2010
Օգնել կերակրել Փրկչի գառներին
Ապրիլ 2010


Օգնել կերակրել Փրկչի գառներին

1997թ. հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթից:

President Henry B. Eyring

Փրկիչը խաչվեց, ապա հարություն առավ: Նրա աշակերտները գնացին Գալիլեա: Նրանք ամբողջ գիշեր ձուկ էին որսում, սակայն ոչինչ չորսացին: Երբ նրանք մոտեցան ափին, լուսաբացին, սկզբում չճանաչեցին Նրան: Նա կանչեց նրանց, ասելով, որտեղ ուռկանները գցել, իսկ երբ գցեցին, ուռկանները լիքն էին: Նրանք շտապեցին ափ՝ Նրան ողջունելու:

Նրանք տեսան խառույկ, որի վրա ձուկ էր խորովվում, և հաց: Այդ ժամանակ Նա նրանց մի պատվիրան տվեց, որը վերաբերում է յուրաքանչյուրիս:

Եվ երբոր ճաշեցին, Հիսուսն ասեց Սիմոն Պետրոսին. Սիմոն Հովնանի որդի, սիրո՞ւմ ես ինձ դրանցից ավելի, Նրան ասեց. Այո, Տեր, դու գիտես որ ես սիրում եմ քեզ, նրան ասեց. Արածեցրու իմ գառները» (Հովհաննես ԻԱ.15).

Աստծո Սրբերը միշտ եղել են ուխտի տակ, ըստ որի պետք է սնուցեն միմյանց հոգեպես, հատկապես նրանց, ովքեր թույլ են ավետարանում:

Երեխան նույնպես կարող է անել այնպիսի բաներ, որոնք կսնուցեն մյուսներին: Երեխաները կարող են հրավիրել վերջերս մկրտված նորադարձի իրենց հետ ժողովի: Երեխաները կարող են ժպտալ և ողջունել նոր անդամին, որը եկել է հավաքատուն կամ դասարան: Այդ ժամանակ Սուրբ Հոգին կլինի մեր ընկերակիցը:

Մեր ասած ամեն մի խոսքը կարող է ամրացնել կամ թուլացնել հավատը: Մենք Հոգու օգնության կարիքն ունենք, որպեսզի սնուցող և ամրացնող խոսքեր ասենք:

Հասարակ հնազանդությամբ մենք կարող ենք օգնել Տիրոջը վերցնել գառներին, Իր գառներին, Իր ձեռքերի վրա, և տանել տուն՝ իրենց Հոր և մեր Հոր մոտ:

Ես գիտեմ, որ Հիսուսը Քրիստոսն է: Ես գիտեմ, որ Նա ապրում է: Եվ ես գիտեմ, որ Նա ղեկավարում է այս աշխատանքը, Իր աշխատանքը, որն է՝ հավերժական կյանք պարգևել Իր Հոր զավակներին:

Սնուցել նշանակում է կերակրել:

Ուտելիք

Ջուր

Քնելու ապահով տեղ

Պաշտպանություն գայլերից և այլ վտանգներից

Ողջունեք ձեր դասարանի նոր անդամին:

Հրավիրեք ձեր ընկերոջը Երեխաների Միություն:

Կիսվեք Լիահոնայով

Ձախից. Կորած ոչխարը, Դել Փարսոն; գայլի և ոչխարի լուսանկարները՝ © Getty Images; ամբարի լուսանկարները՝ © Corbis; ուտելիքի և ջրի լուսանկարները Դեյվիդ Ստոքերի; նկարները՝ Էյփրիլ Սթոտի