2010
Մտնելով սքանչելի վայր
Ապրիլ 2010


Մտնելով սքանչելի վայր

Յոհաննա Վելայո-Մանդա, Ֆիլիպիններ

Եկեղեցու անդամ դառնալուց առաջ ես ապրում էի Մանիլա Ֆիլիպիններ Տաճարի մոտակայքում: Ամեն անգամ, անցնելով դրա կողքով, ես հիանում էի վեհասքանչ տեսարանով: Ես երբեք չէի կարող տեսնել Եկեղեցու անունը, սակայն ցանկություն էի զգում մտնելու այդ վայրը:

Տարիներ անց ես մեկնեցի Հավայան կղզիներ, որտեղ հանդիպեցի միսիոներներին և մկրտվեցի: Երբ վերադարձա Մանիլա, զարմացա, իմանալով, որ այդ շինությունը, որտեղ այդքան ժամանակ ցանկանում էի մտնել, նրանցից մեկն էր, ուր ես կարող էի մտնել, եթե արժանի լինեի: Ես անսահման ուրախ էի:

Երբ ես մտա տաճար, զգացի, կարծես մի փոքր բարձր էի երկրի երեսից: Ամեն ինչ հիասքանչ էր, գրեթե երկնային: Ես ինձ շատ օրհնված էի զգում, որ արտոնություն ունեի մտնելու տաճարի ներսը:

Տպել