Բաժանեք դերերը և բեմադրեք հետևյալը.
ՏԵՍԱՐԱՆ. Երեք հուսալքված մարդիկ նստած են նստարանին, գալիս է չորրորդ մարդը, որ նստի:
ՊԱՏՄՈՂ. Այսպիսով, ո՞րն է հաջողված բիզնեսը: Դա երբ օգնում ես մարդկանց լուծել իրենց խնդիրները: Դա երբ հասկանում ես հաճախորդներին: Եթե մեկը որևէ բանի կարիք ունի և դու օգնում ես լուծել խնդիրը, ապա նա ՎՃԱՐՈՒՄ է քեզ: Եվ դա հիանալի է: Բայց ինչպե՞ս եք հայտնաբերում հաճախորդների կարիքները:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Բարև ձեզ: Գիտեք, ես ուզում եմ մի գործ սկսել: Ձեզանից որևէ մեկը երբևէ բիզնես ունեցե՞լ է։
ՄՅՈՒՍ ՄԱՐԴԻԿ. «Այո»: «Այո»: «Այո»:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Օհ, ինչ լավ է: Ի՞նչ բիզնես եք ունեցել:
1-ԻՆ ՄԱՐԴԸ. Դե, տեսեք, ես սիրում եմ չղջիկներին և վաճառում եմ նրանց փայտից կախած: Դրանք տնային կենդանու տեսակ են, գիտեք: Սկսել եմ սիրել նրանց: Ճանճերով կերակրել:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Իսկապե՞ս:
1-ԻՆ ՄԱՐԴԸ. Այո:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Ինչպե՞ս են գործերն ընթանում:
1-ԻՆ ՄԱՐԴԸ. Դեհ, ոչ այնքան լավ: Մարդիկ կարծես չեն հասկանում: Հետո՝ դրանք կծում են երբեմն:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Լավ, իսկ դո՞ւք ինչ կասեք:
2-ՐԴ ՄԱՐԴԸ. Դե ես ուտելիք պատրաստելուց շատ լավ եմ:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Պատրաստելու՞ց:
2-ՐԴ ՄԱՐԴԸ. Այո: Ես գտել եմ փայտի վրա պատրաստվող կարագի այս բաղադրատոմսը:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Ինչպե՞ս թե փայտի:
2-ՐԴ ՄԱՐԴԸ. Այո: Սառը վիճակում փաթաթվում է տորտիլա բլիթի մեջ: Ես իրոք դա լավ եմ պատրաստում:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Ինչպե՞ս է վաճառվում:
2-ՐԴ ՄԱՐԴԸ. Ես վաճառել եմ մի երկուսը… ավելի ճիշտ մեկը:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Իսկ դո՞ւք:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Դե իսկ ես նայել եմ փողոցում քայլող մարդկանց օրվա տարբեր ժամերին: Եվ հարցեր տվել նրանց: Եվ ես ուշադիր եմ եղել, թե նրանք ինչ են գնում, երբ և որքան: Եվ ես զրուցել եմ մարդկանց հետ, ովքեր վաճառքով են զբաղված, պարզելով, թե ինչն է վաճառվում, իսկ ինչը՝ ոչ: Ես հետաքրքրված էի սննդի բիզնեսով, քանի որ դրանք հեշտ է ձեռք բերել և վաճառել, և հետո ես սիրում եմ սնունդ և սիրում եմ մարդկանց:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Իսկապե՞ս: Դուք այդ ամենն արե՞լ եք:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Այո, մի քանի օրվա ընթացքում: Դա իրոք հետաքրքիր էր:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Վստահ եմ, որ այդպես է: Եվ ի՞նչ եք պարզել:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Գիտեք, զարմացած էի: Ես պարզեցի, որ կեսօրին և երեկոյան մարդիկ ցանկանում են ուտել քաղցր ու հարմար մի բան, որը շատ թանկ չէ, ոչ էլ զվարճալի է. թեթև մի հյուրասիրություն, որը կարող են հյուրասիրել նաև ընկերոջը կամ ընտանիքի անդամին: Այդպիսով, ես փորձեցի մի քանի բան և զրուցեցի ավելի շատ մարդկանց հետ:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Եվ, գտա՞ք պատասխանը:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Այո: Ես պարզեցի, որ եթե ադամաթուզը խրել փայտիկի վրա և հետո պատել այն մի քիչ շոկոլադով, ճիշտ տեսակի, ապա ավելացնել կարամելի քերուկ, օհ, մարդիկ ուղղակի շատ են սիրում դա, հատկապես, երբ ճիշտ վայրում ես գտնվում և ճիշտ ժամանակին:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Իսկապե՞ս:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Այո, իմ ընկերը և ես 400 հատ վաճառել ենք առաջին մի քանի օրվա ընթացքում և ահագին գումար ենք վաստակել: Դա իսկապես համապատասխանում էր պահանջարկին. հեշտ էր և շահութաբեր:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Ցնցող է: Հետո՞ ինչ եղավ:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Ես դադարում եմ:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Դադարո՞ւմ եք:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Այո, շոգ օրերին դա այնքան աշխատատար է:
4-ՐԴ ՄԱՐԴԸ. Հըմմմմ: Դեմ չեք լինի՞, եթե ես օգտագործեմ ձեր գաղափարը:
3-ՐԴ ՄԱՐԴԸ. Բոլորովին: Ինչի՞ մասին է խոսքը: Անցեք գործի:
ՊԱՏՄՈՂ. Դիտեք: Հարցեր տվեք:
Վերադարձ էջ 18
Հերթով կարդացեք հետևյալ պարբերությունները:
Ինչպե՞ս կընտրեք ճիշտ բիզնես ձեր համար: Եթե արդեն ունենք որևէ բիզնես, ինչպես իմանալ, որ դա է ճիշտը: Ահա չորս հիմնական հարցեր, որոնք կօգնեն ձեզ կայացնել լավագույն որոշումը:
(1) Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել… (2) որը ես կարող եմ առաջարկել, (3) որ այդ բիզնեսը ես կարող եմ հեշտորեն սկսել, և (4) որը կավելացնի իմ եկամուտը և կօգնի ինձ դառնալ ավելի ինքնապահով:
Այլ խոսքերով, ես պետք է կայացնեմ իմ որոշումը, հիմնվելով (1) հաճախորդների և ապրանքների, (2) իմ հմտությունների, հետաքրքրությունների և փորձի, (3) միջավայրի, ներառյալ՝ մրցակցությունը, մատակարարները, փողը, և (4) եկամուտների և շահույթի ակնկալիքի վրա:
Ահա մի օրինակ: Մարիան մի քանի տարի շարունակ ծառայել է ռեստորաններում և հյուրանոցներում: Սակայն նրա եկամուտը փոփոխական էր: Եվ նա բավական գումար չէր վաստակում, որ կարողանար հոգալ իր ընտանիքի կարիքները: Այդպիսով, մատուցողուհի աշխատելուց բացի, նա որոշեց սկսել իր սեփական գործը: Բայց ի՞նչ:
Առաջին հարցից սկսելով, Մարիան հիշեց, որ լսել է, թե ինչպես էին տարբեր ռեստորանների խոհարարները բողոքում, որ չեն կարող հայթայթել բավականաչափ բարձրորակ, թարմ հավկիթ: Այդպես նա գիտեր, որ դա խնդիր էր: Երկրորդ, նրա հայրը հավեր էր պահում և նա լսել էր նրանից որոշ գաղտնիքներ, թե ինչպես շատացնել հավկիթի արտադրությունը: Նա նաև գիտեր, որ քրտնաջան աշխատանք է պահանջվելու: Երրորդ, նա շատ բան չգիտեր մրցակցության մասին, բայց գիտեր, որ կարող է քչից սկսել իր տան կողքի բացօթյա տարածքում, այնպես, որ դա թանկ չէր արժենա: Չորրորդ, նա գիտեր, թե որքան էին ռեստորաններում վճարում հավկիթների դիմաց, այնպես որ հաշվարկեց, թե ինչ չափի եկամուտ կունենար, եթե բավականաչափ վաճառեր:
Կարող եք տեսնել, թե այս չորս հարցերն ինչպես օգնեցին նրան ճիշտ բիզնես ընտրելու հարցում:
Թերևս, Մարիան դեռ ուներ չպատասխանված հարցեր: Նա պետք է ավելի շատ սովորեր իր պոտենցիալ հաճախորդների մասին, մրցակցության, մատակարարների, գների և նույնիսկ՝ բիզնեսը վարելու հմտությունների մասին: Որտեղի՞ց նա կարող էր օգնություն ստանալ: Ինչպե՞ս նա կարող էր անցնել հաջորդ քայլին՝ որոշում կայացնելու:
Ի՞նչ կարող եք դուք անել՝ անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար, որպեսզի ճիշտ որոշում կայացնեք:
Վերադարձ էջ 18
Սովորեք նույնատիպ բիզնեսների մասին
Ձեր պարտավորությունները պահելու համար, այցելեք և հետազոտեք այն բիզնեսները, որոնց նմանը դուք մտադիր եք սկսել (ձեր մրցակիցներինը): Ի՞նչն է նրանց մոտ լավ ստացվում: Ի՞նչը լավ չի ստացվում: Խոսեք բիզնեսը վարող մարդկանց հետ: Մրցակցության զգացումներից խուսափելու նպատակով զրուցեք մարդկանց հետ, ովքեր ձեր տարածքից չեն:
Օգտագործեք ստորև տրված հարցերը: Ավելացրեք այլ հարցեր: Զրուցեք: Չմոռանաք արտահայտել ձեր երախտագիտությունը:
Այս շաբաթ ամեն օր զբաղվեք դրանով (բացի կիրակի օրվանից): Ձեր աշխատանքային նոթատետրում գրի առեք նրանց պատասխանները և բաներ, որոնք դուք սովորում եք:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Բարև Ձեզ, ես ______(անունը): Իսկ դո՞ւք: Ես բիզնեսի դասարանում եմ և մենք փորձում ենք սովորել, թե ինչպես են բիզնեսները կայանում: Կարելի՞ է մի քանի հարց տամ:
Ի՞նչն են ձեր հաճախորդները ամենաշատը գնում:
Ձեր կարծիքով, ինչո՞ւ են ձեր հաճախորդները գնում այն, ինչ դուք վաճառում եք:
Ովքե՞ր են ձեր մրցակիցները: Ի՞նչն է յուրահատուկ ձեր բեզնեսում:
Որտեղի՞ց եք ձեռք բերում ձեր ապրանքը: Կա՞ն արդյոք այլ մատակարարներ:
Ձեր կարծիքով, կարո՞ղ եք ավելի էժան ձեռք բերել, եթե մեծաքանակ գնեք:
Ի՞նչ գին եք դուք սահմանել: Ինչո՞ւ եք որոշել այդ գինը դնել: Դուք շահույթո՞վ եք աշխատում:
Ի՞նչ կպատահի, եթե գինը բարձրացնեք կամ իջեցնեք:
Քանի՞ հատ կարող եք օրական վաճառել:
Ինչպե՞ս եք գտնում նոր հաճախորդներ:
Որքանո՞վ է կարևոր ձեր բիզնեսի տեղը:
Որո՞նք են եղել ձեր հաջողության բանալիները: Մեծ խնդիրնե՞ր:
Տեղեկացեք նույնատիպ հաճախորդների մասին
Զրուցեք մարդկանց հետ, ովքեր այնպիսի բիզնեսի հաճախորդներ են, որի նմանը դուք մտադիր եք սկսել: Ուշադրություն դարձրեք նրանց և սովորեք ինչ կարող եք:
Օգտագործեք ստորև տրված հարցերը: Ավելացրեք այլ հարցեր: Զրուցեք: Չմոռանաք արտահայտել ձեր երախտագիտությունը:
Այս շաբաթ ամեն օր զբաղվեք դրանով (բացի կիրակի օրվանից): Ձեր աշխատանքային նոթատետրում գրի առեք նրանց պատասխանները և բաներ, որոնք դուք սովորում եք:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Բարև Ձեզ, ես ______(անունը): Իսկ դո՞ւք: Ես բիզնեսի դասարանում եմ և մենք սովորում ենք հաճախորդների մասին: Կարելի՞ է մի քանի հարց տամ:
Ի՞նչ եք դուք գնում այս բիզնեսից:
Եթե կարողանայիք, ի՞նչ կփոխեիք այս ապրանքի մեջ: Իսկ բիզնեսի մե՞ջ:
Պատահե՞լ է, որ գնել եք այս ապրանքը այլ տեղերից: Որտե՞ղ են դրանք ավելի լավը, կամ ավելի վատը: Ինչո՞ւ:
Ի՞նչն է ձեզ դուր գալիս այս ապրանքն այստեղից գնելիս:
Ի՞նչը կնպաստի, որ ցանկանաք ավելի շատ գնել։
Արդյո՞ք արժեքը ճիշտ է ընտրված: Կգնեի՞ք ավելի շատ, եթե գինն ավելի ցածր լիներ:
Կգնեի՞ք նույնքան, եթե նրանք թանկացնեին գինը:
Արդյո՞ք կարևոր է տեղը:
Նրանք մեծամասամբ կանա՞յք են, տղամարդի՞կ, թե՝ խառը:
Նրանք երիտասարդ են, թե՞ տարեց:
Արդյո՞ք նրանք շատ փող ունեցող են երևում, թե՝ քիչ:
Օրվա ո՞ր ժամին են նրանք գնում կատարում:
Որքա՞ն են նրանք գնում: