2010
Աստծո մեծ աշխատանքը
Ապրիլ 2010


Առաջին Նախագահության Ուղերձ

Աստծո մեծ աշխատանքը

President Dieter F. Uchtdorf

Ապրիլի 6, 1830

Հարյուր ութսուն տարի առաջ Ջոզեֆ Սմիթը, Օլիվեր Քաուդերին և մի խումբ այլ մարդիկ հավաքվեցին միասին և կազմակերպեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ամեն առումով դա պարզ, բայց հոգևոր ժողով էր: Ջոզեֆը գրում է, որ հաղորդությունից հետո «Սուրբ Հոգին հեղվեց նրանց վրա մեծ ուժով, ոմանք մարգարեացան, մինչ բոլորը փառաբանում էին Տիրոջը և չափազանց ուրախանում»:1

Այդ օրվա իրադարձությունները աշխարհի համար աննկատ անցան, դրանք չհայտնվեցին առաջին էջերում: Այնուամենայնիվ, ինչպես պետք է որ հրճվեին երկինքները և փառաբանեին Աստծուն այդ օրը, քանի որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին վերադարձել էր երկիր:

Սոլոմոն Չամբերլեյն

Այդ օրից մինչ այսօր հավատքով լցված Երկնային Հոր միլիոնավոր որդիներ և դուստրեր հետևեցին Սուրբ Հոգու հուշումներին և մտան մկրտության սուրբ ջրերը: Այդ մարդկանցից մեկը Սոլոմոն Չամբերլեյնն էր:

Սոլոմոնը հոգևոր տղամարդ էր և ժամեր շարունակ անց էր կացրել աղոթելով մեղքերի թողության համար և խնդրելով Երկնային Հորը տանել իրեն դեպի ճշմարտություն: 1816 թվին Սոլոմոնը տեսիլքում խոստում էր ստացել, որ կտեսներ այն օրը, երբ Քրիստոսի Եկեղեցին կրկին կկազմակերպվեր երկրի վրա ըստ առաքելական կարգի:

Տարիներ անց Սոլոմոնը նավակով ճանապարհորդում էր Կանադա, երբ նրանք կանգ առան Պալմիրա անունով փոքր քաղաքում, Նյու Յորք: Այնտեղ նա ուժեղ զգացում ունեցավ, որը ստիպեց նրան իջնել ցամաք: Չիմանալով, թե ինչու էր այնտեղ, նա սկսեց խոսել քաղաքի մարդկանց հետ: Քիչ անց նա լսեց «ոսկե Աստվածաշնչի» մասին խոսակցություններ: Նա ասաց, որ այդ երկու խոսքերը կարծես էլեկտրական հոսանք հաղորդեցին իրեն գլխից մինչև ոտքերի ծայրերը:

Որոնումները բերեցին նրան Սմիթների տուն, որտեղ նա զրուցեց ներկաների հետ վերականգնված ավետարանի հիանալի նորությունների մասին: Այնտեղ երկու օր անցկացնելուց և ճշմարտության մասին վկայություն ստանալուց հետո, Սոլոմոնը շարունակեց դեպի Կանադա իր ուղևորությունը, իր հետ տանելով Մորմոնի Գրքի նոր տպված և չկարված 64 էջերը: Ամենուրեք, ուր նա գնում էր, ուսուցանում էր մարդկանց, «և բարձր, և ցածր դիրքում գտնվող, և հարուստներին և աղքատներին, պատրաստվել Աստծո մեծ աշխատանքին, որն այժմ առաջ էր գալիս»:2

Աստծո մեծ աշխատանքը

Այդ օրվանից ի վեր, 1830թ. ապրիլին, միլիոնավոր մարդիկ բացեցին վերականգնված ավետարանի ճշմարտությունը և մտան մկրտության ջրերը: Ես վկայում եմ, որ սա այսօր երկրի վրա «Աստծո մեծ աշխատանքն է»: Ես բերում եմ վկայություն, որ Տերը հետևում է Իր Եկեղեցուն և ղեկավարում է այն Իր մարգարեի՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով: Այս վերջին օրերում ապրելը արտասովոր օրհնություն է: Սրանք փառավոր ժամանակներ են, որոնք կանխատեսել են հին մարգարեները, և որոնց ընթացքում բազմաթիվ այցելություններ են կատարվել հոգ տանող հրեշտակների կողմից: Տերը մտածում է Իր Եկեղեցու մասին: Նա նաև մտածում է Սողոմոն Չամբերլեյնի նման մարդկանց մասին, ոքեր, հետևում են Սուրբ Հոգու հուշումներին և ամբողջ աշխարհում իրենց եղբայրների և քույրերի հետ միասին միանում և առաջ են տանում Աստծո այս մեծ աշխատանքը:

Հղումներ

  1. Joseph Smith, in History of the Church, 1:78.

  2. “A Short Sketch of the Life of Solomon Chamberlain,” typescript, Church History Library (on the Internet at www.boap.org/LDS/Early-Saints/SChamberlain.html); տես նաև William G. Hartley, “Every Member Was a Missionary,” Ensign, Sept. 1978, 23. Եկեղեցու կազմակերպումից մի քանի օր անց Սոլոմոն Չամբերլեյնը մկրտվեց Ջոզեֆ Սմիթի կողմից Սենեկա Լճում, Նյու Յորք:

Լուսանկարը Մեթյու Ռեյերի, Ջոզեֆ Սմիթ՝ Վերականգնման Մարգարե փաթեթից:

Լուսանկարը Մեթյու Ռեյերի; նկարները Մերին Ռուսի

Երեխաների տարածք