Այցելող Ուսուցիչների Ուղերձ
Գտնել և ստանալ անձնական հայտնություն
Աղոթքով ուսուցանեք այս սուրբ գրություններն ու ելույթները կամ, անհրաժեշտության դեպքում, ուսուցանեք մեկ այլ սկզբունք, որը կօրհնի այն քույրերին, որոնց դուք այցելում եք: Վկայություն բերեք վարդապետության մասին: Նրանց, ում ուսուցանում եք, հրավիրեք կիսվել իրենց զգացմունքներով և սովորածով:
Ինչպե՞ս ես կարող եմ գտնել և ստանալ անձնական հայտնություն
«Ինչպես մարգարեները, մենք պատրաստվում ենք ստանալ անձնական հայտնություն, ուսումնասիրելով սուրբ գրությունները, ծոմ պահելով, աղոթելով և հավատք կառուցելով: Հավատքն է կարևորը: Հիշեք, ինչպես էր Ջոզեֆը պատրաստվում Առաջին Տեսիլքին.
«Եթե մեկը ձեզանից իմաստութեան պակասություն ունի, թող խնդրէ Աստուածանից …
Միայն թե թող հավատքով խնդրէ առանց երկմտելու»:1
Երեց Ռոբերտ Դ. Հեյլս՝ Տասներկու Առաքյալների Քվորումից:
«Աղոթքը երկինք տանող ձեր անձնական բանալին է: Կողպեքը վարագույրի ձեր կողմում է:
«Սակայն սա ամբողջը չէ: Նրան, ով կարծում է, որ հայտնությունը կգա առանց որևէ ջանքի, Տերն ասել է. Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է աքննես այն քո մտքում. հետո դու պետք է բհարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ գկուրծքդ դկայրվի քո ներսում. ուստի, դու պիտի եզգաս, որ դա ճիշտ է:
«Ահա, դու չհասկացար. դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ:
Բայց, ահա, ես ասում եմ քեզ, որ դու պետք է քննես այն քո մտքում. հետո դու պետք է հարցնես ինձ, թե արդյոք դա ճիշտ է, և եթե դա ճիշտ լինի, ես այնպես կանեմ, որ կուրծքդ կայրվի քո ներսում. ուստի, դու պիտի զգաս, որ դա ճիշտ է»:2
Նախագահ Բոյդ Ք. Փաքեր, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահ:
Ինչպե՞ս ես կարող եմ ստանալ անձնական հայտնություն:
«Առավել տարածված հայտնության կամ ոգեշնչման ձևը մտքին հաղորդված խոսքերն ու մտքերն են (տես Ենոս 1.10; ՎևՈւ 8.2–3), մտքի հանկարծակի պայծառությունը (տես ՎևՈւ 6.14–15), դրական կամ բացասական զգացումները առաջարկվող գործողության վերաբերյալ, կամ անգամ ոգեշնչված կատարումը, օրինակ արվեստում: Ինչպես ասել է Նախագահ Բոյդ Ք. Փաքերը, Տասներկու Առաքյալների Քվորումի Նախագահը. «Ոգեշնչումը գալիս է ավելի շուտ որպես զգացողություն, քան ձայն»:3
Երեց Դալին Հ. Օուքս՝ Տասներկու Առաքյալների Քվորումից:
«Տաճարը ուսուցման տուն է: Տաճարում տրվող ուսուցման մեծ մասը խորհրդանշական է և յուրացվում է Հոգու միջոցով: Սա նշանակում է, որ մենք ուսուցանվում ենք ի վերուստ: … Արարողությունների և ուխտերի մասին մեր հասկացողությունը կխորանա, եթե մենք հաճախ վերադառնանք տաճար՝ հավիտենական ճշմարտությունները սովորելու և դրանց շուրջ խորհելու տրամադրությամբ: … Եկեք վայելենք հոգևոր ուժը և հայտնությունը, որոնք մենք ստանում ենք կանոնավոր տաճար հաճախելով»:4
Սիլվիա Հ. Ալրեդ, Սփոփող Միության գերագույն նախագահության առաջին խորհրդական: