2010
Զգալ Տաճարի Ոգին
Ապրիլ 2010


Զգալ Տաճարի Ոգին

Քրիստիան Ռոբըլս, Չիլի

Երբ ինձ կանչեցին լինելու բարձրագույն խորհրդի անդամ, ցցի նախագահը ցանկություն արտահայտեց, որ ավելի շատ անդամներ գնային տաճար մեր ցցին տրված օրերին: Փոխադրամիջոց գտնելը դժվար էր, և առաջին հերթին ես պայմանավորվեցի, որ մի ավտոբուս հավաքեր անդամներին ցցի բոլոր ծխերից և օրվա վերջում մեզ հետ բերեր:

Սակայն կար մեկ ուրիշ խնդիր ևս: Շատ մայրեր չէին կարող գալ, որովհետև չէին կարող թողնել իրենց երեխաներին: Քննարկելով ցցի երիտասարդ կանանցից մի քանիսին որպես դայակներ ծառայելու օգնության հնարավորությունը, ես մտածեցի, որ մենք կարող ենք կանչել ցցի երեխաների խնամքի ղեկավար: Ես այդ գաղափարը ներկայացրեցի ցցի նախագահին: Նա առաջարկեց, որ մենք կանչենք նորադարձներին ծառայելու որպես երեխաների խնամքի ղեկավարի օգնականներ, ինչը կօգներ նրանց զգալ տաճարի ոգին: Երբ այդ գաղափարները սկսվեցին իրագործվել, մենք ցցում կարողացանք հասնել տաճար այցելության բարձր ցուցանիշի: