Օգնեք իրականացնել
Ահա թե ինչ են ասում Հնդկաստանից այս երիտասարդ կանայք այն ամենից հետո, երբ իրենց պարզ ծառայության ծրագրի արդյունքում ողջ ճյուղը ոգևորվեց ընտանեկան երեկոներ անցկացնելու:
Հնդկաստանի Սինայ շրջանի, Սինայ Երկրորդ Ճյուղի երիտասարդ կանայք ցանկացան խրախուսել ճյուղի անդամներին ընտանեկան երեկոներ անցկացնել: Շատ արագ նրանք պարզ, սակայն գործնական մտքեր առաջարկեցին: Նրանք պատրաստեցին ընտանեկան երեկոյի անիվներ՝ պտուտակով աղյուսակ, որը կօգներ հետևել հանձնարարություններին, ինչպիսին են՝ աղոթք ասելը, դաս մատուցելը և քաղցրավենիք պատրաստելը:
Թղթե անիվները հասարակ էին, բայց գունազարդ: Մի երեկո նրանք հավաքվեցին հավաքատանը Երիտասարդ Կանանց միջոցառմանը յուրաքանչյուրը անիվին կցելով այն ընտանիքի լուսանկարը, որի համար պատրաստել էր այն: Երիտասարդ կանանցից երկուսը, Սուշմիտա Սանտոշ Կումարը, 15 տարեկան, և նրա քույր Սուջիտան, 14 տարեկան, հատկապես ոգևորված էին, երբ իմացան, որ լինելով Եկեղեցու նոր անդամներ, իրենց և իրենց ընտանիքները կարող էին ստանալ առաջին անիվը:
«Միացյալից հետո մենք խմբով գնացինք նրանց բնակարան և հանձնեցինք անիվը նրանց հորը», - ասում է Դեյզի Դենիելը, 16 տարեկան,- Ամբողջ ընտանիքը ուրախ էր»: Ընտանիքը արդեն խոսել էր լիաժամկետ միսիոներների հետ ընտանեկան երեկոյի մասին, իսկ անիվը նրանց լրացուցիչ լիցք հաղորդեց՝ իրենց սովորածին հետևելու համար:
Երիտասարդ կանայք բավական քանակությամբ անիվներ պատրաստեցին՝ ճյուղի Երեխաների Միության յուրաքանչյուր ընտանիքին մեկական անիվ տալու համար: Ապա նրանք լրացուցիչ անիվներ պատրաստեցին, որպեսզի լիաժամկետ միսիոներները բաժանեին նորադարձներին:
«Մեզանից շատերը ճյուղում նոր անդամներ են և մենք սովորություն չունենք ընտանեկան երեկոներ անցկացնել», - ասում է Դեյզին: «Բայց ես վկայություն ունեմ, որ ընտանեկան երեկոն կօգնի երեխաներին և ծնողներին միանալ, և ես հույսով եմ, որ ամեն անգամ ընտանեկան երեկոների այդ անիվները տեսնելիս այդ ընտանիքները կմտածեն. «Լավ, Եկեղեցու մեր անդամները սիրում են մեզ, և նրանք մեզ հիշեցում են տվել, այնպես որ, եկեք ընտանեկան երեկո անցկացնենք»: Նա կանխատեսում է, որ ընտանեկան երեկոները շուտով ճյուղում շատ մարդկանց համար շաբաթական միջոցառում կդառնան:
Մեկ լավ ծառայությունը տանում է դեպի մյուսը
Ընտանեկան երեկոյի անիվները ծառայության ծրագրերից միայն մեկն էր, որ կատարեցին այդ երիտասարդ կանայք: Ցանկանալով օգնել ճյուղից մի այրի կնոջ, որն իրեն միայնակ էր զգում, երիտասարդ կանայք զարդարեցին մի զամբյուղ և լցրեցին այն կարճ, ուրախ ձեռագիր ուղերձներով: «Ոչ ոք չկար, որ հոգ տաներ նրա մասին», - ասում է Դեյզին: «Մենք ուզում էինք հիշեցնել նրան, որ ճյուղի անդամները մտածում են նրա մասին»: Երիտասարդ կանայք անձամբ տվեցին նրան զամբյուղը և բացատրեցին, որ նա կարող է ամեն օր մի ուղերձ կարդալ, որը ժպիտ կպարգևի իրեն:
Ուղերձներով զամբյուղը մեկ այլ գաղափար ծնեց: Երիտասարդ կանայք որոշեցին շնորհակալական նամակներ գրել միմյանց:«Մեզանից յուրաքանչյուրը մի սքանչելի նամակ էր գրում մյուսին», - բացատրում է Մոնիշա Կալայ Սելվամը, 13 տարեկան:
Երկար կյանք քեզ, ընտանեկան երեկո:
Այս և մյուս միջոցառումների շնորհիվ, Չեննայի Երկրորդ Ճյուղի երիտասարդ կանայք սովորեցին, որ անգամ ծառայության փոքր դրսևորումները կարող են մարդկանց ավելի մոտեցնել Փրկչին: Հնարավոր է, որ ճյուղի անդամները երկար հիշեն ընտանեկան երեկոների անիվները, քանի որ շատերն են ստացել և օգտագործում դրանք: Սակայն, եթե անիվները միայն ժամանակավոր հիշեցում են ծառայում, նույնպես լավ է:
«Ցանկացած մարդ կարող է պատրաստել իր անիվը կամ գծապատկերը, կամ պարզապես թուղթ ու մատիտ վերցնի ձեռքը և ծրագիր մշակի», - ասում է Դեյզին: «Մենք միայն գիտենք, որ ընտանեկան երեկոն կարևոր է բոլորի համար, և մենք ցանկանում էինք օգնել, որ դրանք անցկացվեին»:
Մեծագույն առաջնահերթություն
Մենք խորհուրդ ենք տալիս ծնողներին և երեխաներին մեծագույն առաջնահերթություն համարել ընտանեկան աղոթքը, ընտանեկան երեկոն, ավետարանի ուսումնասիրությունը և ուսուցումը, և ընտանեկան առողջ միջոցառումները: Թեպետ արժանի և պատշաճ այլ պահանջներ կամ միջոցառումներ կարող են լինել, դրանք չպետք է փոխարինեն աստվածայնորեն նշանակված պարտականություններին, որ միայն ծնողները և ընտանիքները կարող են ինչպես հարկն է կատարել»:
First Presidency letter, Feb. 11, 1999; see Liahona, Dec. 1999, 1.