Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-brown

Ինչպե՞ս նկարագրեմ իմ բիզնեսը։

Կարդացեք.notebook iconԱյսօր մենք կանենք մեր բիզնեսի ներկայացումը: Երբ մենք նկարագրում ենք մեր բիզնեսն ուրիշներին, մենք բաներ ենք սովորում դրա մասին, որոնք կօգնեն մեզ բարելավել այն: Եթե ներկայացումների ժամանակ գաղափարներ ծնվեն մեզ մոտ, եկեք գրենք դրանք մեր բիզնեսի նոթատետրներում:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ինչպե՞ս բացատրեմ իմ բիզնեսն ուրիշներին:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես մտքեր կվերցնեմ ուրիշներից՝ իմ բիզնեսը մեծացնելու վերաբերյալ:

Ժամանակ.Ֆիքսեք ժամանակաչափը երեք րոպեով՝ ներկայացում անցկացնող յուրաքանչյուր անձի համար: Երբ մեկ րոպե մնա, տեղյակ պահեք ներկայացնողին:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը ամեն օր մի բան բարելավում են:

Կարդացեք.Այժմ մենք կունենանք առաջին ներկայացումը: Ո՞վ է ցանկանում գնալ առաջինը։ Հիշեք, դուք երեք րոպե ունեք ներկայացումն անցկացնելու համար և ևս երկու րոպե՝ քննարկման համար:

Կարդացեք.Հետևեք հաջորդ էջի հրահանգներին:

ԻՄ ԲԻԶՆԵՍԸ ԵՐԵՔ ՐՈՊԵՈւՄ. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

Մաս 1

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք ձեր բիզնեսը:

Մաս 2

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք, թե ինչպես հետևյալ հարցերից մեկին պատասխանելը մեծապես բարելավեց ձեր բիզնեսը:

1. Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել:

2. Ինչպե՞ս եմ ես վաճառում:

3. Ինչպե՞ս եմ վերահսկում ծախսերը:

4. Ինչպե՞ս եմ մեծացնում շահույթը:

5. Ինչպե՞ս եմ կառավարում իմ բիզնեսը։

Մաս 3

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք մի եղանակ, թե ինչ կանեք, որ շարունակեք բարելավել ձեր բիզնեսը:

Ժամանակ.Այժմ, ժամանակաչափով ֆիքսեք 2 րոպե՝ քննարկման համար:

Քննարկեք.Միմյանց հարցեր տվեք: Խորհրդակցեք միասին: Օգնեք բարելավել խմբի այս անդամի բիզնեսը:

Կարդացեք.Ապա, կրկնեք այս քայլերը խմբի յուրաքանչյուր անդամի համար, մինչև որ բոլորը ներկայանան:

Ի՞նչ ես սովորեցի:

Քննարկեք.Հաջողակ բիզնեսի սեփականատերերը շարունակ սովորում են: Ի՞նչ դուք սովորեցիք խմբի մյուս անդամներից, որը կօգնի բարելավել ձեր բիզնեսը:

business map iconՀաջողակ բիզնեսի սեփականատերերը շարունակ սովորում են:

Կարդացեք.Մեր հաջորդ վեց հանդիպումների ընթացքում մենք կսովորենք, թե ինչպես մեծացնել մեր բիզնեսը: Մեր հաջորդ հանդիպման համար հարկավոր է բերել բիզնեսի եկամտի ու ծախսերի մատյանը և եկամտի հաշվետվությունը անցյալ երկու շաբաթների համար:

Եթե դեռ բիզնես չենք սկսել, մենք կօգնենք մյուսներին իրենց եկամտի ու ծախսերի մատյանի և եկամտի հաշվետվության վրա աշխատելիս: Սա լավ պրակտիկա կլինի մեզ համար:

Դիտեք.Տեսեք, թե ինչպես Ֆելիքսը բարելավեց իր բիզնեսը օգտագործելով ինքնապահովման սկզբունքները: Դիտեք «Ֆելիքս. Սառնարանի պահեստամասեր»: (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):

Արդյո՞ք դառնում եմ ավելի ինքնապահով:

Կարդացեք.Մեր նպատակը ինքնապահով լինելն է, և աշխարհիկ, և հոգևոր առումով: Այդ նպատակի մասն է՝ դարձնել մեր բիզնեսը հաջողակ:

Քննարկեք.Ի՞նչ փոփոխություններ եք տեսել ձեր կյանքում՝ պարապելով և ուսուցանելով Իմ Հիմքը սկզբունքը:

My Path to Self-Reliance cover
Կիրառեք.

Բացեք ձեր Իմ ուղին դեպի ինքնապահովումը բուկլետը վերջում գտնվող՝ ինքնապահովման գնահատման մաքուր էջը: Լրացրեք քայլ առ քայլ:

Երբ ավարտեք երեք րոպե տրամադրեք՝ խորհելու հետևյալի մասին.

Արդյո՞ք այժմ ավելի քաջատեղյակ եք ձեր ծախսերից: Կարո՞ղ եք այժմ հարցերից շատերին պատասխանել ՝ «հաճախ» կամ «միշտ»: Արդյո՞ք այժմ ավելի վստահ եք այն գումարի հարցում, որը սահմանել եք որպես ձեր ինքնապահովման եկամուտ: Արդյո՞ք ավելի մոտ եք ձեր ինքնապահովման եկամտին հասնելուն: Ի՞նչ կարող եք անել՝ բարելավելու համար: