Ես պետք է գնամ տաճար
Վթարը, օրեր ու գիշերներ ավտոբուսի մեջ անցկացնելը, լաստանավով երկար ճամփորդելը և մեծ ճանապարհածախսը այս բրազիլացի եղբորը ետ չպահեցին տաճար հաճախելուց:
Խոսե Գոնզալվես դա Սիլվիան հանկարծ արթնացավ ձայնից՝ մարդիկ իր անունն էին կանչում: Մութ էր, և նա չէր հասկանում, թե որտեղ էր գտնվում:
«Ես քնած էի, երբ ավտոբուսը շուռ եկավ»,- հիշում է Խոսեն 2008թ. հունվարյան մի վաղ առավոտյան տեղի ունեցած պատահարի մասին: «Ոչ ոք չէր կարողացել գտնել ինձ, որովհետև ես ավտոբուսի ետևի մասում էի, ճամփորդական իրերի տակ: Եղբայրներից մի քանիսը ինձ գտան, երբ սկսեցին հավաքել ճամպրուկները»:
Երբ Վենեսուելայի խիտ անձրևային անտառում ավտոբուսի վարորդը կորցեց իր կառավարումը նեղ քամոտ ճանապարհին, Խոսեն և Բրազիլիայի Մանաուսից Վերջին Օրերի մյուս Սրբերը դեպի Վենեսուելայի Կարակաս Տաճար իրենց եռօրյա ճամփորդության գրեթե կես ճանապարհին էին: Խոսեն միայն թեթև վնասվածքներ էր ստացել, սակայն մի քանի եղբայրներ և քույրեր հիվանդանոց տեղափոխվեցին:
«Ժամանակն է, որ այլևս չգնաս տաճար», - ընտանիքի մտահոգված անդամներն ասացին Խոսեին, որը 80 տարեկան էր, երբ պատահարը տեղի ունեցավ: Ինչևէ, նա անդրդվելիորեն հայտարարեց. «Ես պետք է գնամ տաճար: Եթե Տերը թույլ տա, ես կվերադառնամ»:
Նա առանց հապաղելու սկսեց գումար խնայել դեպի Կարակաս չորրորդ ճամփորդության համար, ուր նա գնաց 2009թ. սկզբին: Եղբայր Գոնզալվես դա Սիլվիայի համար, 40 ժամ ավտոբուսով ճանապարհորդելը ավելի հեշտ է, եթե համեմատենք Բրազիլիայի Սան Պաոլո Տաճար կատարած նախորդ երեք ճամփորդությունների հետ: Տարիներ շարունակ, Սան Պաոլոյի Տաճարը, որը գտնվում է Մանաուսից հազարավոր մղոններ դեպի հարավ-արևելք, այս երկու միլիոնանոց քաղաքի համար ամենամոտ տաճարն է հյուսիսային Ամազոնաս նահանգում: Այնուհետև, 2005թ. Մանաուսը դարձավ Կարակաս Վենեսուելա Տաճարի շրջանի մասը:
Սան Պաոլո ճանապարհորդելու տարիներին, «մենք նավակ էինք նստում այստեղ Մանաուսում և չորս օր անցկացնում Պորտո Վելհո հասնելու համար», որը Ռոնդոնիա նահանգի մայրաքաղաքն է», - ասում է Խոսեն: «Ապա մենք չորս օր ավտոբուսով գնում էինք Սան Պաոլո: Կինս Եկեղեցու անդամ չէ, և 1985թ. առաջին անգամ ես տաճար մենակ գնացի: Ես գիշերը Պորտո Վելհոյի ավտոկայանում անցկացրեցի, քանի որ ուշացել էի և ավտոբուսը մեկնել էր: Հաջորդ առավոտյան ես ճանապարհ ընկա Սան Պաոլո: Հաճելի էր, սակայն մի փոքր հոգնած էի»:
Այնուհետև, նա երեք օր անցկացրեց տաճարում, ծառայելով, ապա ութ օր տևողությամբ ճամփորդություն կատարեց ետ՝ դեպի տուն: Մեկ տարի է պահանջվում նրանից, որպեսզի իր թոշակից գումար հավաքի դեպի տաճար ճամփորդության ծախսերը հոգալու համար:
«Գնալու համար պետք է զոհաբերել, սակայն արժե դա անել»,- ասում է Եղբայր Գոնզալվեսը, որը որպես փոխանորդ մեծ աշխատանք է կատարել իր ընտանիքի համար: «Ես մեծ ուրախություն ապրեցի այն օրը, երբ մկրտվեցի հայրիկիս համար, մեկ ուրիշը մկրտվեց մայրիկիս համար, և ես իմ հորս ներկայայացրեցի, երբ ծնողներս կնքվեցին: Հրաշալի հնարավորություն էր: Իմ բոլոր եղբայրներն ու քույրերը մահացել են, սակայն տաճար ճամփորդելով ես նրանց համար աշխատանք եմ կատարել:
Խոսեն հավատում է, որ դեպի տաճար երկար ճամփորդության հատուկ զոհաբերությունը կօգնի Մանաուսի Վերջին Օրերի Սրբերին երախտապարտ լինել այն օրվա համար, երբ տաճարը կնվիրագործվի այնտեղ: «Ես ոգևորությամբ եմ սպասում այդ օրվան», - ասում է նա:
Մանաուսը 20 անդամներից բաղկացած մի փոքր ճյուղ ուներ, երբ 1980թ. Խոսեն միացավ Եկեղեցուն: Նա ականատեսն է եղել, ինչպես այնտեղ Եկեղեցին ծաղկեց և անդամների թիվը հասավ 50000-ի, որոնք այսօր ապրում են ութ ցցերում:
«Երբ 2007թ. հայտարարվեց, որ Մանաուսում տաճար է կառուցվելու,- ասում է Խոսեն,- ես ուրախությունից արտասվում էի և աղոթում, որ Տերը թույլ տա ապրեմ այնքան, որ տեսնեմ հողատարածքի բացումը», որը տեղի ունեցավ մեկ տարի անց: Այժմ նա աղոթում է, որպեսզի տեսնի կառուցված տաճարը և իր կինը մկրտվի, որպեսզի իրենք կարողանան կնքվել:
«Մենք չգիտենք, թե երբ կմահանանք, սակայն պետք է պատրաստ և երջանիկ լինենք, երբ ժամանակը գա»,- ասում է Եղբայր Գոնզալվես դա Սիլվիան: «Ես անհամբեր սպասում եմ իմ Երկնային Հոր և իմ Փրկիչ Հիսուս Քրիստոսի ներկայություն վերադառնալուն: Տաճարում լինելը օգնում է ինձ պատրաստվել այդ օրվան»: