Երեխաների արվեստի աշխատանքների ցուցահանդես
Հանեք ձեր մատիտները կամ ներկերը և պատրաստվեք ստեղծագործելու: 2011թվին աշխարհի Երեխաների Միության երեխաների արվեստի աշխատանքները կցուցադրվեն Եկեղեցու Պամության Թանգարանում և արվեստի ցուցահանդեսում ինտերնետում: Ահա ինչպես կարող եք մասնակցել.
-
Ստեղծեք արվեստի աշխատանք «Ավետարանը օրհնում է իմ կյանքը» թեմայով: Ձեր աշխատանքը կարող է լինել ընտանիքների, տաճարների, միսիոներների, մարգարեների, սուրբ գրությունների, բնության, ծառայության, պիոներների, Երեխաների Միության կամ Եկեղեցու միջոցառումների մասին:
-
Դուք պետք է լինեք 5-12 տարեկան և կարող եք ուղարկել միայն մեկ արվեստի աշխատանք:
-
Արվեստի ձեր աշխատանքը պետք է արվի թղթից կամ գործվածքից հարթ կտորի վրա: Այն պետք է չգերազանցի 30-36սմ վրա ձևաչափը և չպետք է լինի շրջանակի մեջ:
-
Դուք կարող եք օգտագործել մատիտ, մարկեր, թանաք, ածխամատիտ, ակրիլային ներկ, ջրաներկ, պաստել, յուղաներկ կամ երկչափանի ներկի այլ միջոց:
-
Մի շտապեք և հատկացրեք բավական ժամանակ, որպեսզի կարողանաք ստեղծել լավագույն աշխատանքը ըստ ձեր հնարավորությունների: Ձեր աշխատանքը պետք է զբաղեցնի թղթի մեծ մասը:
-
Գրեք ձեր լրիվ անունը ձեր աշխատանքի հակառակ կողմում: Խնդրեք ձեր ծնողին լրացնել և ստորագրել հետևյալ ձևը: Ապա ձևը կպչուն ժապավենով փակցրեք ձեր աշխատանքի հակառակ կողմի վրա:
-
Ձեր աշխատանքը պետք է ուղարկված լինի 2010թ. հուլիսի 31-ից առաջ արված փոստային նշումով: Արվեստի ձեր աշխատանքը չի վերադարձվի ձեզ:
Ձեր աշխատանքը կարող է ցուցադրվել Եկեղեցու Պամության Թանգարանում 2011 թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը; արվեստի ցուցահանդեսում ինտերնետում Ընկեր և Լիահոնա վեբ կայքերում; կամ Մեր Էջը խորագրի տակ Լիահոնայում, կամ Մեր Ստեղծագործ Ընկերները Ընկեր-ում: Ոչ բոլոր ուղարկված աշխատանքները կօգտագործվեն կամ կցուցադրվեն:
Խնդրում ենք ձեր աշխատանքը ուղարկել.
Children’s Art Exhibit
45 N. West Temple St.
Salt Lake City, UT 84150-0024, USA
Հետևյալ տեղեկությունը և թույլտվությունը պետք է ներառված լինի.
Երեխայի լրիվ անունը
Տարիքը
Նահանգը, Երկիրը
Ծնողի է-փոստի հասցեն կամ հեռախոսի համարը
Ես տալիս եմ իմ թույլտվությունը, որ այս աշխատանքը ցուցադրվի ցուցահանդեսում, Եկեղեցու ինտերնետային կայքում, և Եկեղեցու ամսագրերում, ինչպես նաև ողջ հանրությանը:
Ծնողի կամ օրինական խնամակալի ստորագրությունը