2010
Սուրբ գրությունները իմ խարիսխն են
Ապրիլ 2010


Սուրբ գրությունները իմ խարիսխն են

Ջիսելի Դ., Վենեսուելա

Երբ ես սկսեցի հաճախել սեմինարիա որպես Եկեղեցու նոր անդամ, ես չէի պատկերացնում, որ սուրբ գրությունները կդառնան իմ խարիսխը, իմ վահանը և պաշտպանությունը, իմ մխիթարությունը և ուրախությունը: Սուրբ գրությունների միջոցով ես ճանաչեցի Աստծո խիզախ մարդկանց, ովքեր պայքարել են իրենց համոզմունքների և իրենց ընտանիքների համար, և ովքեր միշտ առաջ են գնացել, լինելով հաստատուն և անսասան Քրիստոսում: Նրանք եղել են խոնարհ, համբերատար և լցված սիրով, գթությամբ և հավատքով: Ես գիտեմ, որ իրենց սրտերում նրանք ցանկանում էին, որ մենք մեր օրերում ապրենք սուրբ գրություններում ուսուցանվող յուրաքանչյուր սկզբունքի համաձայն:

Սուրբ գրությունների այդ հերոսներից յուրաքանչյուրն ինձ տպավորել է, սակայն ամենահիացնողը նա էր, ով մանուկ հասակից եղել է խոնարհ և հնազանդ, ով կատարյալ օրինակ է ծառայել, ում պարտական է ողջ մարդկությունը: Այդ մարդը Հիսուս Քրիստոսն է: Ես խոսք չունեմ Նրան իմ երախտագիտությունն արտահայտելու համար:

Սեմինարիան ինձ ուսուցանել է, որ սուրբ գրությունները ոչ միայն պետք է պահվեն մեր հիշողության մեջ, այլ պետք է կիրառվեն մեր կյանքում: Ես շնորհակալ եմ իմ լավ ուսուցիչներից յուրաքանչյուրին, ովքեր իսկական գործիք են Տիրոջ ձեռքերում: