Սովորել
Արդյոք կարո՞ղ եմ լրացուցիչ ակտիվներ ինձ թույլ տալ
-
Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:
-
Կարդացեք.Մեր բիզնեսի աճի եղանակներից մեկը արդյունավետ ակտիվներ ավելացնելն է: Մեր բիզնեսում արդյունավետ ակտիվներ ավելացնելուց առաջ մենք պետք է իմանանք, թե արդյո՞ք կարող ենք թույլ տալ դա մեզ:
-
Դիտեք.«Արդյոք կարո՞ղ եմ լրացուցիչ ակտիվներ ինձ թույլ տալ: (Մաս I)» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 122 էջը:)
-
Քննարկեք.Ինչպես Մարիան կարող էր իմանալ, թե ինքը բավական գումար ունի՞ վարկը մարելու համար:
-
Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը համոզված են լինում, որ կարող են բարեկարգումներ թույլ տալ իրենց բիզնեսին, մինչև դրանք անելը:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Կարո՞ղ եմ ինձ թույլ տալ վարկ վերցնել՝ որևէ ակտիվ գնելու համար:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես կկազմեմ կանխիկի շրջանառության հաշվետվություն՝ իմ բիզնեսի ապագան ավելի լավ հասկանալու համար:
-
Կարդացեք.Կանխիկի շրջանառության հաշվետվությունը մի գործիք է, որն օգնում է ձեզ նայել ձեր բիզնեսին այնպես, որ կարողանաք եղանակներ գտնել բիզնեսի աճի համար: Կանխիկի շրջանառության հաշվետվությունը կազմելու համար կան երեք քայլեր.
-
Քայլ 1 Օգտագործելով եկամտի ձեր նախկին հաշվետվությունները նայեք ձեր բիզնեսի նախկին վիճակը:
-
Քայլ 2 Նայեք ձեր բիզնեսի ապագան, տալով ինքներդ ձեզ հետևյալ հարցը. «Ինչպիսի՞ն են լինելու իմ եկամուտը և ծախսերը ապագայում»:
-
Քայլ 3 Հաշվարկեք կանխիկը, որը դուք կունենաք ապագայում:
Կանխիկի շրջանառության հաշվետվությունը կօգնի ձեզ տարբեր եղանակներ նշմարել ձեր բիզնեսի աճի համար, ինչպես օրինակ, ձեր ապրանքատեսակի ավելացումը, ծախսերի նվազեցումը, եկամտի ավելացումը, և հավանական վարկերի գնահատումը:
-
-
Դիտեք.Դիտեք հաջողակ մի պատմություն. «Ռոսեննի. Տաք սնունդ» և տեսեք, թե վարկ վերցնելն ինչպես օգնեց Ռոսեննիին մեծացնել իր բիզնեսը: (Չկա տեսանյո՞ւթ: Անցեք հաջորդ էջին:)
Որքա՞ն կանխիկ կա այս պահին:
-
Դիտեք.«Որքա՞ն կանխիկ կա այս պահին»: (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):
Տեսանյութը դիտելուց հետո վերանայեք այս էջը, որպեսզի կարողանաք հիշել այն, ինչ սովորեցիք:
-
Կարդացեք.Որպեսզի Մարիան իմանա, թե արդյոք բավական գումար ունի բիզնեսը մեծացնելու համար, նա պետք է իմանա երեք բան. անցյալը, ապագան և կանխիկի շրջանառությունը:
Նա կարող է գտնել այս երեք բաները կազմելով կանխիկի շրջանառության հաշվետվությունը:
Քայլ 1. Անցյալը
Օգտագործելով իր եկամտի հաշվետվությունները Մարիան գրում է անցյալ երկու ամիսների իր եկամուտները, ֆիքսված և փոփոխական ծախսերը և շահույթը կամ կորուստը:
2 ամիս առաջ
Անցյալ ամիս
Այս ամիս
Հաջորդ ամիս
Ամիս 3
Ամիս 4
Ամիս 5
Ամիս 6
Եկամուտ
4400
4400
Ֆիքսված ծախսեր
-3300
-3300
Փոփոխական ծախսեր
-1000
-1000
Շահույթ (կամ կորուստ)
100
100
Նախնական կանխիկը
Ներկա կանխիկը
-
Քննարկեք.Նայեք վերևում տրված Մարիայի կանխիկի շրջանառության հաշվետվությունը: Ի՞նչ են ասում Մարիային բիզնեսի վիճակի մասին վերջին երկու ամիսների իր եկամուտները:
Քայլ 2. Ապագան
Հիմնվելով անցյալ երկու ամիսների թվերի վրա Մարիան գրում է, թե իր կարծիքով ինչպիսին կլինի ապագա եկամուտը, ֆիքսված և փոփոխական ծախսերը և շահույթը կամ կորուստը:
2 ամիս առաջ
Անցյալ ամիս
Այս ամիս
Հաջորդ ամիս
Ամիս 3
Ամիս 4
Ամիս 5
Ամիս 6
Եկամուտ
4400
4400
4400
4400
4400
4400
4400
4400
Ֆիքսված ծախսեր
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
Փոփոխական ծախսեր
-1000
-1000
-1000
-1000
-1000
-1000
-1000
-1000
Շահույթ (կամ կորուստ)
100
100
100
100
100
100
100
100
Նախնական կանխիկը
Ներկա կանխիկը
Մարիան չի պլանավորում որևէ փոփոխություն անել իր բիզնեսում և նա մտածում է, որ իր եկամուտն ու ծախսերը հաջորդ 6 ամիսների համար նույնը կլինեն, ինչ անցյալ երկու ամիսներինն էին:
-
Քննարկեք.Նայեք վերևում տրված Մարիայի կանխիկի շրջանառությանը: Փոխվո՞ւմ է արդյոք Մարիայի ամսական շահույթը:
Քայլ 3. Ներկա կանխիկը
Նախնական կանխիկը դա այն էր, ինչ Մարիան ուներ բանկում ամսվա սկզբին: Այս դեպքում նա սկսում է 50-ով:
2 ամիս առաջ
Անցյալ ամիս
Այս ամիս
Հաջորդ ամիս
Ամիս 3
Ամիս 4
Ամիս 5
Ամիս 6
Եկամուտ
4400
4400
4400
4400
4400
4400
4400
4400
Ֆիքսված ծախսեր
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
Փոփոխական ծախսեր
-1000
-1000
-1000
-1000
-1000
-1000
-1000
-1000
Շահույթ (կամ կորուստ)
100
100
100
100
100
100
100
100
Նախնական կանխիկը
50
150
250
350
450
550
650
750
100
100
100
100
100
100
100
100
Ներկա կանխիկը
150
250
350
450
550
650
750
850
Ամեն ամիս նա գումարում է ամսական շահույթը իր նախնական կանխիկին ստանալու համար ներկա կանխիկը (50 + 100 = 150):
Ներկա կանխիկը դառնում է հաջորդ ամսվա նախնական կանխիկը (150):
-
Քննարկեք.Նայեք վերևում տրված կանխիկի շրջանառությանը: Որքա՞ն գումար ունի Մարիան վեցերորդ ամսվա վերջում:
-
Կարդացեք.Այժմ, երբ Մարիան գիտի, թե որքան գումար կարող է ունենալ առաջիկա վեց ամիսների ընթացքում, նա կարող է տարբեր եղանակներ մտածել իր բիզնեսը մեծացնելու համար:
Որքա՞ն կանխիկ կա վարկը մարելու համար:
-
Կիրառեք.Այժմ, եկեք տեսնենք, թե ինչպիսին կլինի Մարիայի կանխիկի շրջանառությունը, եթե 15 հատ հավ գնելու համար նա 1500 վարկ վերցնի 6 ամսով: Նայեք Մարիայի կանխիկի շրջանառությանը՝ աջում: Արդյոք ունի՞ Մարիան բավական գումար 275 միավորով վարկի մարումներ անելու համար: Զուգընկերոջ հետ ստուգեք Մարիայի ներկա կանխիկը:
-
Քննարկեք.Խմբի հետ միասին քննարկեք հետևյալ հարցերը. Ի՞նչ պետք է անի Մարիան: Գուցե Մարիան պետք է այլ գումա՞ր վերցնի վարկով: Կարո՞ղ է նա և՛ խնայել, և՛ կանխիկ վճարել հավերի համար:
Մարիայի կանխիկի շրջանառությունը
-
Քանի որ նա ավելի շատ հավկիթ կունենա, Մարիան մտածում է, որ ամեն ամիս մոտ 900-ով կավելանա իր եկամուտը (60-ով ավել՝ մեկ հավի կտրվածքով, անգամ 15): 900 գումարած իր ներկա եկամտին՝ 4400 կազմում է 5300:
-
Նա կարծում է, որ իր ֆիքսված ծախսերը կաճեն մինչև 3500 (200-ով կավելանա հեծանվի վարձույթը, գումարվելով իր ներկայիս ծախսերին՝ 3300-ին):
-
Եթե նա վերցնի վարկը, նա նաև կունենա ֆիքսված ծախս՝ 275 (350 առաջին ամսվա համար):
2 ամիս առաջ
Անցյալ ամիս
Այս ամիս
Հաջորդ ամիս
Ամիս 3
Ամիս 4
Ամիս 5
Ամիս 6
Ամիս 7
Ամիս 8
Եկամուտ
4400
4400
5300
5300
5300
5300
5300
5300
5300
5300
Ֆիքսված ծախսեր
-3300
-3300
-3500
-3500
-3500
-3500
-3500
-3500
-3500
-3500
Վարկի մարում
-350
-275
-275
-275
-275
-275
Փոփոխական ծախսեր
-1000
-1000
-1600
-1600
-1600
-1600
-1600
-1600
-1600
-1600
Շահույթ (կամ կորուստ)
100
100
-150
-75
-75
-75
-75
-75
200
200
Նախնական կանխիկը
50
150
250
100
25
-50
-125
-200
-275
-75
100
100
-150
-75
-75
-75
-75
-75
200
200
Ներկա կանխիկը
150
250
100
25
-50
-125
-200
-275
-75
125
-
Նա կարծում է, որ իր փոփոխական ծախսերը կաճեն մինչև 1600, քանի որ 500 կավելանա հավերի կերի համար և 100 կավելանա իր զարմուհու վարձավճարը՝ հավկիթները առաքելու համար:
-
Առաջին երկու ամիսների ընթացքում Մարիան բավական գումար ունի վարկի մարումները անելու համար:
-
Այնուամենայնիվ, նայեք վարկի վերջին չորս ամիսներին (ամիսներ 3-6): Կունենա՞ Մարիան բավական գումար՝ վարկի բոլոր մարումների համար:
-
Երբ Մարիան վերջնական մարեց վարկը նրա շահույթը մինուսով գնաց: Արդյո՞ք շատ ուշ է:
-
-
Դիտեք.«Արդյոք կարո՞ղ եմ լրացուցիչ ակտիվներ ինձ թույլ տալ: (Մաս II)» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 123 էջը:)
-
Կիրառեք.Այժմ, եկեք տեսնենք, թե ինչ կլինի, եթե Մարիան ավելի փոքր գումարով վարկ վերցնի. 800 միավոր 6 ամսով՝ 8 հատ հավ գնելու համար: Նայեք Մարիայի կանխիկի շրջանառությանը՝ աջում: Արդյոք ունի՞ Մարիան բավական շրջանառություն՝ 800-ի վարկը մարելու համար: Զուգընկերոջ հետ ստուգեք Մարիայի ներկա կանխիկը:
-
Քննարկեք.Խմբի հետ միասին քննարկեք հետևյալ հարցերը. Կարո՞ղ էր Մարիան կատարել ավելի մեծ վարկի մարումներ: Կարո՞ղ էր նա վերցնել ավելի մեծ վարկ:
-
Կարդացեք.Այս օրինակում, Մարիան օգտագործում է իր կանխիկի շրջանառության հաշվետվությունը որոշելու համար, թե արդյոք կարո՞ղ է թույլ տալ իրեն նոր հավեր ձեռք բերել: Նա նաև կարող է օգտագործել կանխիկի շրջանառության հաշվետվությունը՝ որոշելու համար բիզնեսում տարբեր փոփոխություններ անելու վերաբերյալ, ինչպես օրինակ հեծանիվ վարձելը, նոր կնիք գնելը, կամ կերի մեկ այլ տեսակ գնելը:
Մարիայի կանխիկի շրջանառության հաշվետվությունը
-
Մարիան մտածում է, որ 8 նոր հավերի շնորհիվ նրա եկամուտը 480-ով կավելանա (60-ով ավել՝ մեկ հավի կտրվածքով, անգամ 8): 480 գումարած իր ներկա եկամտին՝ 4400 կազմում է 4880:
-
Նա կարծում է, որ իր ֆիքսված ծախսերը կաճեն, որովհետև նա չի վարձի հեծանիվ:
-
Եթե նա վերցնի այս վարկը, նա կունենա ֆիքսված ծախս՝ 150 (250 առաջին ամսվա համար):
2 ամիս առաջ
Անցյալ ամիս
Այս ամիս
Հաջորդ ամիս
Ամիս 3
Ամիս 4
Ամիս 5
Ամիս 6
Ամիս 7
Ամիս 8
Եկամուտ
4400
4400
4880
4880
4880
4880
4880
4880
4880
4880
Ֆիքսված ծախսեր
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
-3300
Վարկի մարում
-250
-150
-150
-150
-150
-150
Փոփոխական ծախսեր
-1000
-1000
-1300
-1300
-1300
-1300
-1300
-1300
-1300
-1300
Շահույթ (կամ կորուստ)
100
100
30
130
130
130
130
130
280
280
Նախնական կանխիկը
50
150
250
280
410
540
670
800
930
1210
100
100
30
130
130
130
130
130
280
280
Ներկա կանխիկը
150
250
280
410
540
670
800
930
1210
1490
-
Նա կարծում է, որ իր փոփոխական ծախսերը կաճեն մինչև 1300, քանի որ 250 կավելանա հավերի կերի համար և 50 կավելանա իր զարմուհու վարձավճարը՝ հավկիթները առաքելու համար:
-
Նայեք նրա ունեցած կանխիկին: Կունենա՞ Մարիան բավական գումար՝ վարկի բոլոր մարումների համար:
-
Նայեք Մարիայի շահույթներն ու կորուստները: Ուշադրություն դարձրեք, որ նրա շահույթները ցածր են վարկի մարման ընթացքում, սակայն ավելի բարձր են, քան նախկին վարկի ժամանակ:
-
Որքա՞ն կանխիկ կա իմ բիզնեսի համար:
-
Կիրառեք.Այժմ, կանխիկի շրջանառության հաշվետվություն կազմեք ձեր բիզնեսի համար: Գործընկեր գտեք և կանխիկի շրջանառության հաշվետվության աջ մասում կատարեք հետևյալ քայլերը: (Օգնության համար տես 109–17 էջերը:) Ավելի շատ դատարկ ձևաթղթեր կան 118 էջում: Դուք կարող եք արտագրել դա ձեր աշխատանքային նոթատետրի մեջ:
Մտածեք մի արդյունավետ ակտիվի մասին, որը կարող եք ներգրավել ձեր բիզնեսում: Մտածեք, թե որքան ավել եկամուտ և ծախսեր դուք կունենաք:
Եթե դուք չգիտեք, թե ինչ թվեր օգտագործեք կամ չունեք բիզնես, ապա օգնեք մեկին, ով ունի: Սա միայն պարապմունք է:
-
Կարդացեք.Մեր հաջորդ հանդիպումից հետո մենք կխոսենք մեր վարկատուների հետ և կպարզենք, թե ինչպիսին կարող են լինել մեր վարկի մարումները: Այնուհետև մենք կկարողանանք ներառել վարկի մարումները մեր կանխիկի շրջանառության հաշվետվությունում:
-
Քննարկեք.Առկա կանխիկի մասին գիտելիքն ինչպե՞ս կօգնի ձեզ որոշումներ կայացնել ձեր բիզնեսի մասին: Բացի վարկի մարումներից, ուրիշ ինչպե՞ս կարող է կանխիկի շրջանառությունը օգնել ձեզ՝ ձեր բիզնեսը մեծացնելու հարցում:
Ձեր կանխիկի շրջանառության հաշվետվությունը
-
Օգտագործելով ձեր եկամտի հաշվետվությունները գրեք անցյալ երկու ամիսների ձեր եկամուտներն ու ծախսերը:
-
Գրեք, թե ձեր կարծիքով ինչպիսին կլինի հաջորդ վեց ամիսների ձեր եկամուտը (նախկին եկամուտը, գումարած նոր ակտիվներից ստացվածը):
-
Գրեք, թե ձեր կարծիքով ինչպիսին կլինեն ձեր ծախսերը հաջորդ վեց ամիսների համար (նախկին ծախսերը, գումարած նոր ակտիվների ծախսերը):
-
Դուք կգրեք ձեր վարկի մարումներն այստեղ, սակայն եթե դրանք չգիտեք դեռ, այս տողն առայժմ դատարկ թողեք:
2 ամիս առաջ
Անցյալ ամիս
Այս ամիս
Հաջորդ ամիս
Ամիս 3
Ամիս 4
Ամիս 5
Ամիս 6
Եկամուտ
Ֆիքսված ծախսեր
Վարկի մարում
Փոփոխական ծախսեր
Շահույթ (կամ կորուստ)
Նախնական կանխիկը
Ներկա կանխիկը
-
Հաշվարկեք ձեր շահույթը և կորուստը՝ հանելով ծախսերը եկամտից:
-
Որպեսզի իմանաք, թե որքան առկա գումար դուք ունեք, ավելացրեք ձեր շահույթը (կամ հանեք ձեր կորուստը) նախնական կանխիկից:
-
Երբ պարզեք ձեր վարկի մարումների չափը դուք կարող եք օգտագործել այս կանխիկի շրջանառությունը՝ տեսնելու, թե արդյո՞ք բավական գումար ունեք ձեր վարկի բոլոր մարումներն անելու համար:
-
Վեց ամսվա կանխիկի շրջանառության հաշվետվություններ
Կազմեք ձեր բիզնեսի ներկա վիճակն արտացոլող կանխիկի շրջանառության հաշվետվությունը: Օգնության համար տես 109–17 էջերը:
ԿԱՆԽԻԿԻ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅՈւՆ #1. ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
2 ամիս առաջ |
Անցյալ ամիս |
Այս ամիս |
Հաջորդ ամիս |
Ամիս 3 |
Ամիս 4 |
Ամիս 5 |
Ամիս 6 | |
Ընդհանուր եկամուտ | ||||||||
Ֆիքսված ծախսեր | ||||||||
Վարկի մարումներ | ||||||||
Փոփոխական ծախսեր | ||||||||
Ընդհանուր շահույթ/կորուստ | ||||||||
Նախնական կանխիկը | ||||||||
Ներկա կանխիկը |
Հաջորդիվ կազմեք կանխիկի շրջանառության հաշվետվություն, որը ներառում է նոր ակտիվ ձեռք բերելու տարբերակը:
ԿԱՆԽԻԿԻ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅՈւՆ #2. ՆՈՐ ԱԿՏԻՎ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
2 ամիս առաջ |
Անցյալ ամիս |
Այս ամիս |
Հաջորդ ամիս |
Ամիս 3 |
Ամիս 4 |
Ամիս 5 |
Ամիս 6 | |
Ընդհանուր եկամուտ | ||||||||
Ֆիքսված ծախսեր | ||||||||
Վարկի մարումներ | ||||||||
Փոփոխական ծախսեր | ||||||||
Ընդհանուր շահույթ/կորուստ | ||||||||
Նախնական կանխիկը | ||||||||
Ներկա կանխիկը |