2010
Ինձ հետևիր
Ապրիլ 2010


Երգ

Ինձ հետևիր

Պարզեցված

Խոնարհ

1. «Ինձ հետևիր», - ասաց Փրկիչն:

Եկեք Նրան մենք հետևենք:

Աստծո Որդու հետ Միածին

Միայն այդպես մեկ կլինենք:

2. «Ինձ հետևիր», կոչ հասարակ,

Բայց խորիմաստ, լույսով լցված,

Խոսքերի մեջ պարզ ու շիտակ

Միտքն է մարդու ոգեշնչված:

3.Արդյոք բա՞վ է լոկ իմանալ,

Որ հետևել է պետք Նրան,

Աշխարհում մեր այս երկրային:

Ոչ, այն հասնում է երկնքին:

4.Նրան չպետք է հետևենք,

Միայն երկրի վրա այս մեր,

Այլ երբ նաև երկրից կանչվենք,

Որ Տիրոջ հետ ժառանգ լինենք:

5.Մենք պետք է միշտ առաջ շարժվենք

Մինչ լայն է դաշտը մեր առջև,

Եվ անդադար Նրան փնտրենք,

Որքան էլ ծանր է բեռը մեր:

6. Քանզի մերն են փառքերը մեծ,

Զորություններն հավերժության,

Եթե ընդմիշտ հիշենք Նրա

«Ինձ հետևիր» խոսքերը վեհ:

Մատթեոս Դ.19

2 Նեփի 31.10–21

Այս երգը կարող է բազմացվել միայն առանձին դեպքերում ոչ առևտրային նպատակներով եկեղեցում կամ տանն օգտագործելու համար:

Նկարները՝ Փոլ Մաննի