Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-orange

Ի՞նչը կօգնի, որ իմ բիզնեսն ավելի շատ գումար վաստակի:

Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:

Դիտեք.«Հեծանի՞վ, թե հավեր»: (Չկա տեսանյո՞ւթ: Տես գրությունը՝ էջ 102):

Կարդացեք.Ակտիվը մի բան է, որ բիզնեսին է պատկանում և արժեքավոր է: Դուք կարող եք գնել և վաճառել ակտիվները: Օրինակ, Մարիան կարող է աթոռ գնել, որի վրա կնստի հավկիթները վաճառելու ժամանակ և նա կարող է վաճառել հավ: Սրանք ակտիվներ են:

Արդյունավետ ակտիվը փող է բերում բիզնեսին: Մարիայի հավերը արդյունավետ ակտիվներ են, քանի որ դրանք հավկիթներ են ածում, որոնք Մարիան փողով վաճառում է: Աթոռը ակտիվ է, բայց ոչ արդյունավետ: Այն փող չի բերում:

Քննարկեք.Հաջողակ ձեռնարկատերերը օգտագործում են արդյունավետ ակտիվները՝ իրենց բիզնեսը մեծացնելու համար: Ի՞նչ առումով են կարի մեքենան կամ հեծանիվը արդյունավետ ակտիվներ:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը օգտագործում են արդյունավետ ակտիվները՝ իրենց բիզնեսը մեծացնելու համար:

Կիրառեք.Ընտրեք մի գործընկեր: Թվարկեք այն արդյունավետ ակտիվները, որոնք արդեն կան ձեր բիզնեսում.

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ինչպե՞ս եմ օգտագործում արդյունավետ ակտիվները՝ իմ գործը մեծացնելու համար:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես ուշադրություն կդարձնեմ իմ ունեցած ակտիվների վրա և կմտածեմ, թե ինչպես դրանք ավելի արդյունավետ դարձնեմ: Ես կհայտնաբերեմ և առաջնահերթ կդարձնեմ մյուս ակտիվները, որոնց կարիքը ես ունեմ:

Ինչպե՞ս կարող եմ իմ ակտիվները ավելի արդյունավետ դարձնել:

Կարդացեք.Կարդացեք աջում գտնվող սուրբ գրությունը։ Մենք պետք է խելամիտ օգտագործենք ակտիվները: Մենք հոգ ենք տանում մեր ակտիվների համար, որպեսզի նրանք ավելի արդյունավետ լինեն:

Քննարկեք.Ի՞նչ կպատահեր Մարիայի բիզնեսի հետ, եթե նա լավ չխնամեր իր արդյունավետ ակտիվները (իր հավերին):

Կիրառեք.Այժմ նայեք այս բիզնեսի ակտիվները: Հետևյալներից որո՞նք են ներկա պահին արդյունավետ ակտիվներ:

կարի մեքենա

ԿԱՐԻ ՄԵՔԵՆԱ

Գլորիան շատ վերնաշապիկներ է կարում այսօր:

հեծանիվ

ԿՈՏՐՎԱԾ ՀԵԾԱՆԻՎ

Դեյվիդը հույս ունի նորոգել իր հեծանիվը և շուտով օգտագործել այն:

հավեր

ՁՈՒ ՉԱԾՈՂ ՀԱՎ

Մարիան սպասում է, թե երբ է իր հավը սկսելու ձու ածել:

Կարդացեք.Մենք պետք է օգտագործենք մեր ակտիվները որքան հնարավոր է արդյունավետ կերպով: Կարդացեք իմաստուն տնտեսի մասին հետևյալ օրինակը:

Քննարկեք.Արդյո՞ք որպես լավ տնտես վարվեց Գլորիան իր արդյունավետ ակտիվի հետ: Ինչպե՞ս կարող եք դուք ձեր ակտիվները ավելի արդյունավետ դարձնել:

Ինչպե՞ս ձեռք բերեմ արդյունավետ ակտիվներ։

Կիրառեք.Մտածեք, թե ինչ ակտիվներ կարող եք ձեռք բերել, որոնք կմեծացնեն ձեր բիզնեսը: Թվարկեք դրանք ստորև:

ԱԿՏԻՎՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

ԻՄ ՈՒՆԵՑԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԸ

ՆՈՐ ԱԿՏԻՎՆԵՐ, ՈՐՈՆՔ ԿՕԳՆԵՆ ՄԵԾԱՑՆԵԼ ԻՄ ԲԻԶՆԵՍԸ

Գործիք/Մեքենա

Փոխադրամիջոց

Շինություն

Կենդանի

Այլ

Կիրառեք.Խումբ կազմեք ուրիշ երկու մարդկանց հետ: Քննարկեք, թե ինչպե՞ս այս ակտիվները կօգնեն մեծացնել ձեր բիզնեսը:

Կիրառեք.Ինչպե՞ս կարող եք ձեռք բերել այն ակտիվները, որոնք թվարկեցիք նախորդ էջին: Ստորև տրված ցուցակում նկարագրվում է, թե ինչպես են գործարար մարդիկ նոր ակտիվներ ձեռք բերում: Բաժանվեք երեք հոգանոց խմբերի և քննարկեք յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու թերությունները: Թվարկեք դրանք ստորև:

ԱԿՏԻՎՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՂԱՆԱԿՆԵՐ

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խնայել ակտիվ գնելու համար

Գտնել գործընկեր, որն ակտիվ ունի

Ակտիվը վարձակալել

Ակտիվը պարտքով վերցնել

Վարկ վերցնել ակտիվ գնելու համար

Այլ

Կիրառեք.Այժմ փոքր խմբի հետ քննարկեք հետևյալը.

Ո՞ր ակտիվը ամենաարդյունավետը կլինի ձեր բիզնեսի համար այս պահին: Որքա՞ն գումար կվաստակեք դրա օգնությամբ: Որքանո՞վ հեշտ կլինի ձեռք բերել դա: Ի՞նչ եղանակներով կարող եք վճարում անել այդ նոր ակտիվի համար:

Դիտեք.Դիտեք հաջողակ մի պատմություն. «Սյուզի. Ավտոբուսի մասնավոր դպրոց», տեսնելու, թե ինչպես բարելավեց իր բիզնեսը Սյուզին և թե ինչպես է նա ծրագրում արդյունավետ ակտիվ գնել: (Չկա տեսանյո՞ւթ: Անցեք հաջորդ էջին:)

Ինչպե՞ս վերահսկեմ ծախսերը:

Կարդացեք.Արդյունավետ ակտիվները օգնում են իմ բիզնեսին գումար վաստակել: Մեր բիզնեսը մեծացնելու համար մենք նաև պետք է վերահսկենք ծախսերը: Բայց ոչ բոլոր ծախսերն են նույնը:

Դիտեք.«Զգույշ եղեք ֆիքսված ծախսերի հետ» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 103 էջը:)

Կարդացեք.Փոփոխական ծախսերը մեծանում կամ փոքրանում են վաճառքի հետ:

Ֆիքսված ծախսերը պետք է վճարվեն անկախ նրանից, թե որքան շատ, կամ որքան քիչ ենք մենք վաճառել:

Հաջողակ ձեռնարկատերերը ֆիքսված ծախսերը միայն այն դեպքում են վերցնում իրենց վրա, երբ գիտեն, որ դրանք կօգնեն բիզնեսին ավելի շատ գումար վաստակել:

Կիրառեք.Տեսեք Դանիելի բիզնեսի ծախսերը: Շրջանակի մեջ վերցրեք ֆիքսված կամ փոփոխական բառը՝ յուրաքանչյուր ծախսի համար:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը ավելացնում են ֆիքսված ծախսերը, երբ դրանք կմեծացնեն շահույթը:

ԴԱՆԻԵԼԻ ԲԻԶՆԵՍԻ ԾԱԽՍԵՐԸ

Խանութի վարձավճարը

Ֆիքսված

Փոփոխական

Փայտ՝ կահույքի համար

Ֆիքսված

Փոփոխական

Առաքման ծախսերը

Ֆիքսված

Փոփոխական

Դանիելի աշխատավարձը

Ֆիքսված

Փոփոխական

Կիրառեք.Թվարկեք ձեր սեփական բիզնեսի ծախսերը: Շրջանակի մեջ վերցրեք փոփոխական կամ ֆիքսված բառը՝ յուրաքանչյուր ծախսի համար:

ԻՄ ԲԻԶՆԵՍԻ ԾԱԽՍԵՐԸ

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Ֆիքսված

Փոփոխական

Կարդացեք.Շաբաթվա ընթացքում մենք կարձանագրենք մեր եկամուտն ու ծախսերը, ցույց տալով, թե որոնք են ֆիքսված և որոնք՝ փոփոխական, և հաջորդ հանդիպմանը մենք կբերենք մեր եկամտի հաշվետվությունները: