2010
Սփոփող Միության նոր կանոններն օրհնում են անդամներին
Ապրիլ 2010


Սփոփող Միության նոր կանոններն օրհնում են անդամներին

Ջուլի Բ. Բեքը, Սփոփող Միության գերագույն նախագահը, վեց ամիս առաջ Սփոփող Միության գերագույն ժողովի ժամանակ հայտարարեց նոր կանոններ Սփոփող Միության ժողովների վերաբերյալ և արդյունքներն օրհնում են քույրերի կյանքը ողջ աշխարհում:

Նոր կանոնների ընդունելությունը ընդհանուր առմամբ ջերմ էր, ինչպես ասաց Քույր Բեքը, նշելով, որ անդամները ողջ աշխարհում այժմ կարող են նախագծել ժողովները համաձայն իրենց անձնական կարիքների, թույլ տալով ավելի շատ ճկունություն մի եկեղեցում, որը սահմանափակված չէ մեկ մշակույթով կամ վայրով:

«Սա շատ դրական քայլ էր համաշխարհային կազմակերպության համար»,- ասաց Քույր Բեքը: «Մենք սիրում ենք քույրերին, մենք վստահում ենք քույրերին և գիտենք, որ եթե նրանք սա դարձնեն իրենց հավատքի և հնազանդության հարցը, նրանք ոչ մի խնդիր չեն ունենա դրա հետ կապված»:

Քույր Բեքի ելույթը, որը կոչվում է «Սփոփող Միություն՝ Սրբազան աշխատանք» (Լիահոնա, նոյեմբեր, 2009, 110) պետք է ծառայի որպես ժողովների պաշտոնական քաղաքականություն, և Սփոփող Միության ղեկավարները պետք է քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ խորհրդակցեն իրենց քահանայության առաջնորդների հետ:

Ընդհանուր փոփոխություններ

Վավերացվել է, որ Սփոփող Միության խորհրդականները պետք է հետևեն քահանայության ձևին և կոչվեն առաջին կամ երկրորդ խորհրդական: Կոչումը, որը նախկինում հայտնի էր որպես տան, ընտանիքի և անձնական զարգացման ղեկավար, պետք է կոչվի Սփոփող Միության համակարգող: Այս կոչումն ունեցող քույրը պետք է շարունակի նախագահության ղեկավարության ներքո կազմակերպել Սփոփող Միության շաբաթվա օրերին անցկացվող ժողովները:

Սփոփող Միության ժողովների կանոններ

Իր ելույթում քույր Բեքն ասաց, թե ինչպես նախկինում կոչվող «տան, ընտանիքի և անձնական զարգացման» ժողովներն այժմ պարզապես կկոչվեն Սփոփող Միության ժողովներ:

Քույր Բեքը նկարագրեց, թե ինչպես պետք է Սփոփող Միության Նախագահը ղեկավարի Սփոփող Միության բոլոր ժողովները և խորհրդակցի եպիսկոպոսի կամ ճյուղի նախագահի հետ, որը հաստատում է բոլոր ժողովների ծրագրերը:

Սփոփող Միության նախագահը պետք է ղեկավարի ժողովները, բայց կարող է խնդրել առաջին կամ երկրորդ խորհրդականին կամ էլ երաշխավորի ծխի կամ ճյուղի որևէ քրոջ՝ կանչվելու որպես ժողովների համակարգող: Նախագահության անդամներից առնվազն մեկը պետք է ներկա լինի բոլոր ժողովներին:

Ժողովներն ընդհանրապես պետք է անցկացվեն ամիսը մեկ, բայց առնվազն երեք ամիսը մեկ, ցանկացած ժամանակ, բացի կիրակի կամ երկուշաբթի երեկոներից: Եպիսկոպոսը կամ ճյուղի նախագահը և Սփոփող Միության նախագահն են որոշում ժողովների հաճախականությունը և քույրերը չպետք է իրենց պարտավոր զգան մասնակցել բոլոր այս ժողովներին:

Ժողովներ ծրագրելիս Սփոփող Միության նախագահը պետք է հաշվի առնի այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ժամանակի սահմանափակությունը, արժեքը, ապահովությունը և ճանապարհի հեռավորությունը:

Ժողովները պետք է իրականացնեն Սփոփող Միության «գթության և պրակտիկ պարտականությունները», մեծացնելով հավատքն ու անձնական արդարակեցությունը և հոգ տանելով մարդկանց հոգևոր և աշխարհիկ կարիքները:

Ժողովներ ծրագրելիս Սփոփող Միության նախագահությունը պետք է առաջնահերթյունը տա այն թեմաներին, որոնք իրականացնում են Սփոփող Միության նպատակները: Ժողովները կարող են կենտրոնանալ մեկ թեմայի շուրջ կամ բաժանվել մեկից ավելի դասարանների կամ միջոցառումների: Ընդհանրապես, ուսուցիչները պետք է լինեն ծխի կամ ցցի անդամներ:

«Սփոփող Միության ժողովները պատշաճորեն կազմակերպելը կմեծացնի քահանայության առաջնորդների հետ ամեն ծխում արդյունավետ ուղիներով աշխատելու Սփոփող Միության կարողությունը », - ասաց Քույր Բեքը: