Հարցեր և պատասխաններ
«Ինչպե՞ս ես կարող եմ մաքրել իմ մտքերը, երբ այդքան շատ անհամեստություն եմ տեսնում շուրջս»:
Թվում է, թե այսօր հնարավոր չէ գնալ որևէ տեղ և չտեսնել անհամեստ հագնված մարդկանց, լինի կյանքում, թե լրատվամիջոցներում: Դուք չեք կարող միշտ վերահսկել ձեր շրջապատը, բայց դուք կարող եք վերահսկել ձեր մտքերը:
Եթե տեսնեք անհամեստ հագնված մեկին, կարող եք արագ այլ կողմ նայել կամ դուրս հանել ձեզ այդ իրավիճակից: Եթե անմաքուր միտք է ծագում, մի կառչեք դրանից, այլ արագ հանեք այն մաքուր մտքերի օգնությամբ: «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ … Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը» (ՎևՈւ 121.45–46): Մաքուր մտքեր ունենալը կօգնի ձեզ լինել ավելի երջանիկ և ունենալ Հոգու ազդեցությունը:
Սովորություն դարձրեք միշտ մաքուր մտքեր ունենալ: Աշխատեք լինել այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր համեստ են հագնվում, և խուսափեք իրավիճակներից, որոնցում կարող եք տեսնել անհամեստ հագուստներ: Աղոթեք Երկնային Հորը օգնության համար: Հիշեք օրհներգերը կամ սուրբ գրությունները, որպեսզի գայթակղության պահին կարողանաք լավ մտքեր ունենալ ձեզ հետ: Կանոնավոր կարդացեք սուրբ գրությունները և հնարավորության դեպքում հաճախեք տաճար: Երբ տեսնում եք անհամեստ հագնված որևէ մարդու, կարող եք մտածել որևէ դրական բանի մասին:
Մենք աշխարհից չենք
Մենք պետք է հիշենք, որ աշխարհի մեջ ենք, սակայն աշխարհից չենք: Մենք մեր սիրելի Երկնային Հոր հատուկ որդիներն ու դուստրերն ենք: Այդ պատճառով, թշնամին մեզ ավելի շատ է գայթակղում, բայց մենք պետք է լինենք գայթակղությունից ավելի ուժեղ: Աշխարհիկ մարդիկ կարող են անհամեստ հագնվել, չիմանալով, որ մարմինը սուրբ տաճար է: Բայց Վերջին Օրերի Սրբերը ունեն այդ գիտելիքը: Հետևաբար, մենք պետք է մեզ առաքինի և մաքուր պահենք: Եթե վատ մտքեր են մեզ գրոհում, մենք պետք է անմիջապես դիմենք մեր Երկնային Հոր օգնությանը աղոթքի միջոցով, քանզի Նրանից լավ օգնություն մեզ համար չկա:
Դայանա Հ., 19 տարեկան, Սան Պաոլո, Բրազիլիա
Խնդրեք ձեր ընկերներին օգնել
Լինելով դպրոցում միակ Վերջին Օրերի Սրբերի վեցերորդ դասարանցին, ես անընդմեջ հանդիպում եմ գռեհիկ լեզվի, անհամեստության և ենթարկվում եմ ամբոխին հետևելու ճնշմանը: Բայց տարվա սկզբին ես բացատրեցի իմ ընկերներին իմ չափանիշները, և որ ես հետևելու եմ դրանց, անկախ ամեն ինչից: Ամիսների ընթացքում նրանք սովորեցին իմ Եկեղեցու արժեքների մասին: Ձեր ընկերները կօգնեն ձեզ, եթե դուք բացատրեք նրանց ձեր արժեքները և չափանիշները: Իմ ընկերները բարելավեցին իրենց վերաբերմունքը, հագուստը և լեզուն: Ես սովորեցի, որ եթե նրանք իսկապես ձեր ընկերներն են, ապա կօգնեն ձեզ մաքուր մտքեր ունենալ և մնալ ուղիղ ու նեղ ճանապարհի վրա:
Սիլիա Ն., 12 տարեկան, Վիրջինիա, ԱՄՆ
Աղոթքը օգնում է
Ես հասկացա, որ պայքարելով մաքուր մտքեր ունենալու համար, աղոթքը իմ իրական պատասխանն էր միտքս մաքուր պահելու և Հոգու ազդեցությունը թույլ տալու համար, ուր էլ որ գնայի: Ամեն առավոտ Երկնային Հորը օգնության համար աղոթելով, որպեսզի մաքուր մտքեր ունենամ և օրվա ընթացքում ուղղություն ստանամ, նաև շնորհակալություն հայտնելով Նրան երեկոյան, ես ավելի լավ հարաբերություններ եմ հաստատում Նրա հետ և կարողանում եմ հեռու մնալ անհամեստությունից և պահել իմ չափանիշները: Ամեն առավոտ և երեկո ասված աղոթքը կարող է օգնել ձեզ հրավիրել Հոգին, որը ձեզ հետ կլինի, երբ դուք հանդիպեք աշխարհիկ դժվարություններին: Եղեք «հաստատուն և անխախտ, միշտ հարուստ լինելով բարի գործերով» (Մոսիա 5.15):
Գաներ Ռ., 16 տարեկան, Վիսկոնսին, ԱՄՆ
Մենք տաճարներ ենք
Երբ մարդիկ ձեր շուրջը անհամեստ են հագնվում, մի քննադատեք նրանց, որովհետև դուք պետք է բարի մտքեր ունենաք: Նրանց օրինակ ծառայեք, ցույց տալով, որ դուք հետևում եք Եկեղեցու չափանիշներին: Եվ օգնեք մարդկանց, սիրելով նրանց և ասելով, որ մեր Երկնային Հայրը սիրում է նրանց և ուզում է, որ նրանք լինեն բարոյապես մաքուր իրենց գործերի և մտքերի մեջ: Մաքրությունը կարևոր է մեր փրկության համար, որովհետև մենք մեր Աստծո տաճարներն ենք:
Մարիկրիս Բ., 19 տարեկան, Քվեզոն, Ֆիլիպիններ
Ապրեք Ավետարանի Ուսմունքներով
Ես գիտեմ, որ մենք կարող ենք ունենալ մաքուր մտքեր, ուսումնասիրելով սուրբ գրությունները և կիրառելով այդ ուսմունքները կյանքում: Երբ մենք կիրառում ենք կյանքում այն բոլոր արժեքները, որոնք սովորում ենք եկեղեցում, երբ մենք կարդում ենք Երիտասարդներին զորացնելու համար, և երբ մենք գնում ենք տաճար, մենք ձեռք ենք բերում մաքուր մտքեր:
Ջոսի Օ., 16 տարեկան, Անտիքուա, Կոլումբիա
Միտքը նման է բեմի
Քարոզիր Իմ Ավետարանը մի բաժին ունի, որը պատմում է առաքինության մասին: Այն ասում է, որ մեր միտքը նման է թատրոնի բեմի: Այդ բեմի վրա միայն մեկ անձ կարող է գործել միաժամանակ: Երբ մենք ունենում ենք մաքուր, առաքինի մտքեր, մեր ուղեղը կենտրոնանում է այդ մտքերի վրա և անառողջ մտքերը չեն կարողանում բարձրանալ այդ բեմը: Առաքինությունը Հիսուս Քրիստոսի արժանիքն է, որը մենք պետք է զարգացնենք: Եկեղեցում մենք սովորում ենք, որ պետք է միշտ մտածենք մաքուր, սակայն երբ ինչ-որ անմաքուր բան մեզ գայթակղում է, մենք կարող ենք երգել մեր սիրելի օրհներգը կամ մտածենք մեր սիրելի սուրբ գրության մասին: Մեծագույն օգնությունը կարող ենք գտնել 2 Նեփի 32.9-ում. «Միշտ աղոթեք և չթուլանաք»:
Երեց ՄակԷքրոն, 21 տարեկան, Բրազիլիայի Յոա Պեսոա Միսիա
Մտածեք մյուսների որպես Աստծո զավակների մասին
Դուք վերահսկում եք այն, թե ինչպես եք արձագանքում ձեր տեսածին: Եթե անգամ ինչ-որ բան այնտեղ է, պարտադիր չէ, որ դուք հրեք այն ձեր մտքի բեմի վրա: Դուք եք ընտրում ձեր մտքերը, որոշում դրանք մաքուր պահել: Որքան որ հնարավոր է խուսափեք անհամեստություն տեսնելուց և միշտ համեստ հագնվեք: Ապա նրանց մասին, ում հետ շփվում եք, մտածեք որպես Աստծո զավակների մասին, ովքեր աստվածային ներուժ ունեն և ում մեր Երկնային Հայրն անձամբ սիրում է: Երբ ես մյուսներին դիտում եմ որպես Աստծո զավակներ, դժվար է լինում չտխրել, տեսնելով անհամեստությունը:
Էմի Ս., 19 տարեկան, Յուտա, ԱՄՆ