Նախորդ հրատարակություններ
Միջոցներ


Միջոցներ

Ես չգիտե՜մ:

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

Մաս 1

ՄԱՔՍՎԵԼ. Դանիել, ես եկել եմ, որ ստանամ իմ հասանելիք գումարը, որն աշխատել եմ անցյալ չորեքշաբթի:

ԴԱՆԻԵԼ. Չէի՞ վճարել արդեն: Վստահ եմ, վճարել եմ քեզ:

ՄԱՔՍՎԵԼ. Ոչ, չես վճարել: Երբ աշխատում էի մի ուրիշ տղայի համար, նա միշտ գրի էր առնում: Ունե՞ս ինձ վճարելու գրանցումը:

ԴԱՆԻԵԼ. Ոչ, բայց իմ հիշելով վճարել եմ:

ՄԱՔՍՎԵԼ. Ինչպե՞ս ես իմանալու, եթե գրի չես առնում:

ԴԱՆԻԵԼ. Կարծեմ: … Ես չգիտե՜մ:

Մաս 2

ՋԵՅՄՍ. Դանիել, ուրախ եմ տեսնել քեզ: Ինչպե՞ս է գործը:

ԴԱՆԻԵԼ. Զբաղված եմ:

ՋԵՅՄՍ. Զբաղված լինելը լավ է: Շահութաբեր է:

ԴԱՆԻԵԼ. Այո … գուցե:

ՋԵՅՄՍ. Գուցե՞: Ի՞նչ նկատի ունես:

ԴԱՆԻԵԼ. Դե, ես գրանցումներ չեմ պահում իրականում: Զբաղված եմ կահույք պատրաստելով: Գլխումս եմ պահում դա և հուսով եմ ամեն ինչ լավ կլինի:

ՋԵՅՄՍ. Իսկապե՞ս: Դու չես գրում քո եկամուտն ու ծախսերը և չես հաշվում քո շահո՞ւյթը կամ կորո՞ւստը:

ԴԱՆԻԵԼ. Ոչ, ես հաշվապահ չեմ: Ես կահույք եմ պատրաստում:

ՋԵՅՄՍ. Յուրաքանչյուր գործատեր պետք է գրանցումներ պահի: Դա միակ եղանակն է, որով կարելի է իմանալ՝ արդյոք քո բիզնեսը լավ է ընթանում, թե՝ ոչ: Լավ, ես նորից կհարցնեմ: Դու շահույթո՞վ ես աշխատում:

ԴԱՆԻԵԼ. Ըմմմ… Ես չգիտե՜մ:

ՋԵՅՄՍ. Դու այս ամիս ավելի քի՞չ, թե ավելի շատ գումար ես վաստակել նախորդ ամսվա համեմատ:

ԴԱՆԻԵԼ. Ես չգիտե՜մ:

ՋԵՅՄՍ. Խնդրում եմ, հետևիր իմ խորհրդին և պահիր գրանցումները, որ իմանաս:

Վերադարձ էջ 48

Մեկ շաբաթ Դանիելի կահույքի բիզնեսում

Կարդացեք.Կարդացեք հետևյալ օրինակը Դանիելի կահույքի բիզնեսի մասին:

Որոշ հետազոտություն անելուց հետո՝ մրցակիցների և հաճախորդների հետ զրուցելուց հետո, Դանիելը սովորեց. (1) մարդիկ չեն սիրում մետաղյա կահույք, որովհետև այն տաքանում է ամռանը, (2) մետաղյա կահույքը դժվար է պատրաստել, (3) մետաղից պարագաներն ավելի թանկ են, քան փայտից: Նա որոշեց մետաղյա կահույքի փոխարեն վաճառել փայտյա կահույք:

Նրա հաճախորդները սիրում են դա: Նա մեծաքանակ փայտյա կահույք է վաճառում և թվում է, թե բիզնեսը լավ է ընթանում:

Վերադարձ էջ 49

Հղումներ