Միացյալ ժամ
Ջոզեֆ Սմիթի միջոցով Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանի լրիվությունը
Պատկերացրեք մաքուր ջրով լի մի բաժակ: Եթե մենք շարժենք բաժակը, ջուրը կարող է դուրս թափվել և բաժակն այլևս լիքը չի լինի:
Սկզբում ավետարանի լրիվությունը երկրի վրա էր: Տարիներ շարունակ մարգարեները ուսուցանում էին ավետարանը:
Երբ Հիսուս Քրիստոսը եկավ երկիր, նա հիմնեց Իր Եկեղեցին: Նա ուսուցանեց ավետարանի լրիվությունը՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատք, ապաշխարություն, մկրտություն ջրի մեջ մտնելով, Սուրբ Հոգու պարգև և հնազանդություն պատվիրաններին: Հիսուսը բոլոր մարդկանց ցույց տվեց, թե ինչպես մենք պետք է ապրենք: Նա դարձավ մեր բոլորի Փրկիչը: Ավետարանի բաժակը լիքն էր:
Բայց տարիներ անցան և ավետարանի որոշ մասեր կորան, որովհետև չար մարդիկ փոփոխում էին դրանք կամ չէին հնազանդվում դրանց: Ավետարանի լրիվությունն այլևս երկրի վրա չէր: Երկնային Հայրը Իր զավակներին խոստացավ, որ կրկին կտար նրանց ավետարանի լրիվությունը: Նա կանչեց Ջոզեֆ Սմիթին՝ օգնելու Իրեն վերականգնել ավետարանի լրիվությունը:
Հովհաննես Գ.16-ը մեզ ուսուցանում է, որ Երկնային Հայրը մեզ տվեց Իր Որդուն և ավետարանը, որովհետև Նա սիրում է Իր զավակներին: Նա կանչում էր մարգարեներ, որպեսզի նրանք բոլորին սովորեցնեն Իր ավետարանը, որպեսզի մենք իմանանք Նրա մոտ վերադառնալու ճանապարհը:
Մենք օրհնված ենք, որովհետև ունենք ավետարանի լրիվութունը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ավետարանի մեր բաժակները լիքն են, մինչև ծայրը, և Երկնային Հայրը խոստացել է, որ ավետարանը երբեք այլևս չի վերցվի երկրի երեսից:
2010թ. ապրիլի սուրբ գրությունների ամսագիր
Կարդացեք հավատո վեցերորդ հանգանակը Մեծագին Մարգարիտ-ում:
Անգիր սովորեք հավատո այս հանգանակը:
Աղոթեք, խնդրելով Երկնային Հորը օգնել ձեզ իմանալ, որ Հիսուս Քրիստոսը վերականգնել է ավետարանի լրիվությունը Ջոզեֆ Սմիթի միջոցով:
Ընտրեք այս վարժություններից մեկը, կամ հնարեք ձերը.
-
Օգնեք որևէ մեկին սովորել հավատո այս հանգանակը:
-
Կարդացեք, կամ խնդրեք որևէ մեկին ձեզ համար կարդալ Ջոզեֆ Սմիթ-Պատմությունը Մեծագին Մարգարիտ գրքում:
-
Պատրաստեք անիվ, ինչպես էջ 67-ի պատմության մեջ: Կտրեք երկու անիվ և փակցրեք դրանք պղնձե ամրակի օգնությամբ: Անիվի օգնությամբ ինչ-որ մեկին սովորեցրեք, թե ինչպես Հիսուս Քրիստոսը վերականգնեց ավետարանի լրիվությունը Ջոզեֆ Սմիթի միջոցով:
-
Մեր միսիոներները աշխարհով մեկ ուսուցանում են վերականգնված ավետարանի ճշմարտությունները: Աղոթեք նրանց համար: Աղոթեք, որպեսզի իմանաք, թե ում կարող եք հրավիրել լսել միսիոներական ուղերձը:
Ձեր արածը ինչպե՞ս օգնեց ձեզ հասկանալ հավատո վեցերորդ հանգանակը:
Գրեք ձեր օրագրի մեջ ձեր արածի մասին կամ նկարեք դա: