Երիտասարդ տղամարդկանց՝ ժամադրության մասին
Ի՞նչ է ժամադրությունը
Երիտասարդ տղամարդիկ, ժամադրությունը դա խնդրելն է երիտասարդ կնոջը մասնակցել կամ շփվել ձեզ հետ պլանավորված հասարակական միոջացառմանը:
Ինչո՞ւ է ժամադրությունը կարևոր
Ժամադրությունը կարող է լինել սովորելու հիանալի փորձ և ձեր և ձեզ հետ ժամադրվող երիտասարդ կնոջ համար: Դուք շատ բան կարող եք սովորել ձեր մասին, և դուք կարող եք զարգացնել հասկացողություն, հարգանք և գնահատանք Աստծո արտասովոր և թանկարժեք դուստրերի հանդեպ:
Ձեզ համար կարող է դա դեռ հեռու թվալ, բայց ամուսնությունը ձեր կյանքի առավել կարևոր որոշումներից մեկն է: Դեռահաս տարիքը այդ որոշումը կայացնելու ժամանակը չէ, սակայն ճիշտ ժամադրությունը կարող է օգնել ձեզ պատրաստվել այդ որոշման կայացմանը, երբ ժամանակը գա: Ժամադրությունը ձեզ հնարավորություններ կտա զարգացնել հաղորդկացման ունակությունները, որոնք կօգնեն ձեզ լինել ինքնավստահ և գրավիչ այն երիտասարդ կանանց համար, որոնց հետ ժամադրվում եք: Դուք կսկսեք հասկանալ և ձեզ կգրավեն այն հատկանիշները, որոնք կարևոր կլինեն ձեզ համար հավերժական ընկերոջ բնավորության մեջ: Ճիշտ ժամադրությունը կօգնի նաև ձեզ արժանի լինել և պատրաստվել ամուսնանալ տաճարում ժամանակի և ողջ հավերժության համար՝ ճիշտ մարդու հետ ճիշտ ժամանակին:
Այդ ամենը կօգնի ձեզ վայելել կյանքի մեծագույն օրհնություններից մեկը՝ երջանիկ և հաջող ամուսնությունը:
Որո՞նք են պատշաճ ժամադրության չափանիշները:
Տիրոջ մարգարեները ձեզ խորհուրդ են տվել չժամադրվել մինչև 16 տարեկան դառնալը: Երբ դուք սկսում եք ժամադրվել, ժամադրվեք միայն նրանց հետ, ովքեր բարձր չափանիշներ ունեն, և որոնց կողքին դուք կարող եք պահպանել ձեր չափանիշները: Միշտ մասնակցեք առողջ միջոցառումներին, որոնք թույլ են տալիս ձեզ և ձեր ընկերուհուն պահպանել ինքնահարգանքը և մոտ մնալ Տիրոջ Հոգուն: Դա հատկապես կարևոր է մաքուր մտքեր և զգացումներ ունենալու համար: Խուսափեք հարաբերություններից, որտեղ խոսք է գնում սեքսի մասին կամ նման պահվածք է դրսևորվում: Խուսափեք մենակ մնալուց կամ ուշ ժամի վերադառնալուց: Դուք երկուսդ էլ պատասխանատու եք օգնելու մեկդ մյուսին պահպանելու քահանայության և կնոջ սրբությունը և մեկդ մյուսի արժեքները և առաքինությունը: Միշտ եղեք բարի և հարգալից երիտասարդ կանանց նկատմամբ, երբ խնդրում եք ժամադրվել ձեզ հետ կամ ընդունում եք նրա առաջարկը, ինչպես նաև ժամադրության ողջ ընթացքում:
Երբ սկսում եք ժամադրվել, գնացեք մեկ կամ ավել զույգերի հետ: Խուսափեք նույն անձի հետ հաճախ ժամադրվելուց կամ շատ վաղ լուրջ հարաբերություններ ձևավորելուց:
Հիշեք պահել ձեր կյանքի հավասարակշռությունը, երբ ժամադրվում եք: Դուք չպետք է ժամադրվեք այնքան հաճախ, որ դա վնաս հասցնի ընտանեկան ձեր հարաբերություններին կամ թույլ չտա ձեզ լավ սովորել դպրոցում կամ զարգացնել ձեր ունակությունները և տաղանդները: Հետևեք, որ ձեր ծնողները հանդիպեն ձեր ընկերուհուն և լավ զգան իրենց:
Մենք ձեզ խրախուսում ենք մասնակցել լավ պլանավորված ժամադրության միջոցառումներին, որոնք հասարակ են, դրական, ոչ թանկ և որոնք կօգնեն ձեզ ճանաչել երիտասարդ կանանց, որոնց հետ ժամադրվում եք: