Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-purple

Ինչպե՞ս իմանամ՝ ինչ վիճակում է իմ գործը:

Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:

Դիտեք.«Ես չգիտեմ» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 60 էջը:)

Քննարկեք.Առանց գրառումների ինչպե՞ս կիմանաք՝ ձեր բիզնեսը շահութաբեր է, թե՝ ոչ: Ինչպե՞ս կիմանաք, որ ձեր բոլոր հաճախորդները վճարել են: Ինչպե՞ս կիմանաք, թե որքան են ձեր ընդհանուր ծախսերը:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ինչպե՞ս իմանամ՝ իմ գործը շահութաբեր է, թե՝ ոչ:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես այսօրվանից կգրանցեմ ամբողջ եկամուտն ու ծախսերը մատյանում:

Այս հանդիպման ժամանակ մենք կսովորենք հմտություններ, որոնք կօգնեն մեզ պատասխանել այս հարցին և կատարել այս գործողությունը:

business success map

Այնուհետև, շաբաթվա ընթացքում, մենք կհետևենք մեր բիզնեսի եկամուտին ու ծախսերին, տեսնելու համար, թե արդյոք շահույթով ենք աշխատում: Եկեք կարդանք Բիզնեսի հաջողության քարտեզի Եկամուտի բաժինը:

Ինչո՞ւ ես պետք է գրավոր գրանցումներ պահեմ:

Կիրառեք.Այս կիրառման համար գրի մի առեք ոչ մի տեղեկություն: Գործընկերոջ հետ մեկ րոպե ժամանակ տրամադրեք կարդալու 61 էջը՝ Դանիելի կահույքի բիզնեսի մասին: Ոչինչ մի գրեք: Հետո վերադարձեք այստեղ:

Քննարկեք.Փորձեք հիշողությամբ պատասխանել այս հարցերին.

  • Որքա՞ն գումար է ծախսվել բիզնեսում այս շաբաթ:

  • Որքա՞ն գումար է ստացվել բիզնեսում այս շաբաթ:

  • Որքա՞ն եկամուտ կամ կորուստ է ունեցել բիզնեսն այս շաբաթ:

Կարո՞ղ եք հիշել եկամուտը, ծախսերը և շահույթը առանց նայելու: Որքա՞ն կարևոր են գրավոր գրանցումները:

Կիրառեք.Այժմ, գործընկերոջ հետ անդրադարձեք Դանիելի կահույքի բիզնեսի ամփոփագրին՝ էջ 61 և ավելացրեք ծախսերը, եկամուտը և շահույթը: Ավելի հեշտ չէ՞ր լինի, եթե ձեռնարկատերը մատյան օգտագործեր՝ թվերը գրանցելու համար:

Ինչպե՞ս զարգացեմ գրանցումներ պահելու սովորություն։

Քննարկեք.Հաջողակ ձեռնարկատերերը օրական գրանցումներ են կատարում: Ձեզ դո՞ւր է գալիս գրանցումներ պահել: Արդյո՞ք դա սովորություն է ձեր պարագայում: Ի՞նչն է խանգարում ձեզ, որ գրանցումներ պահեք:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը օրական գրանցումներ են կատարում:

Գրանցումներ Պահելու Գործիքներ:

  • Եկամտի և ծախսերի մատյանի և եկամտի հաշվետվության օրինակներ էջ 55-ում:

  • Հաշվապահական գիրք

  • Նոթատետրը վաճառքի պահին

Կարդացեք.Երբեմն դժվար է նոր սովորություն զարգացնելը, նույնիսկ երբ գիտենք, որ դա կարևոր է: Ահա հինգ ռազմավարական քայլեր, որոնք կօգնեն հաջողության հասնել գրանցումներ պահելու հարցում.

  1. Հիշեք «ինչո՞ւ»-ն. Կարող եք շարժառիթ գտնել՝ մտածելով մարդկանց մասին, ովքեր օգուտ կունենան ձեր կողմից գրանցումները պահելուց, օրինակ, ձեր երեխաները:

  2. Հմտություններ զարգացրեք. Դուք գուցե նոր հմտություններ սովորելու կարիք ունեք՝ գրանցումներն անթերի պահելու համար: Այսօրվա մեր քննարկումը կօգնի ձեզ սովորել այդ հմտությունները:

  3. Ընկերներ ընտրեք, ոչ թե հանցակիցներ. Ընկերը նա է, ով օգնում է ձեզ անել ճիշտը: Հանցակիցը նա է, ով օգնում է ձեզ սխալ բան անել: Խնդրեք ձեր շրջապատի մարդկանց, ներառյալ ձեր ամուսնուն կամ կնոջը, որ օգնեն ձեզ շարունակել գրանցումներ պահել:

  4. Պարգևներն ու տուգանքները իմաստուն ձևով օգտագործեք և խնայողաբար. Պարգևատրեք ինքներդ ձեզ օրական գրանցումները պահելու համար:

  5. Ձեռք բերեք գործիքներ. Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես կարելի է առանց գործիքի մի ջրհոր փորել: Համոզվեք, որ ունեք գործիքը, որպեսզի անեք այն, ինչ պետք է արվի: Ի՞նչ գործիք կօգտագործեք գրանցումները պահելու համար: Մենք կսովորենք մի քանի գործիքներ ավելի ուշ՝ այս հանդիպման ժամանակ:

Քննարկեք.Ինչպե՞ս կօգտագործի այս ռազմավարությունները մեզանից յուրաքանչյուրը կառուցելու համար գրանցումներ պահելու կարևոր սովորությունը:

Ինչպե՞ս եմ լրացնում եկամտի և ծախսերի մատյանը:

Կարդացեք.Եկամտի և ծախսերի մատյանը սովորական բիզնես ձևաթուղթ է: Մենք պետք է օգտագործենք այն ամեն օր՝ գրանցելու համար մեր բիզնեսի մուտքի ու ելքի գումարները:

Հիշո՞ւմ եք Դանիելին «Ես չգիտեմ» տեսանյութից: Նա սկսել էր պահել իր եկամտի ու ծախսերի գրանցումները՝ օգտագործելով հետևյալ քայլերը.

Կիրառեք.Գործընկերոջ հետ միասին համապատասխանեցրեք այս աղյուսակի թվերը եկամտի ու ծախսերի մատյանի թվերի հետ հետևյալ էջում:

ԵԿԱՄՏԻ Ու ԾԱԽՍԵՐԻ ՄԱՏՅԱՆ ՍՏԵՂԾԵԼՈւ ՔԱՅԼԵՐ

1Դանիելն ունի 1500 իր բիզնեսի դրամարկղում: Շաբաթվա սկզբին նա այդ գումարը դնում է որպես սկզբնական հաշվեկշիռ:

Երկուշաբթի

2Վաճառվել է 4 աթոռ: Եկամտի սյունակում նա գրում է 200:

3Նա ավելացնում է 200 իր կանխիկի հաշվեկշռին: Նոր հաշվեկշիռ =1700:

4Վճարվել է 100՝ վարձավճար: Ծախսերի սյունակում նա գրում է -100:

5Նա հանում է 100 իր կանխիկի հաշվեկշռից: Նոր հաշվեկշիռ =1600:

Երեքշաբթի

6Վճարվել է 500՝ Մաքսվելին: Ծախսերի սյունակում նա գրում է -500:

7Նա հանում է 500 իր կանխիկի հաշվեկշռից: Նոր հաշվեկշիռ =1100:

Չորեքշաբթի

8Վաճառվել է սեղանի և աթոռների հավաքածու: Եկամտի սյունակում նա գրում է 400:

9Նա ավելացնում է 400 իր կանխիկի հաշվեկշռին: Նոր հաշվեկշիռ =1500:

Հինգշաբթի

10Վաճառվել է ննջասենյակի կահույք Եկամտի սյունակում նա գրում է 1000:

11Նա ավելացնում է 1000 իր կանխիկի հաշվեկշռին: Նոր հաշվեկշիռ =2500:

Ուրբաթ

12Գնվել են նյութեր: Ծախսերի սյունակում նա գրում է -1500:

13Նա հանում է 1500 իր կանխիկի շահվեկշռից: Նոր հաշվեկշիռ =1000:

Շաբաթ

14Վաճառվել է սեղան Եկամտի սյունակում նա գրում է 400:

15Նա ավելացնում է 400 իր կանխիկի հաշվեկշռին: Նոր հաշվեկշիռ =1400:

16Դանիելն ավարտում է շաբաթը իր բիզնեսի դրամարկղում ունենալով 1400:

Կարդացեք.Դանիելը գրի էր առնում իր եկամուտն ու ծախսերը ամեն օր: Շաբաթվա վերջում նրա եկամտի ու ծախսերի մատյանն այս տեսքն ուներ:

ԴԱՆԻԵԼԻ ԿԱՀՈՒՅՔԻ ԵԿԱՄՏԻ ՈՒ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՏՅԱՆ. ՕԳՈՍՏՈՍ 14-20

Ամսաթիվ

Նկարագրություն

Ծախս

Եկամուտ

Կանխիկի հաշվեկշիռ

Դանիելի բիզնեսի սկզբնական հաշվեկշիռը

1500 1

Երկուշաբթի 14/5

Վաճառվել է 4 աթոռ

200 2

1700 3

Երկուշաբթի 15/5

Վճարվել է վարձավճար

-100 4

1600 5

Երեքշաբթի 16/5

Վճարվել է աշխատավարձ Մաքսվելին

-500 6

1100 7

Չորեքշաբթի 17/5

Վաճառվել է սեղանի և աթոռների հավաքածուն

400 8

1500 9

Հինգշաբթի 18/5

Վաճառվել է ննջասենյակի կահույք

1000 10

2500 11

Ուրբաթ 19/5

Վճարվել է նյութերի համար

-1500 12

1000 13

Շաբաթ 20/5

Վաճառվել է սեղան

400 14

1400 15

Դանիելի բիզնեսի վերջնական հաշվեկշիռը

1400 16

Քննարկեք.Տեսանյութում Դանիելի աշխատող Մաքսվելն ասաց, որ նրան չի վճարվել: Ինչպե՞ս այս մատյանն օգնեց Դանիելին լուծել այդ խնդիրը:

Ի՞նչ է եկամտի հաշվետվությունը:

Կարդացեք.Մեկ այլ կարևոր բիզնես ձևաթուղթ է՝ եկամտի հաշվետվությունը: Հիշո՞ւմ եք, թե մեր վարժության ընթացքում որքան դժվար էր հաշվարկել շահույթը հիշողությամբ: Եկամտի հաշվետվությունը կօգնի այդ հարցում: Այն ամփոփում է բոլոր գործարքները որոշակի ժամանակահատվածի ընթացքում, ինչպես օրինակ մեկ շաբաթում, մեկ ամսում, եռամսյակում, կամ տարում: Այդ ամփոփումից մենք տեսնում ենք՝ բիզնեսը շահութաբեր է եղել այդ ընթացքում, թե՝ ոչ:

Եկամտի հաշվետվությունը ցույց է տալիս.

  • Եկամուտը:

  • Ծախսերը:

  • Շահույթը (կամ կորուստը):

Կիրառեք.Գործընկերոջ հետ միասին համապատասխանեցրեք այս աղյուսակի թվերը եկամտի հաշվետվության թվերի հետ հետևյալ էջում:

ԵԿԱՄՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈւ ՔԱՅԼԵՐ

Եկամուտ

1Աթոռների վաճառքի ընդհանուրը նա գրում է 200:

2Սեղանների վաճառքի ընդհանուրը նա գրում է 400:

3Ճաշասենյակի հավաքածուի վաճառքի ընդհանուրը նա գրում է 400:

4Ննջասենյակի հավաքածուի վաճառքի ընդհանուրը նա գրում է 1000:

5Նա գումարում է վաճառքի ընդհանուրները: Նրա ընդհանուր եկամուտն այս շաբաթվա համար՝ 2000 է:

Ծախսեր

6Վարձավճարի ծախսը նա գրում է -100:

7Նյութերի ծախսը նա գրում է -1500:

8Աշխատողների աշխատավարձերը նա գրում է -500:

9Նա գումարում է իր ընդհանուր ծախսերը: Ընդհանուր ծախսերն այս շաբաթվա համար կազմում են՝ -2100:

Շահույթ (կամ կորուստ)

10Նա հանում է իր ծախսերը իր եկամուտներից. 2000-2100=-100:

Քննարկեք.Ի՞նչ է այս եկամտի հաշվետվությունն ասում Դանիելի բիզնեսի մասին:

Ի՞նչ ժամանակահատված է ծածկում այս եկամտի հաշվետվությունը:

Արդյոք շահութաբե՞ր էր Դանիելի բիզնեսն այս շաբաթ:

Կարո՞ղ է Դանիելն ամեն շաբաթ այսպես վարել իր բիզնեսը: Ինչո՞ւ կամ ինչո՞ւ ոչ:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը ձգտում են ամեն օր շահույթ ունենալ:

Դանիելի կահույքի ԲԻԶՆԵՍԻ եկամտի հաշվետվությունը (Երկուշաբթի-շաբաթ)

Եկամուտ

Աթոռների վաճառք

200

1

Սեղանների վաճառք

400

2

Ճաշասենյակի հավաքածուի վաճառք

400

3

Ննջասենյակի հավաքածուի վաճառք

1000

4

Ընդհանուր եկամուտ

2000

5

Ծախսեր

Վարձավճար

-100

6

Նյութեր

-1500

7

Աշխատողի աշխատավարձ

-500

8

Ընդհանուր ծախսեր

-2100

9

Շահույթ (կամ կորուստ)

-100

10

Ինչպե՞ս ստեղծեմ եկամտի և ծախսերի մատյան և եկամտի հաշվետվություն:

Կարդացեք.Իմանալու համար, թե արդյոք մեր բիզնեսը շահութաբեր է, մենք եկամտի հաշվետվության կարիքն ունենք: Եկամտի հաշվետվություն ստեղծելու համար մեզ հարկավոր է եկամտի և ծախսերի մատյանը:

Կիրառեք.Դուք տեսաք, թե ինչպես է Դանիելը պահում եկամտի և ծախսերի մատյանը և ինչպես է այն օգտագործում եկամտի հաշվետվություն ստեղծելու համար: Այժմ, աշխատեք գործընկերոջ հետ, ստեղծելու եկամտի հաշվետվություն Ջոզեֆի համար: Լրացրեք եկամտի և ծախսերի մատյանը և եկամտի հաշվետվությունը հաջորդ էջում:

  1. Լրացրեք եկամտի և ծախսերի մատյան Ջոզեֆի շինարարական բիզնեսի համար:

  2. Լրացրեք եկամտի հաշվետվությունը Ջոզեֆի շինարարական բիզնեսի համար:

  3. Եթե եկամտի և ծախսերի մատյան կամ եկամտի հաշվետվություն լրացնելիս օգնության կարիք ունենաք, դիմեք 56 էջին պատասխանի բանալու համար:

Եկամտի և ծախսերի մատյան (Երկուշաբթի-Շաբաթ)

Ամսաթիվ

Նկարագրություն

Ծախս

Եկամուտ

Հաշվեկշիռ

Բիզնեսի սկզբնական հաշվեկշիռ

3000

Ընդհանուր ծախսերն ու եկամուտը

Ջոզեֆի շինարարական ԲԻԶՆԵՍԻ եկամտի հաշվետվությունը (Երկուշաբթի-շաբաթ)

Եկամուտ

Ընդհանուր եկամուտ

Ծախսեր

Ընդհանուր ծախսեր

Շահույթ (կամ կորուստ)

Քննարկեք.Ի՞նչ դուք իմացաք Ջոզեֆի բիզնեսի մասին տեսնելով նրա եկամտի հաշվետվությունը:

Փոքր ձեռնարկատերերն ամենուրեք ապավինում են այս ձևաթղթերի զորությանը: Ձեզանից ովքե՞ր են լրացնում եկամտի և ծախսերի մատյան կամ եկամտի հաշվետվություն: Եթե լրացնում եք, ապա ինչպե՞ս է դա օգնում:

Կիրառեք.Եթե դեռ չեք պահում գրանցումներ, արտագրեք վերոնշյալ եկամտի և ծախսերի մատյանը և եկամտի հաշվետվությունը ձեր բիզնեսի նոթատետրի մեջ:

Կարդացեք.Գրանցեք ձեր եկամուտն ու ծախսերը ամեն օր և շաբաթվա վերջում կազմեք եկամտի հաշվետվություն: Շարունակեք դա անել ամեն օր և շաբաթ, երբ ձեր բիզնեսն աճում է: Ձեզ հարկավոր կլինեն այս բիզնեսի գրանցումները խմբի հանդիպումներին՝ յոթերորդ և ութերորդ շաբաթների ընթացքում:

Դիտեք.Տեսեք, թե ինչպես է գրանցումներ պահելը օգնել Վանգելիսին մեծացնել իր բիզնեսը: Դիտեք հաջողության պատմությունը. «Վանգելիս. փողոցային կախարդ»: (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):