Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-red

Ինչպե՞ս եմ ես օգնում իմ բիզնեսին և իմ ընտանիքին:

Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:

Կարդացեք.Մենք պետք է սկսենք պահել մեր բիզնեսի գումարների մուտքի ու ելքի գրանցումները: Հրաշալի է: Սակայն ինչ է տեղի ունենում, երբ մեզ գումար է հարկավոր անձնական կամ ընտանիքի կարիքների համար:

Դիտեք.«Մի՛ սպանեք հավերին. Մաս I» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 76 էջը:)

Քննարկեք.Մարիայի եղբայրը ցանկանում էր, որ նա իրեն գումար տար իր բիզնեսից: Եվ Մարիան ուզում էր օգնել: Սակայն դա վնաս կտար, նույնիսկ կքայքայեր նրա բիզնեսը: Բացի այդ, նա նվիրել էր իր բիզնեսի ջանքերը ինքնապահով դառնալու նպատակին: Ի՞նչ պետք է Մարիան անի:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ինչպե՞ս առանձնացնեմ իմ բիզնեսի գումարը ընտանեկան գումարից:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես կառանձնացնեմ իմ բիզնեսի և ընտանիքի գումարների օրական գրանցումները և ես ինձ աշխատավարձ կվճարեմ:

Այս հանդիպման ժամանակ մենք կսովորենք հմտություններ, որոնք կօգնեն մեզ պատասխանել այս հարցին և կատարել այս գործողությունները:

business success map

Այնուհետև, շաբաթվա ընթացքում մենք գործնական քայլեր կանենք՝ առանձնացնելու բիզնեսի և ընտանիքի ֆինանսները: Սա մեծ օրհնություն կլինի մեր և մեր ընտանիքների համար: Եկեք կարդանք Բիզնեսի հաջողության քարտեզի Բիզնեսի հաջողությունը բաժինը:

Ինչո՞ւ պետք է առանձնացնեմ իմ բիզնեսի գումարները ընտանեկան գումարներից:

Դիտեք.«Մի՛ սպանեք հավերին. Մաս II» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 77 էջը:)

Քննարկեք.Այս տեսանյութից սովորածի հիման վրա պատասխանեք. ինչո՞ւ է կարևոր առանձնացնել բիզնեսի և ընտանիքի գումարները և ինքներդ ձեզ աշխատավարձ վճարելը:

Կարդացեք.Գործատերը և՛ սեփականատեր է և՛ աշխատող: Այստեղից որոշ հետաքրքիր հարցեր են ծագում:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը առաջնահերթ տասանորդն են վճարում:

Մենք գիտենք, որ մեծ օրհնություններ են գալիս՝ մեր եկամտից տասանորդը վճարելու շնորհիվ: Երբ մեր բիզնեսի գումարները առանձին ենք պահում մեր անձնական գումարներից դա հեշտացնում է տասանորդի հաշվարկը:

Հիշեք այս քայլերը:

  1. Բիզնեսի և անձնական գումարները պահեք առանձին հաշիվներում կամ տեղերում:

  2. Մենք վճարում ենք տասանորդը անձնական եկամտից (աշխատավարձ կամ պարգևատրում), որը վճարվում է մեզ բիզնեսից:

  3. Բիզնեսի գումարից տասանորդ չի վճարվում: Բիզնեսի գումարը օգտագործվում է վճարելու համար բիզնեսի ծախսերը, աշխատավարձերը և նրա աճի համար:

Քննարկեք.Ի՞նչ է լինում, երբ ընկերներին կամ ընտանիքին գումար է հարկավոր, ինչպես Մարիայի եղբոր դեպքում:

Խմբից մեկը թող կարդա կամ ամփոփի տասը կույսերի առակը Մատթեոս 25.1–13 հատվածներից: Լինո՞ւմ են պահեր, երբ մենք չենք կարող կամ չպետք է կիսվենք, երբ ինչ-որ մեկը մեզանից օգնություն է խնդրում:

Դիտեք.«Մի՛ սպանեք հավերին. Մաս III» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 78 էջը:)

Քննարկեք.Արդյոք ճի՞շտ վարվեց Մարիան:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը չեն գողանում իրենց բիզնեսից:

Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը չեն գողանում իրենց բիզնեսից:

Ինչո՞ւ պահեմ առանձին գրանցումներ:

Կարդացեք.Այսպես, ինչպե՞ս առանձնացնենք բիզնեսի և անձնական գումարները: Մենք պահում ենք առանձին գրանցումներ: Մարիան օրական կտրվածքով գրանցում է բիզնեսի մուտքի և ելքի բոլոր գումարները: Նա նաև օրական կտրվածքով գրանցում է իր ընտանիքի մուտքի և ելքի բոլոր գումարները: Այս գրանցումները կոչվում են «եկամտի և ծախսերի մատյան»: Նա պահում է երկու բացարձակ տարբեր մատյաններ. մեկը՝ բիզնեսի գումարների համար, իսկ մյուսը՝ անձնական գումարների:

Վարկատուները հաճախ ցանկանում են տեսնել բիզնեսի եկամտի ու ծախսերի մատյանը՝ վարկ տրամադրելուց առաջ: Ճշգրիտ գրանցումներ պահելը կօգնի մեզ պատրաստ լինել, երբ որոշում ենք վարկ վերցնել մեր բիզնեսի աճի համար:

Կիրառեք.Դիտեք այս օրինակը՝ նրա բիզնեսի եկամտի և ծախսերի մատյանի: Ուշադրություն դարձրեք, որ օգոստոսի 16-ին (այն օրը, որբ Մարիայի եղբայրը գումար խնդրեց) Մարիայի բիզնեսի բանկային հաշվին կար 3200:

Մարիայի ԲԻԶՆԵՍԻ եկամտի և ծախսերի մատյան. օգոստոսի 14-20

Ամսաթիվ

Նկարագրություն

Ծախս

Եկամուտ

Կանխիկի հաշվեկշիռ

Մարիայի բիզնեսի կանխիկի հաշվեկշիռը

2600

Օգոստոսի 14

Գնված կեր

-300

2300

Օգոստոսի 15

Հավկիթի վաճառք

500

2800

Օգոստոսի 16

Հավկիթի վաճառք

400

3200

Օգոստոսի 17

Մարիայի աշխատավարձը

-3000

200

Օգոստոսի 18

Հավկիթի վաճառք

600

800

Օգոստոսի 19

Գնված կեր

-600

200

Օգոստոսի 20

Հավկիթի վաճառք

700

900

Մարիայի ԱՆՁՆԱԿԱՆ եկամտի և ծախսերի մատյան. օգոստոսի 14-20

Ամիս/ամսաթիվ

Նկարագրություն

Ծախս

Եկամուտ

Կանխիկի հաշվեկշիռ

Մարիայի անձնական կանխիկի հաշվեկշիռը

600

Օգոստոսի 14

Սնունդ

-100

500

Օգոստոսի 15

Հագուստ

-200

300

Օգոստոսի 16

Ավտոբուսի մշտական կտրոն

-200

100

Օգոստոսի 17

Աշխատավարձ

3000

3100

Օգոստոսի 17

Տասանորդ

-300

2800

Օգոստոսի 19

Սնունդ

-1500

1300

Օգոստոսի 20

Վարձավճար

-600

700

Քննարկեք.Ի՞նչ կպատահեր Մարիայի բիզնեսի գումարների հետ, եթե բիզնեսից տրվեր եղբորը 1000: Կկարողանա՞ր նա հաջորդ օրը իրեն աշխատավարձ վճարեր 3000:

Մարիան պե՞տք է մեղավոր զգա իրեն, եթե բիզնեսից գումար չտա կարիքի մեջ գտնվող ընտանիքի անդամին:

Դիտեք նրա և՛ բիզնեսի և՛ ընտանեկան մատյանները և գտեք այն տողերը, որոնք ցույց են տալիս նրա աշխատավարձը: Դուք կարող եք տեսնել, որ նրա աշխատավարձը ծախս է իր բիզնեսում և եկամուտ է իր անձնական գումարներում:

Աշխատավարձ, թե՞ պարգևատրում:

Եթե բավական գումար կա Մարիայի բիզնեսում, որպեսզի կանոնավոր վճարվի նրա աշխատավարձը, նա նաև կարող է իրենց պարգևատրում վճարել, վաճառքներից ելնելով:

Կարդացեք.Ինչպես արդեն իմացանք, Մարիան պարտաճանաչ է իր անձնական եկամտից տասանորդ վճարելու հարցում:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը օրական գրանցումներ են կատարում:

Ինչպե՞ս առանձնացնեմ իմ գումարը։

Կարդացեք.Եկեք պարապենք, թե ինչպես առանձնացնել մեր բիզնեսի և անձնական գումարները: Այդ օրինակի համար պատկերացրեք, թե դուք խմելու ջրի բիզնես ունեք:

Դիտեք.«Ձեր ջրի բիզնեսը» (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):

Կիրառեք.Հետևեք այս հինգ քայլերին և օգտագործեք հաջորդ էջին զետեղված ձևաթղթերը ձեր բիզնեսի գումարները անձնական գումարներից առանձնացնելու համար:

  1. Ամեն օր զննեք անձնական և բիզնեսի եկամուտներն ու ծախսերը:

  2. Գրանցեք ձեր բիզնեսի գումարները ձեր բիզնեսի եկամտի և ծախսերի մատյանում:

  3. Գրանցեք ձեր անձնական գումարները ձեր անձնական եկամտի և ծախսերի մատյանում:

  4. Կազմեք ձեր բիզնեսի եկամտի հաշվետվությունը ձեր բիզնեսի մատյանի տեղեկության հիման վրա:

  5. Կազմեք ձեր անձնական եկամտի հաշվետվությունը ձեր անձնական մատյանի տեղեկության հիման վրա:

Ստուգեք ձեր աշխատանքը էջ 79-ում գտնվող պատասխան բանալու հետ:

Քննարկեք.Ի՞նչ դուք սովորեցիք այս վարժությունից: Եթե արել եք սխալներ, հասկացե՞լ եք պատճառը: Նրանք, ովքեր հասկացել են կարող են օգնել նրանց, ովքեր դեռ շփոթված են:

Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը կատարում են ամենօրյա գրանցումներ և օգտագործում են դրանք բիզնեսում իմաստուն որոշումներ կայացնելու համար:

Մինչդեռ Մարիային հաճելի չէր գրանցումներ պահելը, նա ստիպեց իրեն ամեն օր առանձին պահել իր բիզնեսի և անձնական գումարների գրանցումները: Սա բիզնեսով զբաղվելու խելացի եղանակ է:

Բացի այդ նա գիտեր, որ եթե իրեն մի օր բիզնես վարկ հարկավոր լիներ, վարկատուները կցանկանային տեսնել իր ամենօրյա գրանցումները:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը առանձնացնում են իրենց բիզնեսի և անձնական գումարները:

Դիտեք.Տեսեք, թե Դանիելն ինչպես բարելավեց իր բիզնեսը օգտագործելով ինքնապահովության սկզբունքները, ներառյալ՝ գրանցումներ պահելը: Դիտեք հաջողության պատմությունը. «Դանիել և Քրիստինա. Հանրախանութ»: (Չկա տեսանյո՞ւթ: Անցեք հաջորդ էջին:)

Կարդացեք.Մենք այսօր որոշ կարևոր հմտություններ սովորեցինք, որոնք կօգնեն մեզ հաջողության հասնել: Եկեք ջանասիրաբար աշխատենք այս շաբաթ և այս հմտությունները սովորություն դարձնենք: Եկեք առանձին հաշվեմատյաններ պահենք և ամենօրյա գրանցումներ:

Քննարկեք.Ո՞վ կամ ի՞նչը կարող է դժվարացնել ձեզ համար ամեն օր առանձին գրանցումներ պահելը: Դուք կարող եք ծրագրել դրա հեշտացնելը: Դուք կարող եք դա ամեն օր նույն ժամին անել: Դուք կարող եք պահել գրանցումները մի հատուկ տեղում: Դուք կարող եք ձեր համար հիշեցումներ ստեղծել: Գրեք ձեր ծրագիրը ստորև:

Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել իմ բիզնեսը։

Կարդացեք.Հաջորդ շաբաթ մենք խմբում պրեզենտացիաներ կանենք մեր բիզնեսների մասին: Մենք պետք է կարողանանք նկարագրել մեր բիզնեսները ուրիշներին: Մենք ցանկանում ենք առաջարկներ լսել մեր բիզնեսների վերաբերյալ:

Կարդացեք.Հետևեք այս հրահանգներին կամ ներկայացրեք ձեզ համար առավելագույն հարմարավետ ձևով:

ԻՄ ԲԻԶՆԵՍԸ ԵՐԵՔ ՐՈՊԵՈւՄ. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

Մաս 1

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք ձեր բիզնեսը:

Մաս 2

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք, թե ինչպես հետևյալ հարցերին պատասխանելը մեծապես բարելավեց ձեր բիզնեսը:

1. Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել:

2. Ինչպե՞ս եմ ես վաճառում:

3. Ինչպե՞ս եմ վերահսկում ծախսերը:

4. Ինչպե՞ս եմ մեծացնում շահույթը:

5. Ինչպե՞ս եմ կառավարում իմ բիզնեսը։

Մաս 3

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք մի եղանակ, թե ինչ կանեք, որ շարունակեք բարելավել ձեր բիզնեսը:

Կարդացեք.notebook iconՇաբաթվա ընթացքում մտածեք, թե ինչով կցանկանայիք կիսվել։ Նկարագրեք ձեր բիզնեսը ձեր բիզնեսի նոթատետրում: Եթե ցանկանում եք, պարապեք՝ ձեր պրեզենտացիան ներկայացնելով ձեր ընտանիքին կամ ընկերներին: Հաջորդ շաբաթ պատրաստ եկեք՝ կիսվելու ձեր բիզնեսի պրեզենտացիաներով: