2010
Խորհուրդ Երիտասարդ Կանանց՝ ժամադրության վերաբերյալ
Ապրիլ 2010


Խորհուրդ Երիտասարդ Կանանց՝ ժամադրության վերաբերյալ

Young Women General Presidency

Ժամադրությունը զվարճալի է: Ժամադրությունը ձեզ հնարավորություն է տալիս զարգացնել և խորացնել երիտասարդ տղամարդկանց հետ ձեր ընկերությունը: Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը պարզ և իմաստալից սահմանում է տվել ընկերոջ մասին. «Ընկերները նրանք են, ում շնորհիվ ավելի հեշտ է դառնում ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով»:1 Ժամադրվեք այնպիսի երիտասարդ տղամարդկանց հետ, ովքեր ձեզ խրախուսում են լինել ավելի լավ անձնավորություն: «Եղեք ձեր անձի լավագույն Ես-ը», որպեսզի կարողանաք լավ ազդեցություն գործել նրանց վրա, ում հետ ժամադրվում եք:2

Դարձեք այնպիսի Անձնավորություն, որի հետ Դուք կուզենայիք Ժամադրվել

Այժմ դուք կարող եք սկսել աշխատել զարգացնել այնպիսի հատկանիշներ, որոնք ձեզ կդարձնեն հրապուրիչ և հետաքրքիր:

  • Ժպտացեք: Այո, ժպտացեք և եղեք երջանիկ: Իսկ ձեր ժպիտը վարակիչ կլինի և կօգնի մյուսներին հաճելի զգալ ձեր ներկայությամբ:

  • Եղեք հոգեպես մարզված: Արեք այնպիսի բաներ, որոնք ձեզ կմոտեցնեն Սուրբ Հոգուն, որպեսզի Նա կարողանա լինել ձեր մշտական ընկերակիցը:

  • Եղեք ֆիզիկապես մարզված: Լավ հոգ տարեք ձեր մարմնի համար, եղեք ակտիվ և ձևավորեք ուտելու առողջ սովորույթներ: Ունեցեք լավ սանրվածք:

  • Զարգացրեք ձեր հետաքրքրությունները և տաղանդները: Ձեռք բերեք կրթություն, որքան որ կարող եք: Դուք կարող եք կարդալ լավ գրքեր, լսել լավ երաժշտություն, տեղյակ լինել ընթացիկ իրադարձություններից կամ սովորել նոր լեզու:

  • Պահեք ձեզ որպես Աստծո դուստր: Մի եղեք պնդող, բարձրաձայն, շտապող կամ առաջարկող: Հնարավոր է, նման պահվածք դուք տեսած լինեք ֆիլմերում, սակայն դա չի համապատասխանում երիտասարդ կնոջ չափանիշներին, որը հաստատում է իր ինքնությունը որպես Աստծո դուստր:

  • Բարելավեք մարդկանց հետ հարաբերվելու ձեր ունակությունները: Եղեք բարի, ներգրավեք մյուսներին և մտածեք մյուսների կարիքների մասին: Սովորեք անձամբ հաղորդակցվել: Սովորեք պատշաճ վարվելակերպ և շարժուձև: Այս ամենը կօգնի ձեզ դառնալ այնպիսի անձնավորություն, որի կողքին կցանկանան լինել մյուսները:

  • Հետաքրքրվեք մարդկանցով: Հետաքրքրվեք մյուսներով և նրանց սիրելի զբաղմունքներով: Հարցեր տվեք, որոնք կօգնեն նրանց հանգիստ զգալ և կօգնեն ձեզ ավելի լավ ճանաչել նրանց:

  • Սահմաններ դրեք: Թույլ մի տվեք, որ մյուսները օգտվեն ձեզանից: Պահպանեք ձեր մաքրությունը:

  • Ապրեք ըստ չափանիշների, որոնք տրված են Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում: Կիսվեք դրանցով նրանց հետ, ում հետ ժամադրվում եք: Մի իջեցրեք ձեր չափանիշները որևէ մեկի համար: Եթե որևէ մեկը ակնկալում է, որ դուք դա անեք, նա արժանի չէ ձեր ընկերությանը:

  • Օգնեք ուրիշներին գտնել լավագույնը իրենց մեջ և լինել այդպիսին: Թող նրանք ավելի լավը դառնան, ժամադրվելով ձեզ հետ: Անգամ եթե դուք ժամադրվելու շատ հնարավորություններ չունեք, կարող եք ժպտալ և նոր ընկերներ գտնել: Որոշեք միշտ լավատես լինել: Անգամ ժամադրության հետ կապված հիասթափությունները կօգնեն ձեզ աճել: Մարդիկ, որոնց դուք հանդիպում եք, կարող են հարստացնել ձեր կյանքը, իսկ դուք կարող եք օրհնել նրանց, ձեր ուժերի չափով լավագույնը անելով նրանց համար:

Իմաստուն ձևով ընտրեք նրանց, ում հետ ժամադրվում եք

Ժամադրությունը հնարավորություն է տալիս ճանաչել երիտասարդ տղամարդկանց ամուսնությանը նախապատրաստվելու համար: Ուշադիր եղեք, թե ում հետ եք պատրաստվում ժամադրվել: Երբ պատրաստվում եք որևէ երիտասարդ տղամարդու հետ ժամադրվել, հավաստիացեք, որ նա ունի բարձր չափանիշներ և միշտ կօգնի ձեզ ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով: Ահա մի քանի հարց, որոնք կարող եք տալ ինքներդ ձեզ.

  • Ունի՞ նա արդյոք ամուր և լավ բնավորություն:

  • Արդյո՞ք նա ազնիվ է և վստահելի:

  • Արդյո՞ք նա ազնիվ է:

  • Արդյո՞ք նա հարգանքով է վերաբերվում ուրիշներին և ինձ:

  • Արդյո՞ք նա եսասեր չէ:

  • Արդյո՞ք նա հարգում է իմ ծնողներին և պատվում իր ծնողներին:

  • Արդյո՞ք նա հարգում է իր քահանայությունը:

  • Արդյո՞ք նա խրախուսում է ինձ միշտ երևալ լավ կողմից:

  • Արդյո՞ք նա արժանի է այցելել տաճար:

Զվարճացեք և զվարճացրեք, երբ ժամադրվում եք և սկսում եք ճանաչել մյուսներին: Պլանավորեք ընդհանուր միջոցառումներ: Զվարճալի ժամադրություն կարող է լինել միասին ուտեստներ պատրաստելը: Կամ մտածեք ծառայության հնարավորության մասին: Դուք կարող եք դիտարկել և ավելի լավ ճանաչել մյուսին, ինչ-որ բան անելով, ոչ թե միայն նստելով և կինոնկար դիտելով:

Մեր մարգարեն ասել է. «Ժամադրվելիս, ձեր ընկերոջը հարգանքով վերաբերվեք, և ակնկալեք, որ նույն հարգանքը ցուցաբերվի ձեր հանդեպ»:3 Մենք գիտենք, որ դուք դրական ազդեցություն կգործեք բոլոր երիտասարդ տղամարդկանց կյանքում, որոնց հետ կժամադրվեք, ինչպես նաև բոլոր ձեր ընկերների կյանքում, ովքեր կտեսնեն ձեր արդարակյաց օրինակը:

Շարունակելով զարգացնել ձեր պարգևները և տաղանդները, իմաստուն ընտրություններ կատարելով, երբ ընկերություն եք անում մյուսների հետ, արդարակյաց ազդեցություն գործելով, դուք կտեսնեք, որ ժամադրության ձեր տարիները կլինեն դրական, փոխհատուցող և զվարճալի: Սա այն ժամանակն է, երբ դուք ձեր նպատակները բարձր եք դնում, ակնկալում եք լավագույնը և դառնում եք այնպիսին, ինչպիսին է մեր Երկնային Հոր մտադրությունը ձեզ համար: Դուք մեր Երկնային Հոր դուստրերն եք: Նա սիրում է ձեզ, ինչպես և մենք:

Հղումներ

  1. Robert D. Hales, “This Is the Way; and There Is None Other Way,” in Brigham Young University Speeches of the Year, 1981–82 (1982), 67.

  2. Thomas S. Monson, “Be Your Best Self,” Liahona and Ensign, May 2009, 67.

  3. Thomas S. Monson, “Standards of Strength,” New Era, Oct. 2008, 2.

Մոնրեալ Քվիբեք Տաճարի լուսանկարը, © Laurent Lucuix