2010
Մանիլա Ֆիլիպիններ Տաճար
Ապրիլ 2010


Տաճարների մասին

Մանիլա Ֆիլիպիններ Տաճար

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) նվիրագործեց Մանիլա Ֆիլիպիններ Տաճարը 1984թ. սեպտեմբերին: Սքանչելի վեց սրաձող ունեցող շենքը արտաքինից երեսապատված է փայլուն կերամիկական սալիկներով և շրջապատված հրաշագեղ արմավենիներով և գունագեղ բուսականությամբ:

Տաճարի բաց դռները տեղի ունեցան Ֆիլիպիններում մոլեգնած երկու փոթորիկներից ոչ շատ անց: Չնայած փոթորիկներին, իրադարձությունները անցկացվեցին ըստ ծրագրի: 1984թ. սեպտեմբերի 3-ին պատվավոր հյուրերի համար այց կազմակերպվեց: Հաջորդ օրը, երբ տաճարը բացեց իր դռները հասարակության առաջ, «սքանչելի երկնային ներկայացում անցկացվեց տաճարում», - պատմում է Յովենցիո Իլագանը, տաճարի կառուցման հանձնաժողովի գործադիր քարտուղարը: «Արևը, իր ողջ պայծառությամբ, շողաց շրջանի միջից բազմաթիվ գույներով: … Մի պահ, կենտրոնական սրաձողը՝ Մորոնի Հրեշտակի արձանը ծայրին, երևաց շրջանի կենտրոնում: Տաճարում գտնվող գրեթե հարյուր մարդ դրա ականատեսը եղան: Շատերի աչքերին արցունքներ կային»:1

Հղումներ

  1. In John L. Hart, “3 Temples Open to Public in a Week—a First Ever,” Church News, Sept. 16, 1984, 3.

Մանիլա Ֆիլիպիններ Տաճարը Ֆիլիպիններում կառուցված առաջին տաճարն էր: Երկրի երկրորդ տաճարի կառուցումը սկսվեց 2007թ. Սեբու Սիթիյում: