Նախորդ հրատարակություններ
Սովորել


Սովորել

lightbulb-brown

Ինչպե՞ս է բոլորը միասին աշխատում:

Ժամանակ.Ժամանակաչափով 60 րոպե ֆիքսեք՝ Սովորել բաժնի համար:

Դիտեք.«Մենք կարող եք դա անել»: (Չկա տեսանյո՞ւթ: Կարդացեք 192 էջը):

Կիրառեք.Մարիայի գործն այժմ ավելի լավ է, քան 12 շաբաթ առաջ: Ինչո՞վ է ձեր գործն այժմ ավելի լավ, քան 12 շաբաթ առաջ: Մոտեցեք խմբի անդամներից մեկին: Վերցրեք ձեր Բիզնեսի հաջողության քարտեզը: Հարցրեք՝ «Ինչպե՞ս է _________ (քարտեզից որևէ բան) բարելավել քո գործը»:

Օրինակ. «Մի քանի մատակարարներից օգտվելը ինչպե՞ս է բարելավել քո գործը»:

Երկու րոպե տրամադրեք՝ հերթով պատասխանելու միմյանց հարցերին:

Կարդացեք.Մենք կարող եք դա անել: Մենք ունեցել ենք հաջողություններ: Մենք սկսել և մեծացրել ենք մեր գործը: Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր բիզնեսները և ավելացնել մեր շահույթը:

Կարդացեք.ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑ. Ինչպե՞ս մեծացնեմ իմ շահույթը: Ինչպե՞ս կարող եմ շարունակել սովորել և զարգանալ:

ՇԱԲԱԹՎԱ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆ. Ես նպատակներ կդնեմ իմ գործի համար: Ես կպատրաստեմ պրեզենտացիա իմ գործի մասին:

Ինչպե՞ս իրականացնեմ իմ բիզնես նպատակները:

Քննարկեք.Կարդացեք աջ կողմի մեջբերումը։ Ո՞ր նպատակներն են շարժում ձեր երևակայությունը և ոգևորություն առաջացնում ձեր սրտում:

Կիրառեք.Գրեք երեք նպատակներ, որոնք ունեք ձեր բիզնեսի վերաբերյալ: Երկու րոպե տրամադրեք:

Մոտեցեք խմբի մյուս երկու անդամներին: Ծանոթացեք ներքևում տրված երկու նպատակներին:

Ես ուզում եմ ավելի լավ կառավարել իմ փողը, քանի որ հաճախ բավականաչափ գումար չեմ ունենամ՝ վճարելու իմ բոլոր ծախսերը, արդյունքում պարտքով խնդրում եմ իմ ընտանիքից, ինչը երբեմն դժվար է, քանի որ նրանք էլ միշտ չէ, որ ունեն:

Ես կկրկնապատկեմ իմ շահույթը հաջորդ ամիս:

Պատասխանեք ստորև տրվող հարցերին: Քննարկեք, թե ինչու եք ընտրում այս կամ այն պատասխանը:

  1. Ո՞ր նպատակն է ավելի հետաքրքիր:

  2. Ո՞ր նպատակն է ավելի հեշտ հիշել:

  3. Ո՞ր նպատակն է ավելի հեշտ կանխատեսել (իմանալ, թե երբ կիրականացնեք այն):

    business map iconՀաջողակ ձեռնարկատերերը սահմանում են հետաքրքիր, կանխատեսելի նպատակներ:

Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը սահմանում են նպատակներ, որոնք հետաքրքիր են, հեշտ հիշվող և հեշտ կանխատեսվող:

Կիրառեք.Ձեր բիզնեսի համար գրեք երեք նպատակներ: Երկու րոպե ժամանակ տրամադրեք և ձեր նպատակները դարձրեք հետաքրքիր, հեշտ հիշվող և հեշտ կանխատեսվող:

Այժմ բոլորդ կանգնեք և փակեք ձեր աշխատանքային տետրերը: Շրջվեք դեպի ձեր կողքի անձը և ասացեք նրան ձեր ամենահետաքրքիր նպատակը: Արագ տեղափոխվեք հաջորդ անձի մոտ և նույնը ասացեք նրան, մինչև որ բոլորին ասած կլինեք:

Խումբը թող նորից հավաքվի: Խմբի հետ կիսվեք մեկ ուրիշի նպատակով (մի ասեք ձեր սեփականը):

Քննարկեք.Արդյո՞ք ձեր նպատակները հետաքրքիր էին, հեշտ հիշվող և հեշտ կանխատեսվող:

Կարդացեք.Նպատակները չեն իրականանում միայն այն պատճառով, որովհետև մենք ցանկանում ենք, որ դրանք իրականանան: Մենք պետք է քրտնաջան աշխատենք մեր նպատակներին հասնելու համար: Կարդացեք Նախագահ Մոնսոնի մեջբերումը՝ աջ կողմում։

Կիրառեք.Նորից գրեք ձեր երեք նպատակները ներքևում: Գրեք, թե ինչ եք ծրագրում անել՝ ձեր նպատակներին հասնելու համար (օրինակը տրված է):

ՆՊԱՏԱԿ

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՆԵՄ ԻՄ ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈւ ՀԱՄԱՐ

Ես կկրկնապատկեմ իմ շահույթը հաջորդ ամիս՝ մի պաստառ փակցնելով բանուկ փողոցներից մեկում:

Ես կխնդրեմ որդուս, որ նա վարի իմ բիզնեսը, մինչ կզբաղվեմ իմ նոր պաստառի համար լավ տեղ որոնելով:

Ես կբաժանեմ իմ ապրանքի նմուշները, որպեսզի մարդիկ ծանոթանան և գնեն ինձանից:

business map iconՀաջողակ ձեռնարկատերերը երբեք չեն հանձնվում:

Կարդացեք.Մենք ամենայն հավանականությամբ կունենանք դժվարություններ և հուսահատություններ, երբ աշխատում ենք մեր նպատակների վրա: Հաջողակ ձեռնարկատերերը երբեք չեն հանձնվում և նրանք ծրագրում են եղանակներ, թե ինչպես հաղթահարել դժվարությունները: Կարդացեք ստորև բերված պատմությունը:

Գրեք.Կիսվեք գաղափարներով, թե ինչպես կարող եք հաղթահարել դժվարությունները՝ ձեր նպատակներին հասնելու ճանապարհին: Հիշե՛ք, որ Տերը կարող է օգնել ձեզ և մյուս մարդիկ նույնպես կարող են ձեզ օգնել: Գրեք ձեր գաղափարները ստորև:

Ինչպե՞ս պատրաստվեմ ավարտելուն:

Կարդացեք.Որպես ավարտման մաս, մենք բոլորս պետք է կանգնենք և նկարագրենք մեր գործը ուրիշ գործատերերին, ընտանիքի անդամներին և ընկերներին: Երբ դիտեք տեսաֆիլմը հետևեք ստորև տրված հրահանգներին:

Դիտեք.«Իմ բիզնեսը հինգ րոպեում» (Չկա տեսանյո՞ւթ: Վարողը կարող է կարդալ 193 էջը, մինչդեռ յուրաքանչյուրը կհետևի ստորև տրված հրահանգներին):

ԻՄ ԲԻԶՆԵՍԸ ՀԻՆԳ ՐՈՊԵՈւՄ. ՀՐԱՀԱՆԳՆԵՐ

Մաս 1.

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք ձեր բիզնեսը:

Մաս 2.

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք, թե ինչպես հետևյալ հարցերին պատասխանելը մեծապես բարելավեց ձեր բիզնեսը:

  1. Ի՞նչ են մարդիկ ցանկանում գնել:

  2. Ինչպե՞ս եմ ես վաճառում:

  3. Ինչպե՞ս եմ վերահսկում ծախսերը:

  4. Ինչպե՞ս եմ մեծացնում շահույթը:

  5. Ինչպե՞ս եմ վարում իմ բիզնեսը։

Մաս 3.

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք, թե ինչպես եք մեծացրել խնայողությունները և վարել ֆինանսական գրանցումները:

  • Քանի՞ շաբաթների ընթացքում էիք դուք ավելացրել ձեր խնայողությունները: _____

  • Քանի՞ շաբաթների ընթացքում էիք դուք վարում ձեր բիզնեսի ֆինանսական գրանցումները: _____

  • Քանի՞ շաբաթների ընթացքում էիք դուք վարում ձեր անձնական ֆինանսական գրանցումները: _____

Մաս 4.

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք մի եղանակ, թե ինչ կանեք, որ շարունակեք բարելավել ձեր բիզնեսը:

Մաս 5.

Մեկ րոպեից պակաս ժամանակում նկարագրեք, թե ինչ բիզնես նպատակ ունեք դուք և ինչպես եք հասնելու ձեր նպատակին:

Կիրառեք.Շաբաթվա ընթացքում մտածեք, թե ինչով կցանկանայիք կիսվել։ Գրեք ձեր մտքերը ձեր աշխատանքային նոթատետրում: Պարապեք՝ ձեր պրեզենտացիան ներկայացնելու ձեր ընտանիքին կամ ընկերներին: Եկեք պատրաստ՝ կիսվելու ձեր բիզնեսի պրեզենտացիաներով: (Եթե նախընտրում եք, կարող եք օգտագործել նոթաթերթիկներ, աղյուսակներ, կամ այլ օժանդակ նյութեր:)

Ի՞նչ պետք է անեմ ավարտելուց հետո:

Կարդացեք.Հաջողակ ձեռնարկատերերը ձգտում են շարունակաբար սովորել: Մենք կարող ենք սովորել գրքերից, այլ ձեռնարկատերերից, դասընթացներից և միմյանցից:

Օրինակ, դուք կարող եք մտածել ձեր բիզնեսը պաշտոնապես գրանցելու մասին: Ձեր խմբի անդամների կամ բիզնես խորհրդի անդամների հետ այդ թեման քննարկելը կարող է օգնել ձեզ իմանալ, թե երբ և ինչպես անել դա:

business map iconՀաջողակ բիզնեսի սեփականատերերը շարունակ սովորում են:

Քննարկեք.Դուք կցանկանա՞ք շարունակել հանդիպել որպես խումբ: Կցանկանա՞ք հանդիպել ցցի մյուս խմբերի հետ:

Կարդացեք.Եթե մենք շարունակելու ենք հավաքվել, ապա պետք է մշակենք մեր օրակարգը, կամ հետևենք այս օրակարգին.

Արդյո՞ք դառնում եմ ավելի ինքնապահով:

My Path to Self-Reliance cover
Կարդացեք.

Մեր նպատակը ինքնապահով լինելն է, և աշխարհիկ, և հոգևոր առումով: Այդ նպատակի մասն է՝ դարձնել մեր բիզնեսը հաջողակ:

Քննարկեք.Ի՞նչ փոփոխություններ եք տեսել ձեր կյանքում՝պարապելով և ուսուցանելով Իմ Հիմքը սկզբունքը:

Կիրառեք.Բացեք ձեր Իմ ուղին դեպի ինքնապահովումը բուկլետը վերջում գտնվող՝ ինքնապահովման գնահատման մաքուր էջը: Լրացրեք քայլ առ քայլ:

Երբ ավարտեք երեք րոպե տրամադրեք՝ խորհելու հետևյալի մասին.

Արդյո՞ք այժմ ավելի քաջատեղյակ եք ձեր ծախսերից: Կարո՞ղ եք այժմ հարցերից շատերին պատասխանել ՝ «հաճախ» կամ «միշտ»: Արդյո՞ք այժմ ավելի վստահ եք այն գումարում, որը սահմանել եք որպես ձեր ինքնապահովման եկամուտ: Արդյո՞ք ավելի մոտ եք ձեր ինքնապահովման եկամտին հասնելուն: Ի՞նչ կարող եք անել՝ բարելավելու համար: