Երեխաների Միության դաշնակահարները
«Չի կարող պատահել»:
«Դու, երևի, կատակում ես»:
«Նման բան երբեք չի կարող պատահել»:
Ահա, երևիթե ինչ կասեին Անդրեան, Էրիկը, Քրիստոֆերը, Սյուզետը և Յուրիդիան Պրովոյից, Յուտա, եթե դուք նրանց ասեիք, որ իրենք դաշնամուր էին նվագելու Երեխաների Միության հաղորդության իրենց հաջորդ ժողովին: Ի վերջո, նրանցից միայն մեկն էր մինչ այդ երբևէ դաշնամուր նվագել:
Սակայն Երեխաների Միության նրանց դաշնակահար՝ Քույր Փերին, առաջադրանք տվեց և նրանք պատրաստակամորեն ընդունեցին այն:
Շաբաթը մեկ անգամ, ամեն երեխա դաշնամուրի դաս էր անցնում Քույր Փերիի հետ, բացի մի երեխայից, որն արդեն ուներ դաշնամուրի ուսուցիչ: Տանը նրանք պարապում էին էլեկտրական ստեղնաշարի վրա: Շուտով նրանք սովորեցին նվագել հաղորդության ժողովի երգերի պարզեցված տարբերակները: Նրանք նաև պարապում էին Երեխաների Միությունում, երբ մյուս երեխանեը երգում էին:
Վերջապես, մեծ օրը եկավ: Յուրաքանչյուր երեխա նվագեց մեկ կամ երկու երգ: Արդյո՞ք նրանք հուզված էին, քանի որ պետք է նվագեին ամբողջ ծխի առաջ: Միանշանակ: Բայց դա չկանգնեցրեց նրանց:
«Ես իսկապես հուզված էի, - ասաց Քրիստոֆերը: - Բայց ես շարունակում էի հավատալ»:
Ի շնորհիվ իրենց հավատքի և քրտնաջան աշխատանքի, բոլորը լավ կատարեցին այդ օրը: Իսկ ո՞րն է այս ամենի ամենալավ կողմը:
«Այնքան լավ ես զգում, երբ կարող ես օգնել եկեղեցում», - ասաց Անդրեան: «Դա մեծ օրհնություն է ինձ համար»:
Այժմ երեխաները կարող են նվագել ընտանեկան երեկոյի, մկրտությունների ժամանակ, և երբ նրանց ընտանիքները երգում են հաղորդության ժողովին: Անհավատալի է: