Արձագանքներ
Նոր Լիահոնա
Երբ կարդացի, որ 2010 թվականի հունվարից սկսված մենք կունենանք նոր Լիահոնա, կարոտ զգացի: Ամսագիրը ավետարանում եղել է իմ խարիսխը՝ սկսած այն ժամանակից, երբ 17 տարեկանում մկրտվեցի: Իմ մատղաշ վկայությունը զորանում էր, երբ կարդում էի մյուս անդամների վկայությունները և գիտեի, որ ես մենակ չէի: Ես փայփայում եմ ամսագրերը, որոնք հավաքել եմ, քանի որ դրանք պարունակում են ոգեշնչված ուղերձներ, որոնք օգնել են ինձ տառապանքների և կարիքի ժամանակ:
Այժմ դուք հանձնում եք մեզ մի Լիահոնա, որն ավելի հասուն է և ավելի զանազան, բայց ճիշտ նույնքան ճշմարիտ, ինչպես առաջին անգամ, երբ ես կարդացի այն 1992 թվականին: Սրտիս խորքից հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Ջուլիա Ա. Ֆլորիան, Գվատեմալա
Հոգևորության և ուժի աղբյուր
Լիահոնան մեծ օրհնություն և ուրախություն է ինձ համար: Այն օգնում է ինձ հանդիպել ողջ աշխարհի անդամներին, իմանալ նրանց երկրների և մշակույթի մասին և օգտվել նրանց հավատքից: Ամսագիրը մեծ հոգևորության և ուժի աղբյուր է և այն օգնում է ինձ ավելի լավը լինել:
Մոդեստա Ջուլիանի, Իտալիա
Հրաշք մեր ծխում
Մեր ծխում այցելությամբ ուսուցումը հազվադեպ երևույթ էր, իսկ հաճախումը տաճար շատ ցածր: Որպես այցելող ուսուցիչների ղեկավար և տաճարային աշխատող ես աղոթեցի, որ այդ իրավիճակը փոխվեր: Ես օգտագործեցի Երեց Ռիչարդ Գ. Սքոթի «Տաճարային երկրպագություն՝ կարիքի դեպքում ուժի և զորության աղբյուր» համաժողովի ելույթը (Լիահոնա,մայիս 2009, 43) խոսելու համար ինչպես հաղորդության, այնպես էլ Սփոփող Միության ժողովին: Ծխի անդամները հուզվեցին: Այցելությամբ ուսուցումն այժմ գրեթե 100 տոկոս է և շատերն են տաճար հաճախում և գործի դնում Երեց Սքոթի ելույթում նշված քայլերը: Հազար շնորհակալություն Երեց Սքոթին իր սքանչելի ուղերձի համար, իսկ ձեզ՝ Լիահոնայի համար:
Անա Մեզա դե Էուլոգիո, Պերու
Խնդրում ենք ուղարկել ձեր կարծիքները և առաջարկությունները հետևյալ հասցեով. liahona@ldschurch.org. Խմբագրման արդյունքում նյութերի ծավալը կարող է կրճատվել և բովանդակությունը պարզեցվել: