Միջոցներ Հեծանի՞վ, թե հավեր: Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը. ՆԱՈՄԻ. Բարև, Մարիա: Ինչպե՞ս է քո գործը: Մեծանո՞ւմ է: ՄԱՐԻԱ. Գործերը լավ են, բայց ես շատ հոգնած եմ: Ես շատ եմ աշխատում, բայց բավական գումար չեմ վաստակում: ՆԱՈՄԻ. Երևում է քեզ ավելի շատ արդյունավետ ակտիվներ են պետք։ ՄԱՐԻԱ. Ի՞նչ է արդյունավետ ակտիվը: ՆԱՈՄԻ. Բաներ, որոնք օգնում են քո բիզնեսին ավելի շատ գումար վաստակել: ՄԱՐԻԱ. Օհ, ինձ դուր է գալիս դա: Ես կցանկանայի ավելի շատ արդյունավետ ակտիվներ ունենալ … բայց սպասիր, ես չեմ կարծում, որ որևէ մեկն ունեմ այժմ: ՆԱՈՄԻ. Վստահ եմ՝ ունես: Քո հավերը արդյունավետ ակտիվներ են։ Ավելի շատ գումար չէի՞ր աշխատի, եթե ավելի շատ հավեր ունենայիր: ՄԱՐԻԱ. Այո, կաշխատեի: Ես պետք է հավեր գնեմ: ՆԱՈՄԻ. Է՞լ ինչը կհեշտացներ քո գործը: ՄԱՐԻԱ. Հրաշալի կլիներ մի հեծանիվ ունենալ՝ հավկիթների առաքման և հավերի կերը բերելու համար: Իմ ոտքերը շատ են հոգնում քայլելուց: ՆԱՈՄԻ. Լավ, միգուցե պետք է հեծանիվ գնես: Եթե հեծանիվ ունենայիր, ավելի շատ գումար կաշխատեի՞ր: ՄԱՐԻԱ. Այո, եթե հեծանիվ ունենայի առաքումն ավելի արագ կկատարեի: Ավելի շատ ժամանակ կունենայի վաճառելու համար: Բայց հեծանիվ ձեռք բերեմ, թե՞ լրացուցիչ հավեր: ՆԱՈՄԻ. Ո՞րն է ավելի առաջնահերթ քո բիզնեսի համար այս պահին: Հեծանի՞վը, թե՝ հավերը: ՄԱՐԻԱ. Ես չգիտեմ: Իսկ ինչպե՞ս իմանամ: Վերադարձ էջ 94 Զգույշ եղեք ֆիքսված ծախսերի հետ Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը. ՄԱՐԻԱ. Նաոմի, ես կարծում եմ, որ արդյունավետ ակտիվները կնպաստեն, որ իմ բիզնեսն ավելի շատ գումար ստանա: Բայց ես անհանգաստացած եմ ծախսերի համար: ՆԱՈՄԻ. Լավ, Մարիա, դու միշտ պետք է փորձես նվազեցնել ծախսերը: ՄԱՐԻԱ. Ինչպե՞ս իմանամ, թե որքան կլինեն իմ ծախսերը: Նրանք այնքան փոփոխական են: ՆԱՈՄԻ. Նախ, դու պետք է առանձնացնես ֆիքսված և փոփոխական ծախսերը: ՄԱՐԻԱ. Օհ, ես չգիտեմ, թե դա ինչ է նշանակում: ՆԱՈՄԻ. Թույլ տուր այսպես բացատրեմ: Դու ճանաչու՞մ ես Դանիելին: ՄԱՐԻԱ. Այն տղան, որ կահո՞ւյք է վաճառում: ՆԱՈՄԻ. Այո: Երբ Դանիելը վաճառքի աթոռ է պատրաստում, ինչ ես կարծում, նա վճարո՞ւմ է մատակարարին փայտի համար, որով պետք է աթոռը պատրաստի: ՄԱՐԻԱ. Այո: ՆԱՈՄԻ. Ճիշտ է: Դանիելը սպասում է մինչև որ պատվեր կունենա, հետո նոր գնում է փայտը: Եթե Դանիելը այս ամիս մեկ աթոռ վաճառի, ապա նա վճարում է մեկ աթոռի համար նախատեսված փայտի համար: Եթե նա տաս աթոռ վաճառի հաջորդ ամիս, ապա նա կվճարի տասն անգամ ավել՝ փայտի համար: ՄԱՐԻԱ. Բայց դա նորմալ է, քանի որ նա տասն անգամ ավել աթոռ կվաճառի: ՆԱՈՄԻ. Շատ ճիշտ ես: Դանիելի փայտի ծախսը փոփոխական ծախս է: Այն բարձրանում կամ իջնում է, կախված նրանից, թե որքան է նա վաճառում: Հետո, Դանիելը վճարում է իր խանութի վարձակալության վճարը: Ենթադրենք, նրա վարձավճարը ամսական 1000 է: Որքա՞ն վարձավճար է նա վճարում, եթե վաճառում է տասը աթոռ: ՄԱՐԻԱ. 1000, իհարկե: ՆԱՈՄԻ. Որքա՞ն է նա վճարում, եթե վաճառում է մեկ աթոռ: ՄԱՐԻԱ. Կրկին 1000: Այն չի փոխվում: ՆԱՈՄԻ. Ճիշտ է: Դանիելի վարձավճարը ֆիքսված ծախս է: Տարբերություն չկա, թե որքան շատ, կամ քիչ է նա վաճառում: Նա պետք է վճարի: ՄԱՐԻԱ. Օհ, չեմ կարծում, որ սիրում եմ ֆիքսված ծախսերը: ՆԱՈՄԻ. Մենք ուղղակի պիտի զգույշ լինենք ֆիսված ծախսերի հետ: Դրանք կարող են օգտակար լինել, եթե արդյունավետ ակտիվների համար են։ ՄԱՐԻԱ. Եվ մենք պետք է բավական վաճառք ունենանք, որ վճարենք դրանց համար: ՆԱՈՄԻ. Ճի՜շտ ես: ՄԱՐԻԱ. Նաոմի, կարո՞ղ ես օգնել ինձ, որ իմանամ, թե իմ ծախսերից որոնք են ֆիքսված, իսկ որոնք՝ փոփոխական: Վերադարձ էջ 98 Հղումներ Ստեղծել գրառում