2010
Հոր գիրկը
Ապրիլ 2010


Ինչպե՞ս իմանամ

Հոր գիրկը

Ես կորցրեցի հորս, երբ յոթ տարեկան էի: Հետևող կասկածները գրեթե թույլ չտվեցին ինձ վստահել իմ Երկնային Հորը:

Ընտանիքս պատրաստվում էր երեկույթից հեռանալ, բայց ես դեռ ուզում էի գնալ անվաչմուշկներ վարելու: Հայրս գրկեց ինձ և ասաց, որ եթե ուզում եմ մնալ, նա կտանի ինձ անվաչմուշկներ վարելու:

«Ոչ», - ես ասացի զայրացած:

«Դու կարող ես ինձ վստահել», - ասաց նա:

Մյուսները սպասում էին, որ գնային, և մենք նստեցինք մեքենան: Տաս րոպե անց մենք ավտովթարի ենթարկվեցինք: Հրաշքով ես ողջ մնացի, սակայն հայրս զոհվեց: Այդ «ոչ»-ը նրան ասած իմ վերջին խոսքն էր, և նա վերջին մարդն էր, որին ես գրկախառնվեցի տարիների ընթացքում:

Հաջորդ 11 տարիների ընթացքում իմ կյանքը նման էր ներքև գնացող պտուտակի: Ես կորցրեցի իմ վստահությունը և սկսեցի չվստահել որևէ մեկին: Իմ կյանքն այնքան դժբախտ էր, որ մի օր, երբ ես դարձա 18 տարեկան, զգացի, որ տանջվում եմ ծանր հուսահատության բեռի տակ, աղաչելով Աստծուն ցույց տալ ինձ ճանապարհը դեպի երջանիկ կյանք:

Մի շաբաթ անց ինձ մոտեցան երկու միսիոներ: Նրանք ինձ մի գիրք ցույց տվեցին և ասացին, որ ես պետք է աղոթեմ, որպեսզի ստանամ դրա ճշմարիտ լինելու մասին վկայություն: Նրանց խնդրածը փոքր էր, սակայն հորս մահվան հետևանքով մնացած վերքերը խորն էին, և ես համարեցի միսիոներների հետ իմ հանդիպումը պարզապես պատահականություն, ոչ թե պատասխան Աստծուց, որն ինձ սիրում էր:

Ինչևէ, ես կարդացի Մորմոնի Գիրքը և աղոթեցի պատասխանի համար, թեև չունենալով իրական նպատակ: Ի վերջո, դա կնշանակեր, որ ես կվստահեի Աստծուն, կընդունեի Նրան և Նրա պատասխանը: Ավելի հեշտ էր ընդունել Եկեղեցու վերաբերյալ ազատ հասանելի քննադատությունը: Ես նաև հայտնաբերեցի, որ պատմական մեր դեմքերից շատերը, որոնց մասին սովորել էինք դպրոցում, ամենևին էլ կատարյալ չէին: Իսկ եթե Ջոզեֆ Սմիթը նրանց նմա՞ն էր:

Ինչևէ, ի վերջո, ես մկրտվեցի և հաստատվեցի: Ես գիտեի, որ կյանքում ուղղության կարիք ունեի, և ինձ դուր էին գալիս Եկեղեցին և անդամները: Բայց այժմ ես հասկանում եմ, որ միացել էի առանց իսկական վկայություն ունենալու, որն այրվում է սրտի մեջ: Իմ հավատքը նրա արդյունքն էր, որ Եկեղեցու քննադատների փաստարկները մակերեսային էին: Բայց դեռ լիովին չվստահելով, ես հասա այն վիճակի, երբ հավատքը պահպանելը չափազանց մեծ բեռ դարձավ: Իմ մուտքը Եկեղեցի տեղի ունեցավ իմ վստահության բացակայության և ոչ երջանիկ կյանքի հետևանքով, և ես կրկին վերադառնում էի այդ նույն վիճակին:

Այսպիսով, ես վճռական որոշում կատարեցի. Ես կաղոթեմ, բայց այս անգամ կանեմ այնպես, ինչպես Մորոնին է հորդորել, «հավատքով առ Քրիստոսը», «անկեղծ միտումով» և «մաքուր սրտով» (Մորոնի 10.4): Ընտրված օրը ես ծոմ պահեցի և աղոթեցի ուղղություն ստանալու համար: Ես մի օր մտածում էի այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել:

Այդ գիշեր ես ծնկի իջա իմ անկողնու մոտ: Խոնարհելով գլուխս, ես հարցրեցի Երկնային Հորը Մորմոնի Գրքի ճշմարիտ լինելու մասին: Միտքս սկսեց վերհիշել իմ բոլոր կասկածները: Ես փակեցի աչքերս, ավելի ուժեղ սեղմեցի ձեռքերս և հարցրեցի նորից, անկեղծությամբ, նպատակով, մեր Փրկչի հանդեպ հավատքով:

Աշխարհը, կարծես, կանգ առավ: Ես ջերմություն զգացի և կարծես պարուրվեցի լույսի մեջ: 11 տարի ես փափագել էի դա, և, վերջապես, ինձ կրկին գրկեց հայրը՝ Երկնային Հայրը: Վերջապես ես գտա նրան, ում կարող էի վստահել: «Այո,- ասացի ես արցունքները դեմքիս,- «Ես վստահում եմ Քեզ»:

ՆկարներԸ՝ Դուգ Ֆակելի