«Կուլիսներում. Համաժողովների կենտրոնի բեմի կահավորումը», Լիահոնա, մայիս 2024 թ․:
Գերագույն համաժողովի կուլիսներում. Համաժողովների կենտրոնի բեմի կահավորումը
Երբ պատկերացնում ենք գերագույն համաժողովը, հավանաբար պատկերացնում ենք ամբիոնը և Եկեղեցու ղեկավարների նստատեղերը՝ երգեհոնի խողովակների առջև: Բայց համաժողովների կենտրոնի բեմը ամբողջ տարվա ընթացքում այդպիսի տեսք չունի։
Համաժողովների կենտրոնում անցկացվում են բազմաթիվ միջոցառումներ, որոնք պահանջում են այլ կարգավորում, և ժամեր է պահանջվում՝ բեմը (պաշտոնապես կոչվում է «հարթակ») գերագույն համաժողովին նախապատրաստելու համար: 10 հոգանոց թիմը ծախսում է շուրջ երեք շաբաթ՝ պատրաստելով բեմը, նախասրահները և համաժողովների կենտրոնի այլ հարմարություններ, որպեսզի այցելուները կարողանան վայելել գերագույն համաժողովը։
Ահա որոշ հետաքրքիր փաստեր․
-
18 մեծ բաղադրիչներ ստեղծում են հիմնական բեմահարթակը, որոնցից յուրաքանչյուրը կշռում է 1,5-4 տոննա:
-
Այդ ծանր կառույցները տեղափոխվում են սեղմված օդի բարձերով, որոնք նվազեցնում են գետնի հետ շփումը, ինչը համեմատաբար հեշտացնում է կառույցների տեղաշարժը:
-
Ավելացվում են նաև մոտ 500 փոքր կտորներ, օրինակ՝ ռելսեր և վահանակներ։
-
80 ոտնաչափ բարձրությամբ (24 մ) դռները բաց են, թույլ տալու, որ ամենամեծ կառույցները շարժվեն դեպի իրենց տեղը:
-
Բեմի կահավորման թիմը նաև պատրաստում է հարմարություններ անվտանգության աշխատակիցների, միսիոներների և հյուրընկալության համար՝ ընդհանուր առմամբ ավելի քան 600 առաջադրանքով:
Ջոել Ռայթը՝ բեմի կահավորման թիմի ղեկավարը, օգնել է 50 գերագույն համաժողովների կազմակերպման աշխատանքներում: Նա իր թիմին անվանում է «անհայտ հերոսներ», որոնք զարմանալի ջանքեր են գործադրում: Նա ասում է. «Մեծ փառք չկա աթոռ կամ սեղան տեղադրելու կամ հարմարությունները մեկտեղելու մեջ»: Բայց առանց դրանց, ասում է նա, համաժողովը նույնը չի լինի։
Բեմի առաջատար կահավորող Բրենդոն Ուրրին նշում է, որ իրենց աշխատանքն իրականացնելու համար անհրաժեշտ են «շատ տարբեր մարդիկ՝ տարբեր հմտություններով և տարբեր ծագումով»՝ «հեռարձակելու Տիրոջ սերը և այն խոսքերը, որոնցով Նա պետք է կիսվի բոլորի հետ»:
Բրենդոնն ասում է, որ նրանք այդ տարբեր հմտություններով օժտված մարդկանց կարիքն ունեն, որ «միավորվեն մեկ գործի համար»: Քանի որ այդ գործը կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի վրա, բեմի կահավորման այս թիմը զգում է Նրա ներկայությունը և տեսնում է Նրա հրաշքները:
Բեմի առաջատար կահավորող Ռոբերտ Սիմփսոնը ասում է. «Ես ․․․ զգում եմ, որ Տիրոջ Հոգին մտնում է մեր ժողովների մեջ և այնտեղ է, որպեսզի օգնի մեզ ․․․ ավարտել [աշխատանքը]: ․․․ Երբեմն մենք մտածում ենք, թե ինչպես ենք կատարելու բոլոր պահանջվող առաջադրանքները։ Բայց մենք աղոթում ենք և մեր Երկնային Հոր օգնությունը խնդրում։
Եվ ինչպես Ջոելը հավելում է. «Համբերելով, հաստատակամությամբ, շարունակելով քրտնաջան աշխատել, [բեմի կահավորումը] ավարտին հասցվեց և պատրաստ է շահագործման՝ գերագույն համաժողովի առավոտյան»: Ջոելն այն անվանում է «ոգեշնչող», որովհետև հրաշքները գալիս են Հիսուս Քրիստոսից։