Հաշվետվություն
Արդյո՞ք կատարել եմ իմ պարտավորությունները:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 20 րոպե ֆիքսեք՝ Հաշվետվություն բաժնի համար:
-
Քննարկեք.Կարդացեք աջում գտնվող մեջբերումը։ Ինչպե՞ս է սա վերաբերում մեր խմբին:
-
Կարդացեք.Եկեք հաշվետվություն կազմենք մեր պարտավորությունների վերաբերյալ: Խնդրում եմ կանգնեն նրանք, ովքեր կատարել են իրենց բոլոր պարտավորությունները: (Ծափահարենք նրանց, ովքեր կատարել են իրենց բոլոր պարտավորությունները):
Այժմ, թող բոլորը կանգնեն: Մենք պետք է փորձենք պահել մեր բոլոր պարտավորությունները: Սա ինքնապահով մարդկանց հիմնական սովորություններից մեկն է:
Մինչ կանգնած ենք եկեք կրկնենք մեր թեմային վերաբերող հատվածը միասին. Այս հատվածը հիշեցնում է մեզ մեր խմբի նպատակը:
-
Կարդացեք.Եկեք նստենք:
Բոլորը բերե՞լ են իրենց աշխատանքային նոթատետրերը: Նրանք, ովքեր չեն բերել, թող խնդրեն որևէ մեկից մի քանի թերթ՝ այսօր օգտագործելու համար: Այս հանդիպումից հետո, խնդրում ենք ձեռք բերել նոթատետր, մեր մյուս հանդիպումներին օգտագործելու համար:
Երբ մենք տեսնում ենք այս նշանը, այն հիշեցնում է մեզ, որ բաները, որոնք քննարկում ենք, կարևոր են մեր բիզնեսի նոթատետրում գրելու համար: Մենք չպետք է դրանք հենց այդ պահին գրենք, սակայն հանդիպման ընթացքում կամ շաբաթվա ընթացքում մենք պետք է գրենք այն բաները, որոնք կօգնեն մեզ սկսել և մեծացնել մեր բիզնեսները:
-
Քննարկեք.Եկեք խորհուրդ հարցնենք մեկս մյուսից և օգնենք միմյանց մեր բիզնեսների հետ կապված: Սա այս հանդիպման ամենակարևոր քննարկումն է:
Ի՞նչ դուք սովորեցիք, երբ կատարեցիք Բիզնեսի հաջողության քարտեզի առօրյա վարժությունները: Ինչպե՞ս կօգնի դա ձեր բիզնեսին:
Ի՞նչ դուք սովորեցիք աշխատելով ձեր շաբաթական բիզնես նպատակի վրա: