Պարտավորվել
Ինչպե՞ս առաջադիմեմ ամեն օր:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 10 րոպե ֆիքսեք՝ Պարտավորվել բաժնի համար:
-
Կարդացեք.Յուրաքանչյուր շաբաթ մենք ընտրում ենք «գործընկեր»: Դա խմբից մի անդամ է, ով օգնում է մեզ կատարել մեր պարտավորությունները: Գործընկերները պետք է միմյանց հետ կապի մեջ լինեն շաբաթվա ընթացքում և մեկը մյուսին զեկուցեն իրենց առաջընթացը: Սովորաբար, գործընկերները նույն սեռի մարդիկ են և նույն ընտանիքի անդամներ չեն:
-
Կիրառեք.Ընտրեք ձեր գործընկերոջը: Որոշեք, թե երբ և ինչպես եք կապ հաստատելու միմյանց հետ:
Գործընկերոջ անունը
Կոնտակտային տվյալները
Յուրաքանչյուր պարտավորությունը բարձրաձայն կարդացեք ձեր գործընկերոջ համար: Խոստացեք կատարել ձեր պարտավորությունները: Ստորագրեք ստորև:
ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ |
---|
Ես կկատարեմ Բիզնեսի Հաջողության քարտեզի ամենօրա վարժություններից յուրաքանչյուրը. (տես 13-14 էջերը): |
Ես ձեռք կբերեմ աշխատանքային նոթատետր և կբերեմ այն հաջորդ հանդիպմանը: |
Ես կկատարեմ իմ շաբաթական բիզնես նպատակը. |
Ես կպարապեմ այսօրվա Իմ Հիմքը սկզբունքը և կուսուցանեմ այն իմ ընտանիքին: |
Ես կավելացնեմ իմ խնայողություններին. թեկուզ մեկ կամ երկու մետաղադրամ: |
Ես կտեղեկացնեմ իմ գործընկերոջը: |
Իմ ստորագրությունը
Գործընկերոջ ստորագրությունը
Ինչպե՞ս զեկուցեմ իմ առաջադիմության մասին:
-
Դիտեք.«Գործողություն և պարտավորություն» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 12 էջը):
-
Կիրառեք.Հաջորդ հանդիպումից առաջ օգտագործեք այս պարտավորության աղյուսակը ձեր առաջադիմությունն արձանագրելու համար: Ստորև տրված վանդակներում գրեք «Այո» կամ «Ոչ» կամ թիվը՝ քանի անգամ եք կատարել պարտավորությունը:
Կատարված Բիզնեսի Հաջողության քարտեզի վարժությունները (Գրեք օրերի #)
Բերել եմ աշխատանքային նոթատետր (Այո/Ոչ)
Կատարել եմ շաբաթվա բիզնես նպատակը (Այո/Ոչ)
Պարապել եմ Հիմքը սկզբունքը և ուսուցանել եմ այն ընտանիքիս (Այո/Ոչ)
Ավելացրել եմ խնայողություններիս (Այո/Ոչ)
Զեկուցել եմ գործընկերոջս (Այո/Ոչ)
-
Կարդացեք.Չմոռանաք գրանցել ձեր անձնական ծախսերը Իմ ուղին դեպի ինքնապահովումը գրքույկի վերջում:
-
Կարդացեք.Մեր հաջորդ հանդիպմանը վարողը կգծի պարտավորությունների աղյուսակը գրատախտակին (ինչպես վերոնշյալը): Մենք կգանք հանդիպումից 10 րոպե շուտ և կգրենք մեր առաջադիմությունը աղյուսակում:
Ընտրեք մեկին, ով կվարի Իմ Հիմքը թեման հաջորդ շաբաթ: Խնդրեք նրան կարդալ այս աշխատանքային գրքի շապկի ներսի կողմը սովորելու համար, թե ինչ են անում վարողները: Նա պետք է վարի նույն ձևով՝ ինչպես այսօրվա վարողը.
-
Հրավիրեք Հոգին, խնդրեք խմբի անդամներին փնտրել Հոգին:
-
Վստահեք նյութերին, մի’ ավելացրեք, արեք միայն այն, ինչ այնտեղ ասվում է:
-
Կառավարեք ժամանակը:
-
Փորձեք ավելի կենսախինդ լինել, հաճելի ժամանակ անցկացրեք:
-
-
Կիրառեք.Ովքե՞ր են ցանկանում ստանալ ձեռնարկատիրական վկայական՝ ԱՄՆ, Յուտայի Սոլթ Լեյք Սիթի ՎՕՍ Բիզնես քոլեջից: Բացեք 197-198 էջերը և հերթով կարդացեք պահանջները:
-
Կարդացեք.Խնդրեք որևէ մեկին ասել փակող աղոթքը: