2024
Ընդունեք Տիրոջ ապաշխարության պարգևը
Նոյեմբեր 2024


11:35

Ընդունենք Տիրոջ ապաշխարության պարգևը

Եկեք չսպասենք, որ վիճակը դժվարանա, նախքան կդառնանք դեպի Աստված: Եկեք չսպասենք մինչև մեր մահկանացու կյանքի վերջը, որպեսզի իսկապես ապաշխարենք։

Ես վկայում եմ սիրող Երկնային Հոր մասին։ 2019 թվականի ապրիլի գերագույն համաժողովում, որպես բարձրագույն իշխանություն յոթանասունական իմ նոր պարտականությանը հաստատվելուց հետո, երգչախումբը երգեց «Ես մնում եմ զարմացած» երգը, որը ներթափանցեց իմ սիրտն ու հոգին:

Զարմանում եմ, որ իջավ իր գահից երկնային՝

Փրկելու այս ապստամբ ու ամբարիշտ իմ հոգին,

Որ ինձ նմանի վրա իր սերը տարածի,

Սեփականացնի ինձ, փրկի և արդարացնի»:

Երբ լսեցի այդ բառերը` զարմացել էի։ Ես զգացի, որ չնայած իմ անհամապատասխանությանն ու թերություններին, Տերն օրհնեց ինձ իմացությամբ, որ «նրա ուժով ես կարող եմ անել բոլոր բաները»:

Անհամապատասխանության, թուլության կամ նույնիսկ անարժանության ընդհանուր զգացումը մի բան է, որի հետ մեզանից շատերը երբեմն պայքարում են: Ես դեռ պայքարում եմ։ Ես դա զգացի այն օրը, երբ կանչվեցի: Ես դա շատ անգամներ եմ զգացել և դեռ զգում եմ հենց հիմա՝ խոսելով ձեզ հետ: Այնուամենայնիվ, ես հասկացել եմ, որ ես մենակ չեմ այս զգացմունքների հետ։ Իրականում, սուրբ գրություններում կան շատ պատմություններ նրանց մասին, ովքեր կարծես նույն զգացումներն են ունեցել։ Օրինակ՝ մենք հիշում ենք Նեփիին որպես Տիրոջ հավատարիմ և քաջ ծառա: Բայց երբեմն նա նույնպես տառապում էր անարժանության, թուլության և անհամապատասխանության զգացումներից։

Նա ասել է․ «Սակայն, չնայած Տիրոջ մեծ բարությանը՝ իր մեծ և զարմանալի գործերն ինձ ցույց տալիս, սիրտս բացականչում է. Ո՜վ թշվառ մարդ, որ ես եմ։ Այո, սիրտս վշտանում է՝ մարմնիս պատճառով, հոգիս մորմոքվում՝ իմ անօրինությունների պատճառով»:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը պատմել է, որ պատանեկության տարիներին հաճախ իրեն «դատապարտված» է զգացել «[իր] թուլությունների ու անկատարելության համար»։ Բայց Ջոզեֆի անհամապատասխանության և անհանգստության զգացումներն այն բանի մի մասն էին, ինչը նրան մղեց խորհելու, ուսումնասիրելու, սովորելու և աղոթելու։ Ինչպես հիշում եք, նա գնաց աղոթելու իր տան մոտ գտնվող պուրակում՝ ճշմարտություն, խաղաղություն և ներում գտնելու համար: Նա լսեց Տիրոջ ձայնը․ «Ջոզեֆ, որդիս, քո մեղքերը ներված են։ Գնա քո ճանապարհով, քայլիր իմ կանոններով և պահիր իմ պատվիրանները։ Ահա, ես եմ Փառքի Աստվածը։ Ես խաչվեցի աշխարհի համար, որ նրանք, ովքեր հավատում են իմ անվանը, կարողանան հավերժական կյանք ունենալ»։

Ջոզեֆի անկեղծ ցանկությունը՝ ապաշխարելու և փնտրելու իր հոգու փրկությունը, օգնեց նրան գալ դեպի Հիսուս Քրիստոսը և ներում ստանալ իր մեղքերից: Այս համառ ջանքերը բացեցին Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման դուռը:

Մարգարե Ջոզեֆ Սմիթի այս նշանակալի փորձառությունը լուսաբանում է, թե թուլության և անհամապատասխանության զգացումները ինչպես կարող են օգնել մեզ գիտակցելու մեր ընկած էությունը։ Եթե ​​մենք խոնարհ լինենք, դա կօգնի մեզ հասկանալ մեր կախվածությունը Հիսուս Քրիստոսից, և կառաջացնի մեր սրտում անկեղծ ցանկություն՝ դառնալ դեպի Փրկիչը և ապաշխարել մեր մեղքերից:

Իմ ընկերներ, ապաշխարությունն ուրախություն է։ Քաղցր ապաշխարությունը ամենօրյա գործընթացի մի մաս է, որի միջոցով «տող առ տող, ցուցում առ ցուցում» Տերն ուսուցանում է մեզ ապրել Իր ուսմունքների վրա կենտրոնացած կյանքով: Ջոզեֆի և Նեփիի նման մենք կարող ենք «կանչել առ [Աստված] ողորմության համար. քանզի նա հզոր է փրկելիս»: Նա կարող է իրականացնել ցանկացած արդար ցանկություն կամ ձգտում, և կարող է բուժել ցանկացած վերք մեր կյանքում:

Մորմոնի Գիրքը. Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին սուրբ գրությունում ես և դուք կարող ենք գտնել մարդկանց անհամար պատմություններ, որոնք սովորել են, թե ինչպես գալ դեպի Քրիստոսը անկեղծ ապաշխարության միջոցով:

Ես կցանկանայի ձեզ հետ կիսվել Տիրոջ գորովագութ ողորմության մի օրինակով, որը տեղի ունեցավ իմ սիրելի հայրենի կղզում՝ Պուերտո Ռիկոյում:

Իմ հայրենի Պոնսե քաղաքում Եկեղեցու մի օրինակելի քույր՝ Սելիա Կրուզ Այալան, որոշեց Մորմոնի Գրքի մի օրինակ նվիրել ընկերներից մեկին: Նա փաթեթավորեց այն և գնաց հանձնելու այս նվերը, որն իր խոսքերով, իր համար ավելի թանկ է, քան ադամանդն ու սուտակը։ Ճանապարհին մի գող մոտեցավ նրան, խլեց պայուսակը և դրանում գտնվող հատուկ նվերով փախավ։

Երբ նա պատմեց այս պատմությունը եկեղեցում, նրա ընկերն ասաց. «Ո՞վ գիտի: Գուցե սա ավետարանով կիսվելու քո հնարավորությունն էր»։

Գիտե՞ք ինչ եղավ մի քանի օր անց։ Սելիան նամակ ստացավ։ Սելիան տվեց ինձ այդ նամակը և այն իմ ձեռքում է հիմա։ Այնտեղ ասվում է․

«Տիկին Կրուզ․

Ներեք ինձ, ներեք ինձ։ Դուք չգիտեք, թե որքան եմ ցավում Ձեզ վրա հարձակվելու համար։ Բայց դրա շնորհիվ իմ կյանքը փոխվել է և կշարունակի փոխվել:

Այդ գիրքը [Մորմոնի Գիրքը] օգնել է ինձ իմ կյանքում: Աստծո այդ մարդու երազը ցնցել է ինձ: … Ես վերադարձնում եմ Ձեր հինգ դոլարը, քանի որ չեմ կարող ծախսել այն: Ուզում եմ՝ իմանաք, որ Դուք կարծես պայծառություն ունեք Ձեր շուրջը։ Այդ լույսը կարծես կանգնեցրեց ինձ [Ձեզ վնասելուց, այնպես որ] ես փոխարենը փախա:

Ուզում եմ իմանաք, որ Դուք նորից կտեսնեք ինձ, բայց երբ տեսնեք, Դուք չեք ճանաչի ինձ, քանի որ ես Ձեր եղբայրը կլինեմ: … Այստեղ, որտեղ ես ապրում եմ, պետք է գտնեմ Տիրոջը և գնամ այն եկեղեցին, որին Դուք պատկանում եք:

Ուղերձը, որը Դուք գրել եք այդ գրքում, աչքերս արցունքներով է լցրել։ Չորեքշաբթի երեկոյից ի վեր ես չեմ կարողացել դադարել այն կարդալ: Ես աղոթել եմ ու խնդրել Աստծուն, որ ների ինձ, [և] Ձեզ էլ խնդրում եմ ինձ ներել։ ․․․ Ես կարծում էի, որ Ձեր փաթեթավորված նվերը մի բան էր, որը ես կարող էի վաճառել: [Փոխարենը], այն ստիպել է փոխել կյանքս։ … Ներեք ինձ, ներեք ինձ, աղաչում եմ Ձեզ։

Ձեր բացակա ընկերը»։

Եղբայրներ և քույրեր, Փրկչի լույսը կարող է հասնել բոլորիս, անկախ մեր հանգամանքներից: «Որքան էլ խորը լինի ձեր անկումը, Քրիստոսի Քավության անսահման լույսի շողը հասանելի է ձեզ»,- ասել է նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդը:

Ինչ վերաբերում է Սելիայի նվերի՝ Մորմոնի Գրքի չնախատեսված ստացողին, ապա այս եղբայրը շարունակեց ականատես լինել Տիրոջ ողորմածությանը: Թեև ժամանակ պահանջվեց, որ այս եղբայրը ներեր ինքն իրեն, բայց նա ապաշխարության մեջ ուրախություն գտավ։ Ինչպիսի հրաշք: Մի հավատարիմ քույր, մի Մորմոնի Գիրք, անկեղծ ապաշխարությունն ու Փրկչի զորությունը հանգեցրին ավետարանի օրհնությունների և սուրբ ուխտերի լրիվությունը ճաշակելուն՝ Տիրոջ տանը: Ընտանիքի մյուս անդամները հետևեցին և ընդունեցին սուրբ պարտականությունները Տիրոջ խաղողի այգում, այդ թվում՝ լիաժամկետ միսիայում ծառայելը:

Մինչ մենք գալիս ենք դեպի Հիսուս Քրիստոսը, ի վերջո անկեղծ ապաշխարության մեր ուղին կառաջնորդի մեզ դեպի Փրկչի սուրբ տաճար։

Ինչ արդար շարժառիթ է՝ մաքրվել ու արժանի լինել Մեր Երկնային Հոր և Իր Որդու կողմից հնարավոր դարձած օրհնությունների լրիվությանը տաճարային սրբազան ուխտերի միջոցով։ Պարբերաբար ծառայելով Տիրոջ տանը և ձգտելով պահել սրբազան ուխտերը, որ մենք կապում ենք այնտեղ, կմեծացնենք և մեր ցանկությունը, և մեր կարողությունը՝ զգալու սրտի, զորության, մտքի և հոգու փոփոխությունը, որն անհրաժեշտ է մեզ՝ մեր Փրկչին ավելի նմանվելու համար։ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը վկայել է․ «Ոչինչ չի կարող ավելի շատ բացել երկինքները, [քան տաճարային երկրպագությունը]։ Ոչինչ»։

Իմ սիրելի ընկերներ, դուք ձեզ անհամապատասխա՞ն եք զգում։ Անարժա՞ն եք զգում։ Անվստա՞հ եք զգում։ Միգուցե անհանգստանաք և հարցնեք․ արդյո՞ք ես համապատասխան եմ։ Արդյո՞ք շատ ուշ է ինձ համար։ Ինչո՞ւ եմ շարունակում ձախողվել, երբ ներդնում եմ իմ լավագույն ջանքերը:

Եղբայրներ և քույրեր, անշուշտ մենք սխալներ թույլ կտանք մեր կյանքի ճանապարհին։ Սակայն խնդրում եմ հիշեք, որ ինչպես երեց Գերիթ Վ․ Գոնգն է ուսուցանել․ «Մեր Փրկչի Քավությունն անսահման է և հավերժական: Մեզանից յուրաքանչյուրն էլ ունենում է կասկածներ և սխալներ է գործում։։։ Գուցե մենք որոշ պահերի կորցնում ենք մեր ուղին։ Աստված սիրով վստահեցնում է մեզ, անկախ այն բանից, թե որտեղ ենք մենք կամ ինչ ենք արել, որ պատճառ չկա չվերադառնալու։ Նա պատրաստ սպասում է՝ գրկելու մեզ»։

Ինչպես իմ սիրելի կինը՝ Կարի Լուն, նույնպես ուսուցանել է ինձ, որ մենք բոլորս պետք է ապաշխարենք, փոփոխություններ անենք և «զրո ժամից» սկսենք ամեն մի օրը։

Խոչընդոտներ կլինեն։ Եկեք չսպասենք, որ վիճակը դժվարանա, նախքան կդառնանք դեպի Աստված: Եկեք չսպասենք մինչև մեր մահկանացու կյանքի վերջը, որպեսզի իսկապես ապաշխարենք։ Փոխարենը, եկեք հիմա, անկախ նրանից, թե ուխտի ուղու որ մասում ենք գտնվում, կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի քավիչ ուժի և Երկնային Հոր ցանկության վրա, որ վերադառնանք Իր մոտ:

Տիրոջ տունը, Նրա սուրբ գրությունները, Նրա սուրբ մարգարեներն ու առաքյալները ոգեշնչում են մեզ ձգտել դեպի անձնական սրբություն՝ Քրիստոսի վարդապետության միջոցով:

Եվ Նեփին ասել է․ «Եվ արդ, ահա, իմ սիրելի եղբայրներ, սա է ճանապարհը. և չկա ոչ մի այլ ճանապարհ, ոչ էլ անուն՝ երկնքի տակ տրված, որով մարդ կարողանա փրկվել Աստծո արքայությունում: Եվ այժմ, ահա, սա է Քրիստոսի վարդապետությունը՝ միակ և ճշմարիտ վարդապետությունը Հոր և Որդու և Սուրբ Հոգու»:

Աստծո հետ «հաշտության» մեր գործընթացը կարող է դժվար թվալ: Բայց ես և դուք կարող ենք դադար առնել, հանգիստ լինել, նայել Փրկչին և փնտրել ու անել այն, ինչ Նա կցանկանար, որ մենք փոխեինք: Եթե ​​մենք դա անենք լիարժեք մտադրությամբ, մենք ականատես կլինենք Նրա կողմից ապաքինմանը: Եվ մտածեք, թե ինչպես կօրհնվեն մեր սերունդները, երբ մենք ընդունենք Տիրոջ ապաշխարության պարգևը:

Հայրս ուսուցանել է, որ Վարպետ Բրուտը կձուլի և կզտի մեզ, ինչը կարող է դժվար լինել։ Այնուամենայնիվ, Բժշկող Տերը նաև կսրբի մեզ։ Ես զգացել եմ և շարունակում եմ զգալ այդ բժշկող ուժը: Ես վկայում եմ, որ դա գալիս է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի և ամենօրյա ապաշխարության միջոցով:

Հրաշալի է, որ հոգում է իմ մասին

Կյանքը տալու չափ»:

Ես վկայում եմ Աստծո սիրո և Նրա Որդու քավության անսահման զորության մասին։ Մենք կարող ենք դա խորապես զգալ, մինչ անկեղծորեն և ամբողջ սրտով ապաշխարում ենք։

Իմ ընկերներ, ես ավետարանի փառահեղ Վերականգնման վկան եմ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, ինչպես նաև Փրկչի ներկայիս աստվածային առաջնորդության վկան՝ Նրա մարգարեի և խոսնակի՝ Նախագահ Ռասել Մ. Նելսոնի միջոցով: Ես գիտեմ, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և որ Նա մեր հոգիների Բժշկող Տերն է: Ես գիտեմ և վկայում եմ, որ այս բաները ճշմարիտ են, Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն:

Հղումներ

  1. “I Stand All Amazed,” Hymns, no. 193.

  2. Ալմա 26․12։

  3. 2 Նեփի 4․17, տես նաև հատվածներ 18-19։

  4. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.29։

  5. Joseph Smith, “History, circa Summer 1832,” 3, josephsmithpapers.org; spelling and punctuation standardized.

  6. Տես Մոսիա 4.11-12:

  7. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկչին վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ուրախություն ստանալ՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ փորձում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին»։ («Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս 2019, 67)։

  8. 2 Նեփի 28.30։

  9. Ալմա 34․18։

  10. «Իմ եղբայրներ և քույրեր, որքանո՞վ է թանկ Մորմոնի գիրքը ձեզ համար: Եթե ձեզ առաջարկեին ադամանդ ու սուտակ կամ Մորմոնի Գիրքը, ո՞րը կընտրեիք։ Անկեղծ ասեք, ո՞րն ավելի մեծ արժեք ունի ձեզ համար» (Ռասսել Մ. Նելսոն, «Մորմոնի Գիրքը. Ինչպիսի՞ն կլիներ ձեր կյանքն առանց նրա», Լիահոնա, նոյ․ 2017, 61)։

  11. In F. Burton Howard, “Missionary Moments: ‘My Life Has Changed,’” Church News, Jan. 6, 1996, thechurchnews.com; see also Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 4, Sounded in Every Ear, 1955–2020 (2024), 472–74, 477–79.

  12. Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Այգու մշակները», Լիահոնա, մայիս 2012, 33։

  13. Կարո՞ղ ենք մեկ վայրկյան կանգ առնել և մտածել մեր սերունդների մասին: Մեր կարճատես հայացքի պատճառով մենք չենք կարող դա տեսնել հիմա, բայց մեր պատրաստակամությունը՝ դառնալ դեպի Տերը սրտի ողջ նվիրվածությամբ, փոխվել, ապաշխարել և ընդունել Հիսուս Քրիստոսի ավետարանը, կազդի սերունդների վրա: Պատկերացրեք այն լրացուցիչ օրհնությունները, որոնք կարող են բխել մեկ հոգու խոնարհությունից, հեզությունից և Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքից նույնիսկ ամենաանհարմար հանգամանքներում:

  14. Այս մանրամասները պատմել է քույր Սելիա Կրուզը երեց Խորխե Մ․ Ալվարադոյի հետ անձնական զրույցում 2024 թվականի սեպտեմբերի 10-ին:

  15. Ռասսել Մ. Նելսոն․ «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 122։

  16. Երբ մենք ինքներս մեզ նման հարցեր ենք տալիս, կարևոր է հիշել Պողոս առաքյալի խոսքերը․

    «Ո՞վ կբաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր: …

    Բայց այս բոլոր բաներում առավել ևս հաղթում ենք նրա միջոցով, ով մեզ սիրեց:

    Որովհետև հաստատ գիտեմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանությունները, ոչ զորությունները, ոչ ներկայիս և ոչ գալիք բաները,

    ոչ բարձրությունը, ոչ խորությունը, ոչ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է»։ (Հռոմեացիներին 8․35, 37–39

  17. Գերիթ Վ. Գոնգ, «Մեր հավատի կրակը», Լիահոնա, նոյ. 2018, 41:

  18. Նեփին սրա լավ օրինակն է։ Նա բացականչել է.

    «Զարթնիր, իմ հոգի: Այլևս մի վհատվիր մեղքի պատճառով: Ուրախացիր, ով իմ սիրտ, և այլևս տեղ մի տուր իմ հոգու թշնամուն: …

    Ով Տեր, կփրկագնե՞ս դու իմ հոգին: Կազատե՞ս դու ինձ իմ թշնամիների ձեռքից: Կդարձնե՞ս ինձ այնպիսին, որ կարողանամ ցնցվել մեղքի տեսքից»: (2 Նեփի 4․28, 31

  19. Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Երբ մարդն անցել է ապաշխարության գործընթացը, … Փրկիչը ոչ միայն մաքրում է այդ մարդուն մեղքից։ Նա նաև նոր ուժ է տալիս նրան։ Այդ ամրապնդումը էական է մեզ համար, որպեսզի գիտակցենք մաքրվելու նպատակը, որը մեր Երկնային Հոր մոտ վերադառնալն է։ Որպեսզի ընդունվենք Նրա ներկայության մեջ, մենք պետք է ավելի քան մաքուր լինենք։ Մենք պետք է նաև բարոյապես թույլ մարդուց, որը մեղանչել էր, փոխվենք ուժեղ մարդու, որն ունի հոգևոր աճ՝ բնակվելու Աստծո ներկայության մեջ» («Քավությունը և հավատը», Ensign, ապրիլ 2010, 33-34)։

  20. 2 Նեփի 31․21։

  21. Մենք պատվում ենք մեր ընտանիքին և Երկնային Հորը՝ ընդունելով ապաշխարությունը և ձգտելով ապրել լավ կյանքով:

  22. Hymns, no. 193.