ օրինակներ են նրանք ծառայում, որոնք օգնում են մեզ մեր հոգևոր զարգացման գործում:
Աստծո այս թանկարժեք ընծաները՝ երեխաները գալիս են մեզ մոտ հավատացող սրտերով: Նրանք լի են հավատքով և զգայուն Սուրբ Հոգու հանդեպ: Նրանք մարմնավորում են խոնարհություն, հնազանդություն և սեր: Հաճախ նրանք առաջինն են, որ սիրում են, և առաջինը, որ ներում են:
Թույլ տվեք կիսվել մի քանի փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես կարող են երեխաներն օրհնել մեր կյանքը Քրիստոսանման հատկանիշների իրենց անմեղ, բայց զորեղ օրինակներով:
Երկու տարեկան փոքրիկ մի տղա՝ Թոդը, վերջերս իր մայրիկի հետ գնացել էր արվեստի թանգարան, որտեղ Փրկչի նկարների հատուկ և շատ գեղեցիկ ցուցահանդես էր: Անցնելով այդ սուրբ պատկերների կողքով, մայրը լսեց, ինչպես փոքր տղան պատկառանքով արտասանեց «Հիսուս» անունը: Նա տեսավ, թե ինչպես էր տղան նկարները դիտելիս խաչել ձեռքերը և խոնարհել գլուխը: Կարո՞ղ ենք մենք արդյոք Թոդից սովորել Տիրոջ հանդեպ պատկառանքի, սիրո և խոնարհության մասին:
Անցած աշնանը ես հանդիպեցի 10 տարեկան մի տղայի Հայաստանում: Սպասելով հաղորդության ժողովի սկսելուն, նա նկատեց ներս մտնող ճյուղի մի ծերունու: Նա արագ հայտնվեց նրա կողքին, որպես հենարան առաջարկելով իր ձեռքը: Նա ուղեկցեց նրան մինչև առաջին շարքը, որտեղ ծերունին կարող էր լսել: Կարո՞ղ է արդյոք բարության այս փոքր դրսևորումը սովորեցնել մեզ, որ Տիրոջ արքայությունում ամենամեծը նրանք են, ովքեր ուրիշներին ծառայելու հնարավորություններ են փնտրում:
Երեխաների խմբի մի աղջնակ, որի անունը Քեթի էր, մեզ սովորեցրեց ընտանիքում ունեցած իր շնորհի ազդեցության մասին: Նա հաճախում էր Երեխաների խումբ և սովորում ավետարանը: Աճող հավատքով և վկայությամբ, Քեթին ծնողների բարձին մի երկտող էր թողել, կիսվելով իր երազանքով, գրելով, որ ավետարանի ճշմարտությունները «բուն» էին դրել «իր սրտում» և որ նա կցանկանար մոտ լինել իր Երկնային Հորը, հնազանդ լինել Նրա պատվիրաններին և տեսնել իր ընտանիքի կնքումը տաճարում: Իրենց անուշիկ դստեր պարզ վկայությունը զորությամբ դիպչեց ծնողների սրտին: Քեթին և նրա ընտանիքը ստացան տաճարի սուրբ ծեսերը և որպես ընտանիք կապվեցին միասին և ընդմիշտ: Քեթիի հավատացող սիրտը և հավատքի օրինակը օգնեց հավերժական օրհնություններ բերել իր ընտանիքին: Կարո՞ղ են արդյոք նրա անկեղծ վկայությունը և Տիրոջ ծրագրին հետևելու ցանկությունը օգնել մեզ ավելի հստակ տեսնել այն, ինչն իրականում ամենամեծ նշանակությունն ունի մեզ համար:
Մեր ընտանիքը սովորում էր մեզ շատ մոտ բարեկամ՝ վեցամյա Լիամից: Անցյալ տարի նա պայքարում էր ուղեղի սաստիկ քաղցկեղի դեմ: Երկու բարդ վիրահատություններից հետո որոշվեց, որ կա ճառագայթման կարիք: Ճառագայթման այդ բուժումների ընթացքում պահանջվում էր, որ նա լիովին մենակ և բացարձակ անշարժ լիներ: Լիամը չէր ուզում հանգստացնող ընդուներ, նրան դուր չէր գալիս դեղերի այդ ազդեցությունը: Նա որոշեց, որ եթե խոսափողով լսեր հոր ձայնը, ապա անշարժ կպառկեր առանց հանգստացնող նյութերի:
Այդ անհանգիստ ու բարդ ժամանակաշրջանում, հայրը խոսում էր նրա հետ խրախուսանքի և սիրո խոսքերով. «Լիամ, թեև դու չես կարող տեսնել ինձ, ես այստեղ եմ: Ես գիտեմ, որ դու կարող ես դա անել: Ես սիրում եմ քեզ»: Լիամը հաջողությամբ ավարտեց ճառագայթման երեսուներեք պահանջվող բուժումները՝ լիովին անշարժ մնալով: Բժիշկները անհնարին էին դա համարում, որովհետև նա այնքան երիտասարդ էր: Ցավի և դժվարությունների ամիսների ընթացքում Լիամի վարակիչ լավատեսությունը դժվարությանը հույսով և անգամ երջանկությամբ դիմակայելու հզոր օրինակ հանդիսացավ: Նրա բժիշկները, բուժքույրերը և անթիվ այլ մարդիկ ոգեշնչված էին նրա քաջությամբ:
Մենք բոլորս կարևոր դասեր ենք սովորում Լիամից՝ դասեր հավատք ընտրելու և մեր Տիրոջը վստահելու մասին: Լիամի նման, մենք չենք կարող տեսնել մեր Երկնային Հորը, սակայն մենք կարող ենք լսել Նրա ձայնը, որը մեզ անհրաժեշտ ուժ է տալիս կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:
Արդյո՞ք Լիամի օրինակը մեզ չի կարող օգնել ավելի լավ հասկանալ Բենյամին Թագավորի խոսքերը ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար և սիրով լի ՝երեխայի նման դառնալու մասին (տես Մոսիա 3.19):
Այս երեխաները օրինակ են ծառայում մանկական այն հատկանիշների, որոնք մենք պետք է զարգացնենք կամ բացահայտենք մեր մեջ, որպեսզի մտնենք երկնային արքայություն: Նրանք պայծառ հոգիներ են՝ հավատքով լի և դեռ չաղտոտված աշխարհի կողմից: Զարմանալի չէ, որ Փրկիչը հատուկ սեր և գնահատանք էր տածում փոքր երեխաների հանդեպ:
Ամերիկաներ Փրկչի ոգեշնչող այցելության ժամանակ, հատկապես առանձնանում է երեխաներին մատուցած Նրա գողտրիկ ծառայությունը: Հուզիչ էր այն, ինչպես էր Նա վերաբերվում յուրաքանչյուր երեխայի.
«Եվ նա վերցրեց նրանց փոքր երեխաներին, մեկ առ մեկ, և օրհնեց նրանց, և նրանց համար աղոթեց Հորը:
Եվ երբ նա արեց այս, նա արտասվեց. …
Եվ նա խոսեց բազմության հետ, և ասաց նրանց. Նայեք ձեր փոքրիկներին» (3 Նեփի 17.21–23):
Երեց Մ. Ռասսել Բալլարդը մեզ սովորեցրել է «Նայեք ձեր փոքրիկներին» Փրկչի այս հորդորի կարևորությունը, ասելով. «Նկատեք, որ Նա չի ասում «հայացք գցեք նրանց վրա», կամ «սովորական ձևով հետևեք նրանց», կամ «երբեմն նայեք նրանց ուղղությամբ»: Նա ասում է նայել նրանց: Ինձ համար դա նշանակում է ըմբռնել նրանց մեր աչքերով և մեր սրտերով: Մենք պետք է տեսնենք և գնահատենք նրանց, հասկանալով, թե ովքեր են նրանք իրականում՝ աստվածային հատկանիշներով օժտված մեր Երկնային Հոր հոգևոր զավակները» (“Behold Your Little Ones,” Tambuli, Oct. 1994, 40; շեշտադրումն ավելացված է):
Չկա «մեր փոքրիկներին նայելու» ավելի կատարյալ վայր, քան մեր ընտանիքները: Տունն է այն տեղը, որտեղ մենք բոլորս կարող ենք միասին սովորել և աճել: Երեխաների խմբի սքանչելի երգերից մեկը մեզ սովորեցնում է այդ ճշմարտությունը.
Աստված մեզ ընտանիք տվեց,
Որ դառնանք այն, ինչ ուզում է Նա:
Այդպես Նա սեր ցույց տվեց,
Երբ ընտանիք մեզ տվեց:
(«Ընտանիքը Աստծուց է», Լիահոնա, հոկտ. 2008, Ը12–13.)
Այստեղ՝ մեր ընտանիքներում, սիրո մթնոլորտում ենք մենք ավելի անձնապես տեսնում և գնահատում Նրա հոգևոր զավակների աստվածային հատկանիշները: Այստեղ՝ մեր ընտանիքներում է, որ մեր սրտերը կարող են փափկել, և մենք հնազանդությամբ ցանկանում ենք փոխվել՝ ավելի նմանվելով երեխայի: Դա մի գործընթաց է, որով մենք դառնում ենք ավելի Քրիստոսանման:
Արդյո՞ք կյանքի որոշ փորձառություններ չեն զրկել ձեզ հավատացող սրտից և մանկական հավատքից, որը դուք ունեցել եք նախկինում: Նայեք ձեր շուրջը գտնվող երեխաներին: Ապա կրկին նայեք: Դա կարող է լինեն ձեր ընտանիքի, ձեր փողոցի կամ ձեր ծխի Երեխաների խմբի երեխաները: Եթե մենք ունենք սիրտ՝ սովորելու երեխաներից և ցանկություն՝ հետևելու նրանց օրինակին, ապա նրանց աստվածային հատկանիշները կարող են բանալի հանդիսանալ, որը կբացի մեր իսկ հոգևոր աճի դուռը:
Ես միշտ երախտապարտ կլինեմ իմ սեփական երեխաների օրհնության համար: Յուրաքանչյուրի օրինակը ինձ անհրաժեշտ դաս է ուսուցանել: Նրանք օգնել են ինձ ավելի լավը դառնալ:
Ես բերում եմ իմ խոնարհ, սակայն վստահ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է: Նա միակ կատարյալ Որդին է՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար և սիրով լի: Թող որ յուրաքանչյուրս ունենա սիրտ՝ հետևելու փոքր երեխայի նման դառնալու Նրա օրինակին, և այդպես վերադառնալու մեր երկնային տուն, ես աղոթում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: