2010
Վստահության ստուգարքներ. վախից դեպի հավատ` ամուսնական որոշում կայացնելիս
Ապրիլ 2010


Վստահության ստուգարքներՎախից դեպի հավատ՝ ամուսնական որոշում կայացնելիս

Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանում 2007թ. սեպտեմբերի 25-ին կայացած հավաքի ելույթից:

Elder Lance B. Wickman

1964թ. քոլեջն ավարտելուց հետո ես ընդունվեցի որպես սպա Միացյալ Նահանգների Բանակ: Ես կամավոր մասնակցեցի վերապատրաստման դասընթացին որպես ԱՄՆ Բանակի դեսանտային: Դեսանտային դասընթացը խստապահանջ է իր կռվի ձևերով և հարձակման մարտավարությամբ: Նպատակը բարձրակարգ շարքային սպաներ պատրաստելն է:

Դեսանտային դասընթացը պարունակում էր մի շարք «վստահության ստուգարքներ», ինչպես դեսանտայիններն էին անվանում դրանք, որի ընթացքում ստուգվում էր ֆիզիկական պատրաստվածությունը և քաջությունը: Դժվարին խոչընդոտներով դասընթացները, մագլցելով և իջնելով մոտ 3000 մետր բարձրությամբ ուղղաձիգ սառցապատ ժայռը, գիշերը վխտացող կոկորդիլոսներով և թունավոր օձերով ճահճի միջով մի կերպ անցնելը և 10 մղոն անհարթ տեղանքում գիշերային կողմնացույցի դասերը, սրանք մի քանի ստուգարքներն էին, որոնք մենք անցանք: Այդ դիմացկունության ստուգարքների նպատակն էր դեսանտայիներին սովորեցնել, որ պատերազմական դժվարին և զրկանքներով լի պայմաններում մենք կարող էինք անել ավելին, քան կարծում էինք: Մեր ղեկավարները ուսուցանում էին՝ հավատալ ինքներս մեզ և մեր պատրաստվածությանը: Իմ մարտական դաժան փորձությունների ժամանակ մեկ անգամ չէ, որ ես վստահություն եմ ստացել այդ դեսանտային վստահության ստուգարքների դասերից:

Մեր կյանքում մենք դիմակայում ենք այլ ավելի կարևոր վստահության ստուգարքների, քան այն, ինչով ես անցա իմ դասընթացների ժամանակ: Դրանք ոչ այնքան մեր հանդեպ վստահության ստուգարքներ են, որքան այնպիսի վստահության, որ ստանում ենք Աստծո Հոգու կողմից: Մարգարեները խորհուրդ են տվել մեզ հիշել այն, ինչ գիտենք. Տիրոջ հանդեպ վստահություն պահպանել: Փորձելով կրկին իր ժողովրդի մեջ հավատք բորբոքել, Հակոբը անընդհատ կրկնում էր նրանց. «Ես գիտեմ, որ դուք գիտեք» (2 Նեփի 9.4, 5; շեշտադրումն ավելացված է): Պողոսն անգամ ավելի ուղղակի է ասում. «Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցումն ունի» (Եբրայեցիս Ժ.35; շեշտադրումն ավելացված է): Մեզանից յուրաքանչյուրը կանգնում է անորոշ ապագայի առաջ: Սակայն այդ ժամանակ հիշելով, թե ինչ արդեն գիտենք, մենք այն հավատով ենք դիմավորում: Մենք այն ուրախ սրտով ենք դիմավորում: Մենք այն վստահությամբ ենք դիմավորում:

Մահկանացու կյանքում վստահության ամենակարևոր ստուգարքներից մեկը մեր առջև է ծառանում երիտասարդից չափահաս տարիքի անցման շրջանում: Դա ամուսնանալու որոշումն է: Այդ որոշմանը այս սերնդի երիտասարդ չափահասները առավել մեծ տագնապով են մոտենում: Դա մեծ անհանգստություն առաջացնող թեմա է:

Վախ ամուսնության հանդեպ

Ես տեղյակ չեմ դրա բոլոր պատճառներին, սակայն ես կբերեմ դրանցից մի քանիսը.

  • Ժանամակ անցկացնելու անհոգությունը: Շատ երիտասարդներ իրենց դնում են «խաղից դուրս» վիճակում՝ ճիշտ զուգընկեր գտնելու հարցում՝ խմբերով չափից շատ շփումների պատճառով: Քանի որ այդ ժամանակ անցկացնելը տեղի է ունենում խառը խմբերով որտեղ և տղաներ և աղջիկներ կան, ոմանք սխալմամբ մտածում են, որ ճիշտ ձևով են ընդգրկվել ընտրելու գործընթացի մեջ, որն անչափ կարևոր է հավերժական կողակից գտնելու համար: Բայց դա ամենը չէ: Խմբակային ընկերությունը կարող է անձին հնարավորություն չընձեռել մոտիկից քննելու այն հատուկ մեկի բնավորությունը և անհատականությունը, որը էական նշանակություն ունի խելամիտ ընտրություն կատարելու համար:

  • Սխալ կատարելու վախ: Ամուսնալուծության վիճակագրությունները հայտնի են: Որոշ երիտասարդներ սրտի ցավով են տեսել, թե ինչպես են իրենց ծնողների կամ ընկերների ամուսնությունները քայքայվում, կամ էլ իրենք են ամուսնալուծության միջով անցել: Նրանք խորապես զգացել են նման բաժանումների ցավը: Երբեմն, արդյունքում նրանք վախենում են ամուսնությունից, չլինի թե սխալ անձնավորություն ընտրեն:

  • Պատասխանատվությունից պատանեկան ձևով ընկրկում: Առնվազն ոմանց համար անընդունելի է սեփական ցանկություններն ու հետաքրքրությունները միախառնել մեկ ուրիշի ցանկություններին և հետաքրքրություններին: Նման եսասիրությունը հանգեցնում է ամուսնական որոշումը հետաձգելուն:

Սխալ մտածելակերպ

Ինչպիսին էլ լինի ամուսնական որոշման հանդեպ վախի պատճառը, այն հանգեցնում է սխալ մտածելակերպի, խաթարելով տվյալ անձնավորության վստահությունը: Սա իր հերթին պատճառ է հանդիսանում, որպեսզի տվյալ անձը ամուր չկառչի այդ որոշումը կայացնելու պատասխանատվությանը: Անգամ եթե նման վախը չի հանգեցնում ամուսնությունը հետաձգելուն կամ նույնիսկ դրանից խուսափելուն, այն կարող է այլ սխալների պատճառ լինել: Օրինակ, ոմանք հակված են այդ որոշմանը վերաբերվել որպես լիովին հոգևոր որոշում: Դրան ընթացք տալու իրենց պարտականությունից խույս տալով նրանք սպասում են, որ աստվածային մատով պատի վրա գրվի պատասխանը կամ ծովերը բաժանվեն, կամ ակնկալում են մեկ այլ գերբնական երևույթ, որը կասի անկասկած որ այսինչն է «այն մեկը»:

Մյուսները ցանկանում են, որ մեկ ուրիշը որոշում կայացնի իրենց փոխարեն: Բրիգամ Յանգ Համալսարանի մի ցցի նախագահ ասաց ինձ, որ որոշ աղջիկների համար ընդունված ձև է՝ տեղի տալ իրենց ընկերոջ կարծիքին, որն ասում է, որ ինքն է «այն միակը»: Մյուսները հաշվի են առնում ծնողի, հաճախ հոր կարծիքը, որը նախկինում որոշումներ է կայացրել իրենց համար: Ցանկացած դեպքում էլ առկա է մարդու կյանքում ամենակարևոր ընտրությունը կատարելու պատասխանատվությունից խուսափելը:

Ծնողների, եպիսկոպոսների և այլ արժանի անձանց խորհուրդները կարող են արժեքավոր լինել: Սակայն օրվա վերջում, ոչ ոք չի կարող կամ չպետք է ասի, թե ինչ անեք դուք: Որոշումը, թե ում հետ պետք է ամուսնանալ, խիստ անձնական հարց է:

«Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցումն ունի»: Հիշեք, որ մենք այս կյանք ենք գալիս սիրահարվելու ծրագրով: Առավել մի դժվարացրեք այդ հարցը: Հիշեք, թե ինչ գիտեք, և առաջ գնացեք՝ վստահություն ունենալով Երկնային Հոր հանդեպ և որպես Նրա որդի կամ դուստր ձեր դիրքը պահելով:

Խորհուրդ սիրատածման համար

Սիրատածումը երկու անձանց համար ծանոթանալու ժամանակ է: Դա ինչ-որ մեկին ճանաչելու, նրա հետաքրքրություններին, սովորություններին, կյանքի և ավետարանի վերաբերյալ վերաբերմունքին ու հեռանկարին ծանոթանալն է: Դա ձգտումների և երազանքների, հույսերի և վախերի մասին կիսվելու ժամանակ է: Դա տվյալ մարդու ավետարանով ապրելու պարտավորությունը ստուգելու ժամանակ է:

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը պատմել է մի վերադարձած միսիոների մասին, որը ժամադրվում էր մի հատուկ երիտասարդ կնոջ հետ: Նա անչափ հոգ էր տանում նրա մասին և լրջորեն մտածում էր ամուսնական առաջարկություն անել: Դա այն ժամանակ էր, երբ Նախագահ Գորդոն Բ. Հինքլին (1910–2008) խորհուրդ էր տվել կանանց կրել միայն մեկ զույգ ականջօղեր: Երեց Բեդնարն ասել է, որ այդ երիտասարդը համբերատար սպասեց որոշ ժամանակ, որպեսզի աղջիկը հանի իր ավելնորդ ականջօղերը: Սակայն դա տեղի չունեցավ: Այդ և այլ պատճառներով, նա ծանր սրտով դադարեց այդ աղջկա հետ ժամադրվել:

Այդ առիթով, Երեց Բեդնարն ասել է. «Ինձ թվում է ձեզանից ոմանք … կմտածեն, որ այդ երիտասարդը շատ խիստ է դատել կամ հավերժական կարևորության որոշում ընդունելիս, անգամ մասնակիորեն, նման թվացյալ փոքր խնդրի վրա ուշադրություն դարձնելը անմտություն է կամ մոլեռանդություն: Միգուցե դուք անհանգստանաք, որովհետև օրինակը կենտրոնանում է ոչ թե երիտասարդ տղայի, այլ երիտասարդ կնոջ վրա, որը թերացել էր հետևել մարգարեական խորհրդին: Սակայն թույլ տվեք նշել, որ խնդիրը ականջօղերը չէին»:1

Ահա ևս մեկ խորհուրդ: Որպես սիրատածման մաս զգուշացեք դատել ըստ ակներև նվաճումների: Դրանով ես ուզում եմ ասել, որ ձեր որոշումները մի կայացրեք, հիմնվելով լոկ նրա վրա, թե տվյալ անհատը ծառայել է լիաժամկետ միսիայում, կամ հատուկ կոչում ունի ձեր ծխում: Այդ ամենը կարող է լինել, պետք է լինի, և հիմնականում հանդիսան է նվիրվածության, հավատարմության և ազնվության ցուցիչ: Բայց ոչ միշտ: Դա է պատճառը, որ պետք է ծանոթանաք: Բավականաչափ ճանաչեք մեկին՝ քննելով նախևառաջ նրա սիրտը և բնավորությունը, և ոչ թե նրա «ավետարանական բնութագիրը»:

Այսինքն՝ խուսափեք դատել մեկին, մինչև չծանոթանաք նրան: Հապճեպ բացասական կարծիք կազմելը կարող է նույնքան սխալ և մոլորեցնող լինել, որքան հապճեպ կազմված դրական կարծիքը: Ուշադիր եղեք, որ նկատեք ներքուստ ադամանդ կրողին, և զգուշացեք միայն արտաքուստ ոսկու փայլ ունեցողից:

Աղոթեք այդ մասին

Այդ հարաբերության վերաբերյալ սեփական կարծիքը և բավականաչափ ժամանակ լավ զգացողություն ունենալուց հետո միայն դուք պետք է աղոթեք հաստատման համար: Հիշեք, որ ցանկացած այլ կարևոր որոշման նման, ամուսնությունը ձեր ընտրությունն է: Տերը կակնկալի ձեզանից, որ գործադրեք ձեր դատողությունը: Ինչպես Նա ասաց Օլիվեր Քաուդերիին. «Ահա, դու չհասկացար. դու կարծում էիր, որ ես պիտի տայի քեզ, երբ դու միտք չարեցիր, այլ միայն խնդրեցիր ինձ» (ՎևՈւ 9.7): Երբ կատարեք ձեր մասը պատշաճ սիրատածման միջոցով և փորձնական որոշում կայացնեք, վստահ եղեք, որ Երկնային Հայրը կպատասխանի ձեր խնդրանքին:

Տերը ակնկալում է, որ օգտագործեք ձեր անձնական առողջ բանականությունը: Նա ակնկալում է, որ գործածեք ձեր անձնական բնական զգացմունքները՝ հիմնվելով ի ծնե ձեր մեջ դրված տղամարդ-կին հրապուրանքի վրա: Երբ դուք գտել եք հակառակ սեռի անձնավորությանը, բավականաչափ ժամանակ ընկերություն եք արել և սիրահետել նրան, համոզվելով, որ նա կիսում է ձեր արժեքներն ու այն մարդն է, որի հետ կարող էիք երջանիկ ապրել ամենամտերիմ հարաբերություններում, այդ ժամանակ այդ հարցը դրեք Երկնային Հոր առաջ: Հակասական երանգներ չունեցող զգացողությունների միջոցով կարող է Նա ձեզ ասել, որ դեմ չէ ձեր ընտրությանը:

Վստահեք Տիրոջը

Այժմ տարիներ են անցել իմ դեսանտային դժվարին դասընթացից: Մահկանացու կյանքի փորձառությունները ինձ բավականին հեռացրել են իմ զինվորական օրերի վստահության ստուգարքներից: Բայց դեռևս մնում են դրանց մասին հիշողությունները և քաղած դասերը: Մենք ունակ ենք դիմանալ կյանքի փոթորիկներին և տոկալ ավելի լավ, քան կարծում ենք: Պարզապես պետք է միշտ հիշել մեր իմացածը:

«Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցումն ունի»: Ձեր իմացածի հանդեպ վստահություն ունեցեք: Այդ ժամանակ կդիմակայեք ձեր վստահության ստուգարքներին քաջությամբ և շնորհով, և Տերը անշուշտ կուղղորդի ձեր ճանապարհը:

Հղումներ

  1. David A. Bednar, “Quick to Observe,” Liahona, Dec. 2006, 17.

Պատկերազարդումները՝ Դիլին Մարշի:

Խմբակային ընկերությունը կարող է անձին հնարավորություն չընձեռել մոտիկից քննելու այն հատուկ մեկի բնավորությունը և անհատականությունը, որը էական նշանակություն ունի խելամիտ ընտրություն կատարելու համար:

Դուք պետք է ծանոթանաք: Բավականաչափ ճանաչեք մեկին՝ քննելով նախևառաջ նրա սիրտը և բնավորությունը, և ոչ թե նրա «ավետարանական բնութագիրը»: