Վարողների համար
Հանդիպման օրը.
-
Նամակ գրեք կամ զանգեք խմբի բոլոր անդամներին: Հրավիրեք նրանց 10 րոպե շուտ գալ և զեկուցել իրենց պարտավորությունների մասին:
-
Պատրաստեք հանդիպման նյութերը:
30 րոպե ժողովից առաջ.
-
Աթոռները դասավորեք սեղանի շուրջն այնպես, որ բոլորը մոտ լինեն:
-
Հետևյալ պարտավորությունների աղյուսակը գծեք գրատախտակին՝ ձեր խմբի մարդկանց անուններով (տես ստորև տրված օրինակը):
Խմբի անդամի անունը
Խոսել եմ առմվազն հինգ հաճախորդի հետ (Գրեք #)
Փորձարկել եմ առնվազն երկու մարքետինգային գաղափար և հետևել եմ արդյունքներին (Գրեք #)
Փորձել եմ արդյունավետ վաճառք ունենալ առնվազն 10 անգամ (Գրեք #)
Կատարել եմ շաբաթվա բիզնես նպատակը (Այո/Ոչ)
Պարապել եմ Հիմքը սկզբունքը և ուսուցանել եմ այն ընտանիքիս (Այո/Ոչ)
Ավելացրել եմ խնայողություններիս (Այո/Ոչ)
Զեկուցել եմ գործընկերոջս (Այո/Ոչ)
Գլորիա
8
3
15
Y
Y
Y
Y
10 րոպե հանդիպումից առաջ.
-
Երբ ուսանողները ժամանեն, ջերմորեն ողջունեք նրանց:
-
Երբ ուսանողները հավաքվեն, խնդրեք նրանց լրացնել գրատախտակին գծված պարտավորությունների աղյուսակը։ Նաև հիշեցրեք նրանց, որ բացեն 197 էջը և թարմացնեն ատեստավորման նպատակով արվող իրենց առաջադիմությունը: Հարցրեք, թե ո՞վ է մոտենում ատեստավորման պահանջների ավարտին: Հանդիպումից հետո տեղյակ պահեք ցցի ինքնապահովման հանձնախմբին, թե ով է ավարտում պահանջները:
-
Ընտրեք մեկին, ով կհետևի ժամանակին.
Սկզբի ժամանակը.
-
Խնդրեք մարդկանց անջատել իրենց հեռախոսները և մյուս սարքերը:
-
Ասեք բացող աղոթքը (ցանկության դեպքում նաև օրհներգ երգեք):
-
Ուշացողներին շշուկով ասացեք, որ անջատեն իրենց հեռախոսները և լրացնեն պարտավորությունների աղյուսակը, մինչ խումբը շարունակում է քննարկումը:
-
Ժամանակաչափով ֆիքսեք 20 րոպե՝ Իմ Հիմքը սկզբունքի համար:
-
Լրացրեք սկզբունք 11-ը՝ Իմ Հիմքում: Ապա վերադարձեք այս աշխատատետրին և շարունակեք կարդալ հաջորդ էջը: