2010
Կողպված դամբարանները
Ապրիլ 2010


Մինչև նոր հանդիպում

Կողպված դամբարանները

Վաճառքի գրքույկի պնդումները անիրական էին թվում, անգամ ծիծաղելի, սակայն դրանք ինձ հիշեցրեցին մի խոստումի մասին, որը հավերժ երաշխավորված էր:

Հայրիկի մահանալու հաջորդ օրը մայրս, եղբայրներս, քույրս և ես անհրաժեշտ այց կատարեցինք գերեզմանատուն թաղման արարողության պատրաստությունների համար: Մեր խնդիրն էր ընտրել դագաղ և դամբարան, որտեղ այն պետք է դրվեր:

Ընտրելու ժամանակ ես նկատեցի վաճառքի մի գրքույկ, որը գովազդում էր հատուկ մի դամբարան: Այն պնդում էր, այլ առավելություններից բացի, դամբարանը ինքնակողպվող էր և երաշխիք էր տրվում, որ կողպեքը փակ կմնա 75 տարի: Չնայաց առիթը շատ տխուր էր, այդ երաշխիքը ինձ զվարճացրեց:

«Ո՞վ է ստուգելու կողպեքը 75 տարի անց, - զարմանում էի ես: Եվ եթե ինչ-որ մեկը ստուգի և այն փակ չլինի, ո՞վ է ստանալու երաշխիքը: Որքա՞ն հավանական է,- մտածում էի ես, - որ այդ կողպեքը փակ կմնա»:

Այդ մտածմունքներով տարված, միտքս ուղղվեց դեպի մեկ այլ դամբարան, որը նկարագրվում է Մատթեոս ԻԷ-ում: Հին ժամանակներում և հեռավոր մի վայրում գտնվող այդ դամբարանի մուտքը փակված էր մեծ քարով:

«Եվ հետևյալ օրը, որ ուրբաթից հետոյ է, քահանայապետները և Փարիսեցիները հավաքվեցան Պիղատոսի մոտ,

և ասեցին. Տեր, հիշում ենք, որ այն մոլորեցուցիչը, դեռ կենդանի, ասում էր Երեք օրից հետոյ հարություն կառնեմ.

Ուրեմն հրամայիր, որ մինչև երրորդ օրը գերեզմանն զգուշությունով պահեն. մի գուցե աշակերտները գիշերը գան՝ նորան գողանան. և ժողովրդին ասեն՝ Մեռելներիցը հարություն առավ, և յետին մորոլությունը չար լինի քան թե առաջինը:

«Պիղատոսն էլ ասեց նորանց. Ունիք պահապան զինվորներ, գնացեք՝ զգույշ պահեցեք՝ ինչպես գիտեք:

«Նորանք էլ գնացին գերեզմանին պահպանություն արին, քարը կնքելով պահապան զինվորների հետ» (Մատթեոս ԻԷ.62–66):

Թագավորների, գեներալների և կառավարիչների տրված բոլոր հրամանների միջից Պիղատոսի հրամանը՝ հսկել դամբարանը, երևիթե ամենաչհաջողվածն էր:

Որքանո՞վ էր հավանական, որ այդ դամբարանը փակված կմնար: Իրականում, զինվորները չէին կարող կատարել այդ հրամանը, քանի որ հնարավոր չէր, որ այդ դամբարանը չբացվեր. «Եվ ահա մեծ շարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջավ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թավալեց» (Մատթեոս ԻԸ.2):

Այդ մեկ դամբարանի բացման շնորհիվ բոլոր դամբարանները և գերեզմանները, որոնք երբևէ կողպվել են, կբացվեն: Երաշխավորված է:

Մեր Փրկության Քարը մեր ազատողն է մահից և դժոխքից: Նա է «հարությունը և կյանքը» (Հովհաննես ԺԱ.25): Նրա շնորհիվ «դժոխքը պիտի ազատի իր գերյալ ոգիներին, և գերեզմանը պիտի ազատի իր գերյալ մարմիններին, և մարդկանց մարմիններն ու հոգիները կվերականգնվեն մեկը մյուսի հետ. և դա Իսրայելի Սուրբի հարության զորությամբ է» (2 Նեփի 9.12):

Պարտեզի գերեզմանը, Լինդա Քըրլի Քրիսչենսեն, © 2000 IRI