Բարձրագույն իշխանությունների, տարածքային յոթանասունականների և բարձրագույն պաշտոնյաների հաստատումը
Եղբայրներ և քույրեր, այժմ ես պատիվ կունենամ ձեր հաստատմանը ներկայացնելու Եկեղեցու բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին։
Խնդրում ենք ձեր աջակցության քվեն արտահայտել սովորական ձևով, որտեղ էլ որ լինեք: Եթե լինեն դեմ քվեարկողներ, խնդրում ենք կապվել ձեր ցցերի նախագահների հետ:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք Ռասսել Մերիոն Նելսոնին՝ որպես մարգարե, տեսանող և հայտնող և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ, Դալլին Հարիս Օուքսին՝ որպես Առաջին Նախագահության առաջին խորհրդական, և Հենրի Բենիոն Այրինգին՝ որպես Առաջին Նախագահության երկրորդ խորհրդական:
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են, եթե այդպիսիք կան, կարող են արտահայտել դա:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք Դալլին Հ․ Օուքսին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ և Ջեֆրի Ռ. Հոլլանդին՝ որպես Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ։
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են, կարող են արտահայտել դա:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներին` Ջեֆրի Ռ. Հոլլանդին, Դիտեր Ֆ. Ուխդորֆին, Դեյվիդ Ա. Բեդնարին, Քվենթին Լ. Քուքին, Դ. Թոդ Քրիստոֆերսոնին, Նիլ Լ․ Անդերսենին, Ռոնալդ Ա․ Ռասբանդին, Գարի Ի․ Սթիվենսոնին, Դեյլ Գ․ Ռենլանդին, Գերիթ Վ․ Գոնգին, Ուլիսես Սոարեսին և Պատրիկ Քիրոնին:
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են, նույնպես կարող են քվեարկել:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք Առաջին Նախագահության խորհրդականներին և Տասներկու Առաքյալներին` որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ:
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Դեմ լինելու դեպքում, եթե այդպիսիք կան, արտահայտեք նույն կերպ:
Մենք ցանկանում ենք նշել, որ վեց նոր տարածքային յոթանասունական է հաստատվել հոկտեմբերի 3-ին՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած գերագույն համաժողովի ղեկավարների ժողովի ժամանակ, որից հետո այն հայտարարվել է Եկեղեցու վեբկայքում։ Մենք հրավիրում ենք ձեզ հաստատել այս եղբայրներին իրենց նոր ծառայություններում։
Ովքեր կողմ են, խնդրում ենք քվեարկել:
Ովքեր դեմ են՝ նույն նշանով:
Առաջարկվում է, որ մենք հաստատենք մյուս Բարձրագույն իշխանություններին, տարածքային յոթանասունականներին և բարձրագույն պաշտոնյաներին ներկա կազմով:
Ովքեր կողմ են, կարող են արտահայտել դա ձեռքի բարձրացումով:
Ովքեր դեմ են, նույնպես:
Շնորհակալություն, եղբայրներ և քույրեր, Եկեղեցու ղեկավարների հանդեպ ձեր մշտական հավատքի և աղոթքների համար։
Տարածքային յոթանասունականների փոփոխություններ
Հետևյալ տարածքային յոթանասունականները հաստատվել են գերագույն համաժողովի շրջանակներում անցկացված ղեկավարների նիստի ժամանակ․
Միգել Ավիլա, Ժան Պիեռ Ա. Լ. Հաբոկո, Ռամիրո Իբարա Սանչես, Ջորջ Կատեմբո Նյոգու Մունենե, Ա. Էնրիկե Տեքսեիրա, Ֆրանցիսկո Վիլանուևա Ռոջաս: