Նախորդ հրատարակություններ
Միջոցներ


Միջոցներ

Մի՛ սպանեք հավերին. Մաս I

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՏԵՍԱՐԱՆ. Մարիան մի քանի հավ է պահում և կարողանում է հոգալ իր ընտանիքի կարիքները հավկիթներ վաճառելով տեղական խանութներին և ռեստորաններին: Մատեոն՝ Մարիայի եղբայրն է նրան այցելում:

ՄԱՏԵՈ. Մարիա:

ՄԱՐԻԱ. Բարև, Մատեո: Ինչպե՞ս ես:

ՄԱՏԵՈ. Լավ եմ: Օ՛հ: Մի տե՛ս այս հավկիթները: Քո բիզնեսը լավ է ընթանում:

ՄԱՐԻԱ. Այո: Եվ ես երախտապարտ եմ դրա համար: Ես օգտագործել եմ այն բաները, որոնք սովորել եմ մեր ինքնապահովման խմբում: Ես պահել եմ իմ բոլոր պարտավորությունները և դա աշխատում է: Տերն իսկապես օրհնում է մեզ: Ամբողջ քրտնաջան աշխատանքը իր արդյունքն է տալիս:

ՄԱՏԵՈ. Դա հրաշալի է: Գուցե ես էլ միանամ խմբին: Ամեն դեպքում, ես նույնպես ունեմ լավ նորություններ: Ես բնակարան եմ գտել ընտանիքիս համար: Մենք վերջապես կունենանք հոսող ջուր և պատուհան: Վատն այն է, որ այս պահին բավական գումար չունեմ: Ինձ 1000 է պետք, որ կարողանամ տեղափոխվել: Ես չեմ ուզում այդ տեղը կորցնել, Մարիա: Այն կատարյալ է մեզ համար: Կօգնե՞ս ինձ:

ՄԱՐԻԱ. Մատեո, ես ցանկանում եմ օգնել քեզ, և միգուցե կարողանամ տալ այդ 1000-ը, սակայն պետք է վաճառեմ իմ հավերին:

Վերադարձ էջ 66

Մի՛ սպանեք հավերին. Մաս II

Հերթով կարդացեք հետևյալ պարբերությունները:

Պատկերացրեք, թե դուք աշխատում եք մի հյուրանոցում: Կարո՞ղ եք գումար վերցնել հյուրանոցից, երբ ցանկանաք: Կարո՞ղ է ձեր եղբայրը գումար վերցնել, հենց որ դրա կարիքն ունենա: Նրանք նրան հավանաբար բանտ կտանեն:

Այժմ մտածեք ձեր բիզնեսի մասին: Ձեր բիզնեսը կարիք ունի աճելու և բարգավաճելու այնպես, որ դուք կարողանաք պահել ինքնապահով լինելու պատվիրանը: Ձեր բիզնեսը մի գործիք է, որը Տերն օգտագործում է ձեզ օրհնելու համար: Եթե այն հաջողակ է, դուք կկարողանաք օրհնել շատ ուրիշների: Եվ ինչպե՞ս եք դուք պաշտպանում ձեր բիզնեսը, օգնելով, որ այն կայանա: Կարո՞ղ եք գումար վերցնել բիզնեսից ցանկացած ժամանակ, անձնական կարիքների համար: Իսկ ձեր եղբա՞յրը կամ բարեկա՞մը:

Ահա բանալին. դուք և ձեր բիզնեսը տարբեր եք: Պետք է առանձին տեղեր լինեն՝ բիզնեսի և անձնական գումարները պահելու համար: Դուք կարող եք օգտագործել առանձին արկղներ կամ առանձին բանկային հաշիվներ: Դուք նաև պետք է առանձին գրանցումներ պահեք բիզնեսի և անձնական գումարների համար. առանձին տեղեր և առանձին գրանցումներ:

Բայց հետո, ինչպե՞ս եք բիզնեսից գումար հատկացնելու ձեր ընտանիքի համար:

Լավ, ինչպե՞ս դա կլիներ, եթե աշխատեիք մեկ ուրիշի համար: Այդ անձը կամ բիզնեսը կվճարեր ձեզ աշխատավարձ, այդպես չէ՞: Կամ, եթե դուք վաճառքի ներկայացուցիչ լինեիք, ապա բիզնեսից տոկոսներ կամ պարգևատրում կստանայիք: Ձեր աշխատավարձը կամ պարգևատրումը կլիներ ձեր եկամուտը. և դուք տասանորդ կվճարեիք այդ եկամտից: Հետո, դուք կարող էիք ծախսել մնացածը ձեր անձնական կարիքների համար, ինչպիսիք են սնունդը և հագուստը, կամ նույնիսկ ձեր եղբորն օգնելը:

Որպես գործատեր դուք ձեզ աշխատավարձ պետք է վճարեք. մի որոշակի գումար՝ ամեն շաբաթ, օրինակ: Եթե բավական գումար չկա ձեր բիզնեսում կանոնավոր աշխատավարձ վճարելու համար, դուք կարող եք ձեզ պարգևատրում վճարել՝ վաճառքից տոկոսներ: Երկու դեպքերում էլ աշխատավարձը կամ տոկոսները դառնում են ձեր անձնական եկամուտը: Դուք վճարում եք տասանորդը այս եկամտից: Այնուհետև դուք կարող եք օգտագործել մնացածը սննդի, վարձավճարի, դեղորայքի և խնայողությունների համար:

Այս պարզ քայլը՝ ձեր բիզնեսի և անձնական գումարների առանձնացումը, կպաշտպանի և՛ ձեզ, և՛ ձեր բիզնեսը: Ձեր բիզնեսը կարող է աճել և կայանալ: Եվ դուք կիմանաք, թե ձեր անձնական հաշվից որ գումարը կարող եք օգտագործել և կիսվել:

Վերադարձ էջ 67

Մի՛ սպանեք հավերին. Մաս III

Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.

ՄԱՐԻԱ. Մատեո, եթե ես վաճառեմ իմ բոլոր հավերը, դու գիտես չէ՞, ինչ կլինի իմ բիզնեսի հետ: Ես այլևս հավկիթներ չեմ ունենա, որ վաճառեմ: Հետո իմ բիզնեսը կփակվի: Եվ ես հետո ինչպե՞ս կերակրեմ իմ ընտանիքը: Կներես: Հուսով եմ, դու կարող ես հասկանալ, որ ես չեմ կարող գումար վերցնել բիզնեսից, երբ ցանկանամ: Ես միայն վճարում եմ ինձ կանոնավոր աշխատավարձ: Մնացած գումարը բիզնեսը պահելու համար է, օգնելու, որ այն աճի, որպեսզի մենք ինքնապահով դառնանք: Դառնալով ինքնապահով, մենք կարող ենք օրհնել մյուսներին:

ՄԱՏԵՈ. Հասկանում եմ:

ՄԱՐԻԱ. Ամեն դեպքում, իմ անձնական խնայողություններում ես 200 ունեմ, որ կարող եմ տալ քեզ, եթե դա կօգնի:

ՄԱՏԵՈ. Իրականում, դա շատ կօգնի: Շնորհակալություն, Մարիա:

ՄԱՐԻԱ. Խնդրեմ: Ուրախ եմ, որ կարողացա մի քիչ օգնել:

Վերադարձ էջ 67

Ձեր ջրի բիզնեսը. Պատասխան բանալի

Վերադարձ էջ 70

Հղումներ