Նախորդ հրատարակություններ
Միջոցներ


Միջոցներ

Վաճառել, վաճառել, վաճառել

Հերթով կարդացեք հետևյալը:

ՀԵՂԻՆԱԿ. Հիշո՞ւմ եք Կվամեին՝ այն տղային, ում ձեռքում փայտիկով ադամաթուզեր կային: Նա գտել էր մի գործ, որը շատ հաջողակ էր թվում: Եվ նա հայտնի էր որպես հմուտ վաճառող: Այսպիսով, հրաշալի զուգորդում էր, այդպես չէ՞:

Նա պատրաստել էր ադամաթուզով աղանդեր և որոշել էր անհապաղ գործի անցնել: Նա դուրս էր եկել իր տան անկյունի մոտ և փորձել էր անել լավագույնը, ինչ կարող էր: Սակայն ոչ մեկը չեր կանգնում: Որքան ավելի ջանասիրաբար էր նա փորձում, այնքան ավելի վատ էր ամեն ինչ ընթանում: Նա նույնիսկ սկսեց բղավել մարդկանց վրա.

«Հեյ, սա հրաշալի քաղցրավենիք է: Այնքան համեղ է: Հենց այն է, ինչ ցանկանում եք: Լավ, ես կտամ ձեզ երկուսը մեկի գնով: Հեյ: …»

Սակայն մարդիկ նույնիսկ չէին նայում նրա կողմ: Նա այնքան հուսահատված էր, որ գնաց տուն նախաճաշից առաջ: Ի՞նչն էր սխալ:

Կվամեն նստեց և մտածեց: Նա ձախո՞րդ էր: Ապրա՞նքն էր վատը: Մի՞թե այն տղան, ով տվեց նրան այդ գաղափարը. մի՞թե նա խաբեբա էր: Հետո նա հիշեց, թե ինչ էր այդ տղան ասել իր հաճախորդների շուկան հետազոտելու մասին, թե ինչ են նրանք սիրում, օրվա հարմար ժամի մասին, տեղանքների, թե ինչպես են նրանք գնումներ անում ընկերների հետ՝ ինչն է կարևոր նրանց համար: Կվամեն այնքան ուժգին էր ցանկանում վաճառել, որ մոռացել էր ամենակարևորը՝ հաճախորդների համար խնդիր լուծել:

Նա սկսեց ամեն ինչ նորից, և ահա թե ինչ նա արեց.

- Նա սպասեց մինչև կեսօր և երեկո, երբ մարդիկ ցանկանում են թարմացնող մի բան:

- Նա ընտրեց այնպիսի վայր, որտեղ շատ մարդիկ են միասին ժամանակ անցկացնում:

- Նա որոշեց նվագել ուրախ մի մեղեդի՝ ուշադրություն գրավելու համար և նույնիսկ երգում էր, ինչը միանշանակ յուրօրինակ էր: Մարդիկ գոնե սկսեցին ժպտալ:

- Նա բաժանեց մի քանի անվճար ադամաթուզ այն կանանց, ովքեր շրջապատված էին ընկերներով և հետո բարձր ձայնով հարցրեց՝ արդյո՞ք նրանք հավանեցին այն: Դա արդյունք տվեց:

Երբ վաճառքը առաջ գնաց, նա նույնիսկ որոշեց ավելի բարձր գնով իրացնել և ոչ ոք չբողոքեց: Այնուհետև նա փորձեց մեծ քանակի դեպքում զեղչեր անել, սակայն, դա պարզապես զրկեց նրան շահույթից և չավելացրեց վաճառքը և նա դադարեցրեց այդ գործը: Դժվար ճանապարհ անցնելով նա նաև սովորեց, թե որքան երկար է սառեցված սնունդը պահվում սառնարանում. հաճախորդները չեն սիրում խոնավ բանաններ:

Երբ նա գնաց տուն այդ գիշեր, նա լեցուն էր բոլոր տեսակի գաղափարներով՝ նոր պաստառներ պատրաստելու «Ադամաթուզի Երգող Մարդու» համար: Նա կարող էր ցերեկույթներ անել: Նա կարող էր տոնախմբություններ անել: Նա կարող էր… դե լավ, նա մի փոքր հեռու էր տարվել: Բայց տեսա՞ք, ինչպես նա սովորեց արժեվորել իր հաճախորդներին:

Վերադառնանք 148 էջ

Մարքետի՞նգ:

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՆԱՈՄԻ. Հեյ, Մարիա: Ուզում էի պարզապես ասել, որ մենք իսկապես գոհ էինք, որ հավկիթներ գնեցինք ձեզանից: Այնքան հարմարավետ է:

ՄԱՐԻԱ. Շնորհակալություն, Նաոմի: Հաճախորդներիս երջանկացնելը կարևոր է ինձ համար:

ՆԱՈՄԻ. Ինչպե՞ս է գործը:

ՄԱՐԻԱ. Լավ, հուսով եմ: Ես խոսել եմ իմ հաճախորդների հետ և մի քանի այլ գործատերերի հետ: Եվ ես շատ բան իմացա: Ի դեպ, ես հասկացա, որ հավկիթների հետ մեկտեղ կարող եմ կաթ վաճառել:

ՆԱՈՄԻ. Ինչպե՞ս է դա աշխատում:

ՄԱՐԻԱ. Իսկապես լավ: Պարզապես քիչ մարդ է գալիս: Ցանկանո՞ւմ եք վաճառել ինձ համար:

ՆԱՈՄԻ. Չե’մ կարող: Մեր գործն ընդլայնվում է և մենք իրոք շատ զբաղված ենք: Ես մի ընկեր ունեմ, որ օգնել է մեզ որոշ մարքետինգային գաղափարներով և վաճառքը գրեթե կրկնապատկվել է:

ՄԱՐԻԱ. Մարքետի՞նգ:

ՆԱՈՄԻ. Այո: Մենք սկսեցինք ավելի շատ մտածել մեր հաճախորդների մասին և թե ինչպես գտնենք ավելի շատ մարդկանց՝ նրանց նման: Հետո մենք փորձեցինք մի քանի գաղափարներ և հայտնաբերեցինք, որ դրանցից երեքը իսկապես արդյունավետ են: Մենք շարունակում ենք փորձել և փորձարկել:

ՄԱՐԻԱ. Ես մի բան փորձել եմ:

ՆԱՈՄԻ. Ի՞նչ:

ՄԱՐԻԱ. Մի տղա էր եկել և գնեցի նրանից այցեքարտեր:

ՆԱՈՄԻ. Օգուտ տվե՞ց:

ՄԱՐԻԱ. Ինձ ոչ, բայց քարտերը վաճառող տղային՝ հաստատ:

ՆԱՈՄԻ. Լսիր, ես կօգնեմ քեզ աշխատել որոշ մարքետինգային գաղափարների վրա, եթե ցանկանաս, և ես քեզ ոչինչ չեմ վաճառի:

ՄԱՐԻԱ. Լավ, խոստումնալից է հնչում:

Վերադարձ 152 էջ

Խնդրում եմ գնեք մի բան:

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՀԵՂԻՆԱԿ. Մի հաճախորդ մոտենում է Մարիայի տաղավարին:

ՄԱՐԻԱ. [Մտքում] Վերջապես այստեղ հաճախորդ կա: Խնդրում եմ գնեք մի բան: Խնդրում եմ:

ՍԱՄՈւԵԼ. [Մտքում] Այդ կինը հայացքը հառել է ինձ վրա: Չե՞մ կարող գնում կատարել առանց այդքան մոտիկից զննվելու:

ՄԱՐԻԱ. [Մտքում] Խնդրում եմ գնեք այն հավկիթները: Ինձ փող է հարկավոր:

ՍԱՄՈւԵԼ. [Մտքում] Սա արդեն տհաճ է դառնում: Ես գնում եմ:

ՄԱՐԻԱ. [Մտքում] Ի՞նչ: Ո’չ: Ես կարող էի լավ գումար աշխատել:

[Բարձրաձայն նա կանչում է] Կարո՞ղ եմ օգնել ձեզ:

ՍԱՄՈւԵԼ. Ոչ, շնորհակալություն:

ՀԵՂԻՆԱԿ. Մեկ այլ հաճախորդ է գալիս Մարիայի մոտ:

ԼՈւՍԻԱ. [Մտքում] Այստեղ կարող է լինել այն, ինչ ուզում եմ: Պետք է նայեմ:

ՄԱՐԻԱ. [Մտքում] Լավ է՝ մեկ այլ հաճախորդ: Նման է, որ փող ունի: Խնդրում եմ, խնդրում եմ մի բան գնեք:

[Բարձրաձայն] Կարո՞ղ եմ օգնել ձեզ:

ԼՈւՍԻԱ. Ես միայն նայում եմ:

ՄԱՐԻԱ. Հավկիթներ պե՞տք են: Այս հավկիթները լավագույն հավերինն են… ես նաև թարմ կաթ ունեմ:

[Մտքում] Նա կարող է իրեն թույլ տալ գնել: Գուցե բոլորն էլ գնի:

ԼՈւՍԻԱ. Ոչ: Դա… ըմ…այն չէ, ինչ ես փնտրում եմ:

ՄԱՐԻԱ. Ես ահագին կաթ ունեմ:

ԼՈւՍԻԱ. Ոչ, Շնորհակալություն:

ՄԱՐԻԱ. Դուք իրոք պետք է գնեք այն: Այն թարմ է և մաքուր և լավագույնն է…

ԼՈւՍԻԱ. Լավ: Շնորհակալություն, ես գնամ:

Վերադարձ 154 էջ

Հարցրեք, լսեք, առաջարկեք

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՄԱՐԻԱ. Բարև’ ձեզ, ես Մարիան եմ: Ի՞նչ է ձեր անունը:

ՍԻԼՎԻԱ. Ես Սիլվիան եմ:

ՄԱՐԻԱ. Այստեղ եք առևտուր անելու համա՞ր: Մենք մեկ հավկիթն անվճար ենք տալիս՝ հինգը գնելու դեպքում:

ՍԻԼՎԻԱ. Այո, շնորհակալ եմ:

ՄԱՐԻԱ. Որտեղի՞ց եք լսել զեղչի մասին:

ՍԻԼՎԻԱ. Ընկերուհիս ասաց: Նա ասաց, որ անվճար հավկիթներ և կաթ եք բաժանել երեկ: Նա ասաց, որ դրանք թարմ էին:

ՄԱՐԻԱ. Հրաշալի է: Ուրախ եմ, որ նա հավանել է: Մեր ապրանքները միշտ թարմ են և համեղ: Լավ, քանի՞ հատ հավկիթ կցանկանայիք:

ՍԻԼՎԻԱ. Ես… ըմ… երևի հինգ հատ:

ՄԱՐԻԱ. Լավ, հիմա կբերեմ ձեզ համար: … Բայց ես նկատեցի, որ դուք տատանվում եք: Մտածում եք, թե որքա՞ն վերցնեք:

ՍԻԼՎԻԱ. Դե, այո: Եղբորս ընտանիքն է վաղը տեղափոխվում մեր տուն: Ես չգիտեմ, թե ինչպես եմ կերակրելու բոլորին։ Սակայն նա ուրիշ ելք չունի:

ՄԱՐԻԱ. Հասկանում եմ: Ոչինչ, դուք կօրհնվեք օգնությամբ: Ի՞նչ եք պատրաստում:

ՍԻԼՎԻԱ. Դեռ չեմ որոշել: Ես մտածում եմ օգտագործել մեր խնայողությունները և գնել մի քիչ միս՝ հավկիթների հետ պատրաստելու համար: Ես կուզեի զանգվածը մեծացնել:

ՄԱՐԻԱ. Հասկանում եմ: Մենք նույնպես շատ գումար չունենք, որ միս գնենք, այնպես որ ես օգտագործում եմ միայն մեր հավկիթները: Դրանց հետ ես խառնում եմ որոշ բանջարեղեն և ավելացնում մի քիչ կաթ: Այստեղ ես մի քիչ կաթ ունեմ, իսկ մեր փողոցում ապրող իմ ծանոթը թարմ բանջարեղեն է վաճառում: Այդպիսով դուք քիչ գումարով շատ մարդկանց կկերակրեք: Կցանկանա՞ք մի քանի հավկիթ ավել վերցնել ու մի քիչ էլ կաթ: Ճիշտ է մի քիչ ավել եք վճարելու… բայց ամեն դեպքում ավելի էժան է, քան միսը:

ՍԻԼՎԻԱ. Դա լավ միտք է: Շնորհակալություն: Տասնմեկ բերան է հարկավոր կերակրել: Այո, տվեք ևս մի քանի հավկիթ և կաթ:

ՄԱՐԻԱ. Տասնմեկ հոգու համար կառաջարկեի ութ հավկիթ և դուք նաև կստանաք մեկն անվճար:

ՍԻԼՎԻԱ. Օհ, գուցե վաղը գամ:

ՄԱՐԻԱ. Համեցեք: Ես այստեղ կլինեմ: Սակայն, անվճար հավկիթը չեք ստանա: Կարո՞ղ եմ դրանք այժմ դնել ձեր տոպրակի մեջ։

ՍԻԼՎԻԱ. Լավ, դուք ճիշտ եք: Արժե գնել: Շնորհակալություն:

Վերադարձ 154 էջ

Հղումներ