Մտքեր ընտանեկան երեկոյի համար
Այս համարը պարունակում է հոդվածներ և միջոցառումներ, որոնք կարող են օգտագործվել ընտանեկան երեկոյի համար: Ստորև տրվում են մի քանի օրինակներ:
«Դառնալ արժանավոր անձնավորություն այժմ», էջ 45. Ցուցադրեք մի քանի առարկաներ (օրինակ՝ մատիտ, Մորմոնի Գիրքը, Լիահոնա, մի զույգ կոշիկ) և հրավիրեք ընտանիքի անդամներին աստիճանակարգել դրանք ամենարժեքավորից սկսած մինչև ամենաքիչ արժեքավորը: Քննարկեք, թե ինչպես ընտրեցին աստիճանակարգերը: Ո՞ր արժանիքներն են, որ մարդու կյանքը դարձնում են արժեքավոր: Քաջալերեք յուրաքանչյուր մարդու անել ինչ որ հատուկ մի բան եկող շաբաթ՝ դառնալով ավելի արժանավոր մարդ:
«Վաղ կիրակի առավոտյան», էջ 56. Հրավիրեք ընտանիքի յուրաքանչյուր անդամի մտածել մի հարևանի մասին, որին անհրաժեշտ է այցելել կամ որևէ ծառայություն մատուցել: Ծրագրեք այս շաբաթ այդ մարդու համար որևէ բան կատարել: Կարդացեք Մոսիա 18.7–10 և քննարկեք, թե ինչպես ուրիշներին օգնելը մի ուղի է մեր մկրտության ուխտերը պահելու համար:
«Երբ բադերը չեն լողում», էջ 58. Թվեք մի քանի ընտանեկան կանոններ և քննարկեք, թե ինչպես են դրանք պաշտպանում ձեր ընտանիքը: Թվեք նաև Երկնային Հոր մի քանի պատվիրաններ և քննարկեք, թե ինչպես են դրանք պաշտպանում մեզ ֆիզիկապես կամ հոգեպես:
Երջանիկ ընտանեկան երեկո
Մի քանի տարի առաջ ամուսինս խնդրեց մեր ընտանիքին պատրաստվել հատուկ ընտանեկան երեկոյի համար: Մեր չորսամյա աղջիկը խնդրեց երգել «Զավակն եմ Աստծո» երգը: Մեր 10 տարեկան որդին ասաց բացիչ աղոթքը: Մենք ուժեղ զգում էինք Հոգու սքանչելի ներկայությունը:
Ամուսինս կիսվեց Եկեղեցու առաջնորդների մի քանի մտքերով և խրախուսեց մեզ մնալ միասնական Հիսուս Քրիստոսի ավետարանում: Այնուհետև նա մեր փոքրիկ դստերը տվեց հայրական օրհնություն: Մայրիկիս և ինձ ևս տրվեց օրհնություն, իսկ վերջինը մեր որդին էր: Նախքան իր ձեռքերը մեր որդու գլխին դնելը, ամուսինս խոսեց քահանայության համար իր երախտագիտության մասին և խրախուսեց նրան արժանի լինել այդ իշխանությանը:
Մոտավորապես մեկ տարի ու կես անց մեր դուստրն ասաց. «Եկեք ևս մեկ ընտանեկան երեկո անենք, ինչպես այն մեկ անգամ արեցինք»: Իմանալով, թե նա ինչ ի նկատի ուներ, այնուամենայնիվ, ես հարցրեցի նրան, ո՞ր մեկը: Նա պատասխանեց. «Այն մեկի նման, որի ժամանակ մենք շատ էինք արտասվում և շատ երջանիկ էինք»:
Մարլուցիա Սոուզա դե Կոստա, Բահիա, Բրազիլիա
Ձեր սիրված ընտանեկան երեկոն
Ուղարկեք ձեր սիրված ընտանեկան երեկոյի նկարագրությունը liahona@ldschurch.org: