2010
Նա Իր վրա վեր կառնի նրանց թուլությունները
Ապրիլ 2010


Մենք խոսում ենք Քրիստոսի մասին

Նա Իր վրա վեր կառնի նրանց թուլությունները

Մի քանի տարի նրանից հետո, երբ ես և կինս, Ժիզելը, վերադարձանք Ֆիջի Սուվա Միսիայում նախագահելուց, Ժիզելի մոտ հայտնաբերեցին ստամոքսի քաղցկեղ: Անհրաժեշտ էր անցնել երեք նուրբ վիրահատությունների և ստամոքսի ամբողջովին հեռացման հետ կապված բարդությունների միջով: Տեսնելով կնոջս ամենադժվար տառապանքները, ես սկսեցի ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը:

Ես հիշում եմ, թե ինչ զգացումով էի պատված, տեսնելով Ժիզելի ապրումները: Ի՞նչ էր նա արել նման դժվարության արժանանալու համար: Արդյո՞ք նա հավատարիմ չէր ծառայել Տիրոջը: Արդյո՞ք նա չէր ապրել Իմաստության Խոսքով: Ինչո՞ւ Նա չէր կարողացել հեռու պահել նրան այդ հիվանդությունից: Ինչո՞ւ:

Մի գիշեր ես թույլ տվեցի, որ սիրտս և զգացմունքներս դուրս թափեն աղոթքի մեջ, կիսվելով Տիրոջ հետ իմ վախերով: «Ես այլևս չէմ կարող տեսնել, ինչպես է իմ սիրելի կինը կրում նման ցավեր»: Ես պատմեցի Նրան: Ապա որոշեցի դիմել սուրբ գրություններին: Ես գտա Հիսուս Քրիստոսի մասին այդ սփոփող տողերը Ալմա 7.11–12-ում:

«Եվ նա պիտի գնա առաջ՝ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի. և այս՝ որպեսզի խոսքը կարողանա իրագործվել, որն ասում է. նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները:

Եվ նա վեր կառնի իր վրա մահ, որ նա կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ՝ համաձայն մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, համաձայն մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների»:

Մինչ այդ պահը ես չէի մտածում այն ամենի մասին, ինչ իր մեջ ընդգրկում է Փրկչի հրաշալի Քավությունը: Ես իրականում չէի հասկանում, որ Հիսուս Քրիստոսը Իր վրա պետք է վերցներ Ժիզելի կամ իմ ցավը: Ես շրջեցի իմ սիրտը և վախը դեպի Նա, ով վեր է առնում իր ժողովրդի ցավերը և հիվանդությունները: Այս նոր հասկացողությամբ ես զգացի, ինչպես ազատվեցի մի ծանր բեռից:

Այսօր Ժիզելն իրեն լավ է զգում, կարծես երբեք քաղցկեղ չի ունեցել: Կանոնավոր ստուգումների ժամանակ նրա բժիշկն ասում է, որ նա «հրաշք է»: Ես այնքան երախտապարտ եմ նրա ֆիզիկական բուժման համար, բայց շնորհակալ եմ նաև այն բուժման համար, որով անցա ես, սրտի բուժման համար: Մխիթարությունը, որը մատչելի է միայն Փրկչի միջոցով, ինձ խաղաղ հավաստիացում հաղորդեց, որ ամեն ինչ լավ է լինելու:

Այժմ, երբ ես դժվարությունների եմ հանդիպում, մտքերս միշտ վերադառնում են այդ զորեղ դասին և Մարգարե Ջոզեֆ Սմիթին ուղղված Տիրոջ խոսքերին. «Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա»: (ՎևՈւ 122.8): Հիսուս Քրիստոսի զոհաբերությունը հիշելը մշտապես սփոփում է ինձ:

Ես հավերժ երախտապարտ եմ անտանելի տառապանքների միջով անցնելու մեր Փրկչի պատրաստակամության համար: Ես վկայում եմ Իր զավակների հանդեպ Նրա սիրո, Նրա ողորմության և Նրա հետևող հոգատարության մասին: Նա մեր Փրկիչն է, ես ես սիրում եմ Նրան:

Ով, Հայր իմ, Սայմոն Դյու, չբազմացնել