Մեծ կյանքերը հիշվում են
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալ (1895–1985)
Մեծանալով գյուղական Արիզոնայում, Սպենսեր Վ. Քիմբալը վաղ տարիքից սովորել է ծանր աշխատանքին: Լինելով Առաքյալ Հեբեր Ս. Քիմբալի (1801–68) ծոռը և ցցի նախագահի որդի, Սպենսերը նաև ամուր վկայություն ուներ ավետարանի մասին և խորապես նվիրված էր դրան:
Երբ նա փոքր տղա էր, Սպենսերի պարտականությունն էր բարձրանալ սայլակի վրա դարսած հնձած խոտի վրա, տափակացնելով այն, մինչ եղբայրները ներքևից խոտը գցում էին սայլակի վրա: Դա դժվար, փոշոտ և կոպիտ աշխատանք էր, բայց նա անում էր դա, մինչև որ եկեղեցու զանգերը ազդարարում էին Երեխաների Միության սկիզբը, որն այդ ժամանակ անց էր կացվում շաբաթվա մեջ: Նա կատարյալ հաճախելիություն ուներ և չէր ուզում որևէ բացթողում ունենալ: Նրա եղբայրները այլ ձև էին մտածում և սկսեցին ավելի արագ լցնել խոտը սայլակի մեջ: Երբ նրանք նկատեցին, որ խոտը կուտակվում է, Սպենսերը արդեն Երեխաների Միություն տանող ճանապարհի կեսին էր:
Սպենսեր Վ. Քիմբալը հետագայում ծառայեց որպես միսիոներ, եպիսկոպոս և ցցի նախագահ, մինչև որ 1943թվին կանչվեց որպես Առաքյալ: Նրա աշխատանքային էթիկան առասպելական էր, չնայած մի շարք լուրջ հիվանդությունների, որոնց շարքում էին սրտի կաթվածը և կոկորդի քաղցկեղը: Նա Եկեղեցու անդամներին կոչ էր անում մեծացնել իրենց քայլերը, իսկ անձնական կարգախոսն էր՝ պարզապես «Արա դա»: Առողջության պատճառով, ոմանք մտածում էին, որ Սպենսեր Վ. Քիմբալի ղեկավարումը որպես Եկեղեցու Նախագահ կարճ կտևեր: Սակայն նա նախագահեց Եկեղեցին 12 տարի, որոնց ընթացքում գործող տաճարների թիվը կրկնապատկվեց, միսիոներների թիվը բարձրացավ 50 տոկոսով, իսկ քահանայությունը տարածվեց բոլոր արժանի տղամարդ անդամների վրա: