Նախորդ հրատարակություններ
Վարողների համար


Վարողների համար

Հանդիպման օրը.

  • Նամակ գրեք կամ զանգեք խմբի բոլոր անդամներին: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ և զեկուցել իրենց պարտավորությունների մասին:

  • Պատրաստեք ժողովի նյութերը:

30 րոպե հանդիպումից առաջ.

  • Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:

  • Հետևյալ պարտավորությունների աղյուսակը գծեք գրատախտակին՝ ձեր խմբի մարդկանց անուններով (տես ստորև տրված աղյուսակը):

    Խմբի անդամի անունը

    Խոսել եմ առնվազն հինգ վարկատուների հետ (Գրեք #)

    Օգտագործել եմ դրամաշրջանառության հաշվետվությունները գնահատելու համար վարկի տարբերակները (Այո/Ոչ)

    Օգտագործել եմ չորս ճիշտ գործոնների ստուգաթերթիկը (Այո/Ոչ)

    Կատարել եմ շաբաթվա բիզնես նպատակը (Այո/Ոչ)

    Պարապել եմ Հիմքը սկզբունքը և ուսուցանել եմ այն ընտանիքիս (Այո/Ոչ)

    Ավելացրել եմ խնայողություններիս (Այո/Ոչ)

    Զեկուցել եմ գործընկերոջս (Այո/Ոչ)

    Գլորիա

    4

    Y

    Y

    Y

    Y

    Y

    Y

10 րոպե հանդիպումից առաջ.

  • Երբ ուսանողները ժամանեն, ջերմորեն ողջունեք նրանց:

  • (Երբ ուսանողները հավաքվեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակին գծված պարտավորությունների աղյուսակը։ Նաև հիշեցրեք նրանց, որ բացեն 197 էջը և թարմացնեն ատեստավորման նպատակով արվող իրենց առաջադիմությունը: Հարցրեք, թե ո՞վ է մոտենում ատեստավորման պահանջների ավարտին: Ժողովից հետո տեղյակ պահեք ցցի ինքնապահովման հանձնախմբին, թե ով է ավարտում պահանջները:

  • Ընտրեք մեկին, ով կհետևի ժամանակին.

Սկզբի ժամանակը.

  • Խնդրեք մարդկանց անջատել իրենց հեռախոսները և մյուս սարքերը:

  • Ասեք բացող աղոթքը (ցանկության դեպքում՝ նաև երգեք օրհներգ):

  • Ուշացողներին շշուկով ասացեք, որ անջատեն իրենց հեռախոսները և լրացնեն պարտավորությունների աղյուսակը, մինչ խումբը կշարունակի քննարկումը:

  • Ժամանակաչափով 20 րոպե ֆիքսեք՝ Իմ հիմքը առաջադրանքի համար:

  • Լրացրեք սկզբունք 10-ը՝ Իմ Հիմքում: Ապա վերադարձեք այս աշխատատետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: