Սովորել
Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել:
-
Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:
-
Կարդացեք.Ինչպե՞ս ընտրել բիզնեսներ, որոնք կարող են հաջողակ լինել: Եթե արդեն ունենք որևէ բիզնես, ինչպես իմանալ, որ դա է ճիշտը:
Այս դասը կկենտրոնանա Բիզնեսի հաջողության քարտեզի Հաճախորդների բաժնի վրա:
-
Դիտեք.«Փայտիկով բիզնես» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 26 էջը):
-
Քննարկեք.Ի՞նչ սովորեցիք այս տեսանյութից:
-
Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել:
ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես կզրուցեմ ձեռնարկատերերի և հաճախորդների հետ և կընտրեմ մի ապրանք կամ ծառայություն, որը լուծում է հաճախորդների խնդիրները:
Այս հանդիպման մնացած մասում դուք կսովորեք և կկիրառեք հմտություններ, որոնք կօգնեն ձեզ պատասխանել այս հարցին և կատարել այս գործողությունները: Այս տեսանյութը կօգնի ձեզ սկսել՝ տալով ճիշտ հարցեր:
-
Դիտեք.«Ճիշտ բիզնես ընտրելը» (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 28 էջը):
-
Կարդացեք.Եկեք կարդանք այս դիագրամը և կատարենք հաջորդ էջի գործնական աշխատանքը:
Ինչպե՞ս եմ ես ընտրում ճիշտ բիզնես։
-
Կիրառեք.Ի՞նչ տեսակ բիզնես եք դուք նախընտրում. մթերային, հյուրընկալության, առողջապահական, սպասարկման, շինարարության, արտադրության, ծառայությունների կամ ուրիշ:
Օգտագործեք նախորդ էջի դիագրամի չորս հարցերը՝ ձեր տարբերակները նվազեցնելու համար: Ուշադրություն դարձրեք աջում տրվող օրինակներին: Գրեք բիզնեսի մեկ կամ երկու տեսակ, որոնք ձեզ հետաքրքրում են.
Ձեր կողքի նստողի հետ տվեք հետևյալ հարցերը ճշգրիտ կերպով. Գրեք ձեր պատասխանները:
-
Ձեր սեփական բիզնեսի մեջ կամ բիզնեսի որևէ տեսակում, որը ձեզ հետաքրքրում է, ի՞նչ հատուկ հաճախորդի պահանջներ եք դուք տեսնում: Ի՞նչ կգնեն հաճախորդները։
-
Ի՞նչ պահանջներ է բավարարելու ձեր բիզնեսը: Ի՞նչն եք դուք լավ անում, կամ ինչո՞վ եք հետաքրքրված:
-
Ի՞նչ կոնկրետ բիզնես կարող եք դուք հեշտորեն սկսել կամ ինչպե՞ս կարող եք դուք ընդլայնել կամ փոխել ձեր ներկայիս բիզնեսը ավելի շահութաբեր դարձնելու համար: Մտածեք մրցակցության, մատակարարների և անհրաժեշտ գումարի մասին:
-
Ինչպե՞ս ձեր բիզնեսը թույլ կտա ձեզ մեծացնել ձեր եկամուտը և դառնալ ինքնապահով: Որտե՞ղ կարող եք դուք շահույթ ստանալ:
Այժմ, թվարկեք մի քանի հատուկ բիզնեսներ, որոնց մասին կցանկանայիք գիտելիք ձեռք բերել.
-
Ի՞նչ կարող եմ սովորել ձեռնարկատերերից:
-
Կարդացեք.Հիմա, երբ մենք ունենք մի քանի գաղափարներ մեր սեփական բիզնեսի մասին, մենք պատրաստվում ենք անել շուկայի հետազոտություն՝ փորձարկել մեր գաղափարները և իմանալ ավելին: Մենք կհետևենք մարդկանց, կխոսենք հաճախորդների հետ, կխոսենք մրցակիցների հետ, և կփորձենք ապրանքները: Եվ մենք կհայտնաբերենք իրական պահանջարկը:
-
Դիտեք.«Խոսել ձեռնարկատերերի հետ» (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):
-
Կիրառեք.Ձեր կողքի նստողի հետ պարապեք այն հարցերը, որոնք հարցնելու եք ձեռնարկատերերին այս շաբաթ: Մեկդ մյուսին բացատրեք ձեր բիզնեսը կամ այն բիզնեսը, որը ցանկանում եք սկսել: Հերթով ներկայացեք և տվեք միմյանց ստորև տրված հարցերը: Կարծիք հայտնեք մեկդ մյուսի մասին և կրկին փորձեք:
-
Քննարկեք.Երբ բոլոր բաներն առնվազն մեկ անգամ փորձեք, խմբով քննարկեք. երբ դուք դուրս գաք և խոսեք գործարարների հետ, ի՞նչ դուք կհարցնեք նրանց: Այն, ինչ իմացաք, գրեք այստեղ.
-
Կարդացեք.
Ամեն օր այս շաբաթ, երբ խոսեք ձեռնարկատերերի հետ, գրեք այն, ինչ սովորել եք, ձեր աշխատանքային նոթատետրում:
-
Դիտեք.Տեսեք, թե ինչպես են Ջոզեֆն ու Ջոնը սկսել նոր բիզնես: Դիտեք «Ջոզեֆ և Ջոն. Բժշկական ապրանքներ»: (Չկա տեսանյո՞ւթ: Անցեք հաջորդ էջին:)
Ի՞նչ կարող եմ սովորել հաճախորդներից:
-
Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը ամեն օր սովորում են հաճախորդներից: Մենք կարող ենք շատ բան սովորել ուշադիր լինելով մեր հաճախորդներին և զրուցելով նրանց հետ: Նրանք կամ կառուցում են, կամ քանդում մեր բիզնեսը: Եկեք լսենք և սովորենք:
-
Դիտեք.«Խոսել հաճախորդների հետ» (Չկա տեսանյո՞ւթ: Շարունակեք կարդալ):
-
Կիրառեք.Խմբից մեկի հետ պարապեք այն հարցերը, որոնք ուղղելու եք հաճախորդներին այս շաբաթ: Պատկերացրեք, թե նա ձեր հաճախորդն է: Քննարկեք ստորև բերված հարցերից մի քանիսը, որոնք վերաբերում են ձեր բիզնեսին կամ բիզնեսի գաղափարին: Գրառումներ արեք: Այնուհետև փոխվեք դերերով։ Օգտակար կարծիքներ հայտնեք մեկդ մյուսին և պարապեք՝ թերությունները շտկելու ուղղությամբ:
-
Կարդացեք.
Ամեն օր այս շաբաթ, երբ խոսեք հաճախորդների հետ, գրեք այն, ինչ սովորել եք, ձեր աշխատանքային նոթատետրում:
-
Քննարկեք.Ի՞նչ եք հարցնելու հաճախորդներին այս շաբաթ: Գրեք ձեր մտքերն այստեղ կամ ձեր աշխատանքային նոթատետրում.
Ինչպե՞ս եմ օգտագործում շուկայի հետազոտությունը:
-
Կարդացեք.Երբ կատարում ենք շուկայի հետազոտություն, ապա պետք է գնահատենք այն, ինչ սովորում ենք: Եկեք կիրառենք գնահատման գործընթացը:
-
Կիրառեք.Ընտրեք խմբից մեկին, որ միասին աշխատեք: Թռուցիկ նայեք հետևյալ երկու բիզնեսների շահույթը, մրցակցությունը և մատակարարներին:
ՄՐԳԻ ԿՐՊԱԿ
ԳՆԱՀԱՏՈւՄ
Վաճառված գները (միջին օրական)
200
Միավորներ / Ամիս
5000
Վաճառքի գին
5՝ մեկ հատի դիմաց (միջինով)
Վաճառք / Ամիս
25000
Գնելու արժեքը
4՝ մեկ հատի դիմաց (միջինով)
Վաճառք / Ամիս
(20200)
Մրցակցություն
ՄՐԳԻ 6 ԿՐՊԱԿ
ՇԱՀՈւՅԹ
4800
Մատակարարներ
2 մատակարարներ, հեռավոր
ՄԱՆԿԱԿԱՆ ՀԱԳՈւՍՏ
ԳՆԱՀԱՏՈւՄ
Վաճառված ապրանքներ (միջին օրական)
20
Միավորներ / Ամիս
500
Վաճառքի գին
100՝ մեկ ապրանքի դիմաց (միջինով)
Վաճառք / Ամիս
50000
Գնելու արժեքը
80՝ մեկ ապրանքի դիմաց (միջինով)
Արժեքներ / Ամիս
(40000)
Մրցակցություն
Մոտակայքում ոչ մի հատ չկա
ՇԱՀՈւՅԹ
10000
Մատակարարներ
3 մատակարարներ, մոտակայքում
-
Քննարկեք.Ո՞ր բիզնեսը դուք կընտրեք: Ինչո՞ւ:
Այսօրվա մեր քննարկածի շրջանակներում, ինչ այլ հարցեր դուք կտայիք այդ բիզնեսների կամ նրանց հաճախորդների մասին:
-
Կարդացեք.Երբ այս շաբաթն անցնի մենք կպատրաստվենք որոշել, թե որն է լինելու մեր բիզնեսը: Շաբաթվա ընթացքում մենք կվերանայենք այն ամենը, ինչ սովորել ենք և հաջորդ հանդիպմանը կգանք մի բիզնես գաղափարով (կամ նոր բիզնեսի կամ բարելավված առկա բիզնեսի վերաբերյալ): Եթե արդեն ունենք բիզնես, կորոշենք՝ թե արդյո՞ք դա մեր լավագույն տարբերակն է: