Պարտավորվել
Ինչպե՞ս առաջադիմեմ ամեն օր:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 10 րոպե ֆիքսեք՝ Պարտավորվել բաժնի համար:
Յուրաքանչյուր պարտավորությունը բարձրաձայն կարդացեք ձեր գործընկերոջը: Խոստացեք կատարել ձեր պարտավորությունները: Ստորագրեք ներքևում:
ԻՄ ՊԱՐՏԱՎՈՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ |
---|
Ես կպատրաստեմ պրեզենտացիա իմ գործի մասին: |
Ես նպատակներ կդնեմ իմ գործի համար: |
Ես կկատարեմ իմ շաբաթական բիզնես նպատակը. |
Ես կպարապեմ այսօրվա Իմ Հիմքը սկզբունքը և կուսուցանեմ այն իմ ընտանիքին: |
Ես կավելացնեմ իմ խնայողություններին. թեկուզ մեկ կամ երկու մետաղադրամ: |
Իմ ստորագրությունը
Ինչպե՞ս շարունակեմ լինել ինքնապահով:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 20 րոպե ֆիքսեք այս էջի համար:
-
Կարդացեք.Բացեք 28 էջը՝ Իմ Հիմքը գրքույկում՝ վերջին վարժությունը կատարելու և խմբով մի ծառայության նախագիծ ծրագրելու համար: Ավարտելուց հետո վերադարձեք այստեղ:
-
Կարդացեք.Շնորհավորում ենք: Տերը օրհնել է ձեզ նոր գիտելիքով ու հմտություններով և դուք շատ բաներ եք նվաճել: Շարունակեք առաջ շարժվել:
Որպեսզի ձեր գործը թափ առնի, դուք պետք է.
-
Կամավոր աշխատեք և ծառայեք ձեր մոտակա ինքնապահովման կենտրոնում: (Ինքնապահով դառնալու նպատակներից մեկն է՝ կարողանալ օգնել մյուսներին: Մյուսներին ծառայելը մեծ օրհնություն է):
-
Շարունակեք հանդիպել ձեր խմբի հետ: Շարունակեք աջակցել և քաջալերել մեկդ մյուսին:
-
Շարունակեք մասնակցել ինքնապահովման հավաքներին:
-
Կապի մեջ մնացեք ձեր գործընկերոջ հետ: Աջակցեք և քաջալերեք մեկդ մյուսին:
-
Ես կշարունակեմ առաջադիմել՝ ստեղծելով և կատարելով պարտավորություններ:
Իմ ստորագրությունը
-
Կարդացեք.Այժմ մենք կասենք փակող աղոթքը: