Եկեղեցու Պատմությունն աշխարհում
Հունաստան
Ռիգաս Պոֆանտիսը և Նիկոլաս Մալավետիսը երեք տարի շարունակ կրոնական ճշմարտություններ էին փնտրում, երբ 1898թ. թերթում կարդացին Մորմոնիզմը քննարկող մի հոդված: Հետաքրքրվելով, նրանք Եկեղեցու գլխավոր գրասենյակ գրեցին՝ ավելին իմանալու համար: Եկեղեցու ղեկավարները գործուղեցին Թուրքիայի Միսիայի նախագահին, որպեսզի նա այցելեր և ուսուցաներ Հունաստանում գտնվող այդ երկուսին: 1903թ. Նիկոլաս Մալավետիսը մահացավ, սակայն երկու տարի անց Ռիգաս Պոֆանտիսը կրկին գրեց Եկեղեցու գլխավոր գրասենյակ և խնդրեց, որ իրեն մկրտեին: Եկեղեցու ղեկավարները նորից ուղարկեցին Թուրքիայի Միսիայի նախագահին, որը մկրտեց Եղբայր Պոֆանտիսին և հինգ այլ անձանց, ներառյալ Նիկոլաս Մալավետիսի այրի կնոջը:
Առաջին միսիոներները ժամանեցին Հունաստան այդ առաջին մկրտություններից վեց ամիս անց, բայց 1909թ. սկզբից Եկեղեցին դադարեցրեց այնտեղ իր միսիոներական աշխատանքը մոտ 70 տարի ժամանակով, մասամբ տարածքում անհանգիստ քաղաքական իրավիճակի պատճառով: Մինչդեռ, այդ ժամանակ տարածքում տեղակայված զինվորական անձնակազմը սկսեց տարածել ավետարանը հույներին: Ինչևէ, առաջընթացը դանդաղ էր: Երբ 1967թ.Աթենքի Ճյուղը փոխարինեց Եկեղեցու զինծառայողների միավորին, Եկեղեցին ուներ 80 անդամ իր ճյուղում, որոնց մեջ միայն ութ հույն կար:
1972թ. Երեց Գորդոն Բ. Հինքլին (1910–2008), որն այդ ժամանակ Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ էր, նվիրագործեց Հունաստանը ավետարանը քարոզելու համար: Այդ ժամանակից ի վեր որոշ զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նպաստել են Եկեղեցու անդամների թվի աճին, ներառյալ 1987թ. Մորմոնի Գրքի թարգմանությունը հուներեն լեզվով, Հունաստանի Աթենքի Միսիայի ստեղծումը 1990թ. և Հունաստանում առաջին հավաքատան նվիրագործումը 1999թ.:
Անդամություն (2009) |
661 |
Շրջաններ |
1 |
Ճյուղեր |
5 |