2010
Կիրակնօրյա վաղ առավոտ
Ապրիլ 2010


Կիրակնօրյա վաղ առավոտ

Ֆիջիում այս երիտասարդ տղամարդիկ վաղ են արթնանում և երկար ճանապարհ անցնում, սակայն նրանք ջանասիրաբար կատարում են իրենց պարտականությունը:

Charles W. Dahlquist

Նաուսորի Ֆիջի Ցցի Վաիլա Ծխում շաբաթ երեկո է: Օրվա պարտականությունները կատարված են, Ահարոնյան Քահանայության կրողները պատրաստվել են Կիրակի օրվան և այժմ հավաքվել են Եղբայր և Քույր Մաիվիրիվիրիների տանը: Սա նրանց համար ծոմը սկսելուց առաջ փոքր ճաշի հնարավորություն է, որից հետո նրանք ներքնակների վրա կքնեն Մաիվիրիվիրիների տանը:

Ահարոնյան Քահայության այս երիտասարդ տղամարդկանց համար առավոտը շուտ է գալիս: Լուսաբացից բավական շուտ նրանք արագ վեր կացան, հագան իրենց ճերմակ վերնաշապիկները, մուգ տաբատները, կապեցին փողկապները, և մինչև ժամը 6:00 զույգերով, ինչպես միսիոներները, դուրս եկան Եղբայր և Քույր Մաիվիրիվիրիների տնից: Զույգերից յուրաքանչյուրն իր ուղին ուներ ժամը 10:00-ին հավաքատուն հասնելու համար, երբ պետք է սկսվեր քահանայության ժողովը: Նրանց պարտավորությունն էր իրենց ճանապարհին մտնել յուրաքանչյուր անդամի տուն և հրավիրել նրանց նվիրաբերել իրենց ծոմապահության մասը:

Այս երիտասարդ տղամարդիկ քայլում էին 5 կմ. Մաիվիրիվիրիների տնից մինչև ծխի հավաքատուն, որը գտնվում էր ծխի մյուս ծայրում: Դա հնարավորություն էր տալիս կատարել իրենց պարտականությունը և հրավիրել Եկեղեցու անդամներին մասնակցելու մեծ աշխատանքին, որն էր՝ ծոմապահության նվիրատվությունների միջոցով հոգ տանել այրիների և իրենց եղբայրների և քույրերի համար: Նախագահ Ալիպատ Թագիդուգուն Նաուսորի Ֆիջի Ցցից նկատեց, որ Ահարոնյան Քահանայության այդ ջանքերի շնորհիվ ծոմապահության նվիրատվությունները աճեցին 20 տոկոսով:

Նույնքան կարևոր էր, որ այդ երիտասարդ տղամարդիկ հնարավորություն ունեին կատարելու իրենց պարտականությունը և օգնելու ծխի անդամներին պահել մկրտության ժամանակ իրենց կապած ուխտերը:

«Քանի որ դուք փափագում եք գալ Աստծո հոտը և կոչվել նրա ժողովուրդը, և հոժար եք կրելու մեկդ մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն,

«Այո, և հոժար եք սգալու նրանց հետ, ովքեր սգում են. այո, և մխիթարել նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում և բոլոր բաներում, և բոլոր տեղերում, որ դուք կարող է լինեք, նույնիսկ մինչև մահ, որպեսզի դուք կարողանաք փրկագնվել Աստծո կողմից և համարվեք նրանց հետ, ովքեր պատկանում են առաջին հարությանը, որպեսզի դուք կարողանաք հավերժական կյանք ունենալ» (Մոսիա 18.8–9):

Այդ հիանալի երիտասարդ տղամարդկանց համար ծոմապահության նվիրատվությունները հավաքելը ոչ թե բեռ էր, այլ օրհնություն: Նրանք ուրախությամբ կրում էին իրենց ճերմակ վերնաշապիկները և փողկապները, պատրաստակամորեն արթնանում էին վաղ առավոտյան, թակում անդամների դռները առավոտվա վաղ ժամերին և հրավիրում նրանց ճաշակել օրհնություններից, որոնք գալիս են առատ ծոմապահության նվիրատվություն տալուց:

Հետևելով նրան, թե ինչպես էին այդ երիտասարդ տղամարդիկ պատրաստվում և կատարում քահանայություն կրողների իրենց պարտականությունները, ես մտածում էի այն հիանալի օրհնությունների մասին, որոնք նրանք պետք է ստանային կյանքի ընթացքում, հասկանալով իրենց ջանքերի կարևորությունը, երբ հրավիրում էին Եկեղեցու անդամներին ավելի մոտենալ Փրկչին ծոմի նվիրատվություններ կատարելով: Որքան ավելի լավ միսիոներներ կլինեն նրանք և որքան ավելի լավ ամուսիններ և հայրեր կլինեն քահանայության իրենց այդ ջանքերի շնորհիվ:

Նրանք ավելի լավ կհասկանան Տիրոջ ժողովրդի մասին այս սուրբ գրության իմաստը. «Եվ Տերն իր ժողովրդին կոչեց ՍԻՈՆ, որովհետև նրանք մեկ սրտի և մեկ մտքի էին, և բնակվում էին արդարության մեջ. և ոչ մի աղքատ չկար նրանց մեջ» (Մովսես 7.18):

Ինչպիսի օրհնություն է քահանայության այս կրողների համար իմանալը, որ իրենք հրավիրել են անդամներին մոտենալ Փրկչին:

Օրը վաղ է սկսում, սակայն ժպիտները դեմքերին այս երիտասարդ տղամարդիկ հասնում են ծխի մի ծայրից մյուսը՝ հավաքելով ճանապարհին ծոմի նվիրատվությունները:

Ֆիջի

Նոր Զելանդիա

Ավստրալիա

Եզրում՝ լուսանկար © Dynamic Graphics, Inc.; լուսանկարներ Տալատ Մեհմուդի կողմից; քարտեզ՝ Map Resources-ից