Միջոցներ Արդյոք կարո՞ղ եմ լրացուցիչ ակտիվներ ինձ թույլ տալ: (Մաս I) Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը. ՄԱՐԻԱ. Մարիա, ես որոշել եմ լրացուցիչ հավեր գնել: Ես լրացուցիչ արդյունավետ ակտիվների կարիք ունեմ՝ իմ բիզնեսը մեծացնելու համար: ՆԱՈՄԻ. Ես գտնում եմ, որ դա լավ որոշում է: Ի վիճակի՞ ես հավեր գնել: ՄԱՐԻԱ. Ի վիճակի՞: Այո, ես վարկ եմ վերցնում հավերի համար: ՆԱՈՄԻ. Որքա՞ն ես մտածում պարտք վերցնել: ՄԱՐԻԱ. Վարկի գումարը կլինի 1500: ՆԱՈՄԻ. Ինչո՞ւ 1500: ՄԱՐԻԱ. Դե ես գիտեմ մեկին, ով 15 հատ հավ է վաճառում 1500-ով: Դա լավ գին է: ՆԱՈՄԻ. Ինչո՞ւ հենց 15 հավ: ՄԱՐԻԱ. Նա հենց այդքանն ունի: ՆԱՈՄԻ. Դու ունե՞ս բավական դրամաշրջանառություն 15 հավի համար: ՄԱՐԻԱ. Այո… դե…ըմմ, երևի: Ես չգիտեմ: ՆԱՈՄԻ. Որքա՞ն են կազմում ամսական մարումները: ՄԱՐԻԱ. Ես մի վարկատուի հետ խոսել եմ և նա ասել է, որ ամսական 275 կլինի: ՆԱՈՄԻ. Դու ունե՞ս բավական դրամ, որ ամեն ամիս վճարումը կատարես: ՄԱՐԻԱ. Հուսով եմ: ՆԱՈՄԻ. Մարիա, դու չես կարող միայն հուսալ: Դու պետք է իմանաս, որ կունենաս բավական գումար վճարումները կատարելու համար: ՄԱՐԻԱ. Բայց ես ինչպե՞ս իմանամ: Վերադարձ էջ 108 Արդյոք կարո՞ղ եմ լրացուցիչ ակտիվներ ինձ թույլ տալ: (Մաս II) Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը. ՄԱՐԻԱ. Նաոմի, շնորհակալություն ինձ ցույց տալու համար, թե ինչպես իմանամ, որքան առկա գումար ես ունեմ: 275 միավորով վարկի մարումները չափազանց ծանր կլինեին ինձ համար: Երրորդ ամսում ինձ մոտ փողը կվերջանար: Ես չէի կարողանալու վճարումներն անել: Ես կարող էի կորցնել իմ բիզնեսը: ՆԱՈՄԻ. Օհ, Մարիա, ես ուրախ եմ, որ տեսանք քեզ մոտ առկա գումարը մինչև վարկ վերցնելը: ՄԱՐԻԱ. Ես էլ: Բայց ինչպե՞ս կարող էի իմանալ, թե որքան էի ի վիճակի տրամադրել: ՆԱՈՄԻ. Լավ, արի նորից նայենք՝ ավելի փոքր վարկի դեպքում: ՄԱՐԻԱ. Լավ: Ես կփորձեմ դիտարկել 150-ի մարումներով վարկը, տեսնելու, թե արդյոք կարո՞ղ եմ այն վերցնել: Վերադարձ էջ 113 Հղումներ Ստեղծել գրառում